Պատմում է գրադարանավար Սեդա Արաջյանը
13.06.2022 թվականին իմ դիպլոմային նախագծի պաշտպանության օրն էր, որը կայացավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի վերնատանը:
Դիպլոմային նախագծի թեման էր «Գրադարանավարի նախագծային աշխատանքն ավագ դպրոցում»:
Աշխատանքի ղեկավարը Լուսինե Ալեքսանյանն էր, գրախոսը՝ Թամար Ղահրամանյանը, նախագահը՝ Արմինե Հակոբյանը: Պաշտպանությնը ներկա էր նաև Քոլեջի տնօրենը՝ Տաթև Բլեյանը:
Օրը բավականիան հուզումնառատ էր: Պաշտպանությունը անցավ ջերմ մթնոլորտում՝ չնայած չափզանց մեծ հուզմունքիս: Հնչեցին հարցեր, կարքիքներ:
Պաշտպանությունից հետո շրջայցով եղանք Քոլեջում, նաև գինու մառանում: Տնօրենը ներկայացրեց գինեգործությամբ զբաղվելու որոշման շարժառիթների մասին, կրթահամալիրի սովորողների ներդրումը այդ գործում և գինու պիտակի տարբերանշանի ընտրության պատմությունը:
Արմինե Հակոբյանը թողեց իր գրառումը գինու զմռսված կճուճի վրա: Հագեցած ու սիրուն օր ստացվեց:
Ինձ էլ մաղթում եմ մասնագիտական նոր ձեռքբերումներ այս ոլորտում: