Նախագծեր

16602746_1416014281751588_964681149696665657_n«Տեառնընդառաջի խարույկահանդես»-ի նախագիծ

Կազմակերպիչներ՝ քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողներ և աշխատողներ
Համակարգող՝ Մարի Գաբանյան
Վարպետության դասը վարում է «Կէան» Հայ ժողովրդական մշակույթային ուսումնա-գործնական կենտրոնի մասնագետ՝ Վանուհի Սիմոնյանը

 

  1.  Ծեսի տեսական մասի պատասխանատու՝ Վանուհի Սիմոնյան 11:50,
    Ավագ դպրոցի  ընթերցասրահ2. Ծիսական երգի, պարի խորհրդատու և համակարգող՝  Սվետա Ճաղարյան և Նելլի Փիլոյան

    3. Ծիսական պարի  խորհրդատու՝ Ալեքսանդր Սարգսյան

    4.  Ծիսական ուտեստների պատասխանատու՝  Լիլի Եղիազարյան և ընկերներ

    5. Տեխնիկական պատասխանատու՝ Կարեն Խաչատրյան

  2. Ծիսական մասի նկարահանում՝ TV MSKHՆախատեսվում է խարույկահանդեսը սկսել, ժամը 12.35-ին: Խարույկը, վառվելու է Մայր դպրոցի  մարզադաշտի տարածքում: Ըստ ծիսական կարգի, յուրաքանչյուր մասնակից դպրոց իր բաժին փայտիկը կամ ճյուղն է ավելացնում կրակին: Մինչ խարույկի նստելը, երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջ:  Այդ ընթացքում՝ մի քանի սովորողներ ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով  հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ): Հյուրասիրությունը՝ երգի, պարի, բարեմաղթանքների ուղեկցությամբ:

Առաջարկված երգեր.
* «Տերընդեզ»
* «Ծառ ծաղկեցավ»
* «Թագվորի մեր դուրս արի»
* «Վեր, հա վեր- վեր» և այլն

Պարեր.

* Գյովընդ
* Թամզարա
* Ծաղկաձորի
* Նինարե
* Բոբիկ ջուր մի էրա և այլն

Հետո սկսում ենք կրակի վրայով թռնելու արարողությունը, որն ուղեկցվում է ազգային երաժշտությամբ՝ երգեր, պարեղանակներ: Իսկ կրակի վերջնական մարելուց հետո, մոխիրը, ծիսական օրհնանքներով, շաղ ենք տալիս մայր դպրոցի մոտակա այգում

 
Advertisements