Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

«Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար

Կրթահամալիրում ուսումնական և հետազոտական աշխատանքների խթանման և բարելավման նպատակով անհրաժեշտ թվային միջոցներով առարկայական կաբինետ-լաբարատորիաներ են ստեղծվել:Դասարան-լաբորատորիայի առարկայական ղեկավարի առջև խնդիր էր դրված ունենալ անհրաժեշտ բոլոր կրթական ռեսուրսները (դասագիրք, բառարան… քարտեզ, և թվային ռեսուրսներ): Նշենք, որ սա նորարարություն է մեր կրթահամալիրում, որտեղ լաբորատորիայի ղեկավարն ինքն է իր մասնագիտական «ընթերցարանը» ստեղծում, իսկ գրադարանն ավելի ու ավելի է ընդլայնում այն: Սա փոխում է գրադարանի կառուցվածքը. գրադարան-գրապահոց, գրադարան-ընթերցարան, ընթերցավար-դասավանդող փոխհարաբերությունների ճիշտ կազմակերպման ժամանակ ուսուցման արդյունքն ակնհայտ է: Կաբինետ-լաբորատորիայի դասավանդողի համագործակցությունը գրադարանի հետ շարունակական է: Գրադարանը տեղեկացնում կամ ուղարկում է հղումներ էլ.փոստով, նորույթներ գրականության ու նոր ռեսուրսների մասին:

Դասավանդողի հետ անընդհատ համագործակցելով` գրադարանը հարստացնում է լաբարատորիան՝ հաշվի առնելով դասավանդողի նախապես ներկայացրած ծրագիրը, ինչն էլ իր հերթին նպաստում է դասավանդողի աշխատանքի արդունավետության բարձրացմանը:

«Գրադարանը, գոնե իմ սերնդի համար, հստակ աշխատաձև ունի. գիրքը գրանցվում է ձեր անունով, նշվում, թե երբ ես վերադարձնելու, այն ժպիտով հանձնվում է քեզ որոշակի ժամանակով։
Գրականությունը դասարանում ավելի շատ է պետք գալիս և ավելի անկանխատեսելի ժամանակով։ Օրինակ՝ լեզվի այս կամ այն դրույթը պաշտոնական գրականությունից ճշտելու համար հարկավոր է անվանի լեզվաբանների աշխատությունները միշտ ձեռքի տակ ունենալ։ Այդպես անկանխատեսելի պահին կարող է զանազան բառարաններ, տարբեր թվերի ու մակարդակների դասագրքեր և այլ գրականության անհրաժեշտություն լինի։ Այս խնդրի լավագույն լուծումը գտնված է մեր կրթահամալիրում. գրադարանը մասնագիտական և որոշ ծրագրային գեղարվեստական գրքեր, նաև դասագրքերը բաժանել է համապատասխան կաբինետներին։ Գրքի համար պատասխանատուն, միևնույն է, դասավանդողն է։ Այս դեպքում, սակայն, ժամկետն ավելի երկար է՝ մինչև ուսումնական տարվա ավարտը, և գիրքը կարող ես օգտագործել հենց անհրաժեշտությունը ծագի։ Այդ պահը կարող ես և ծրագրած չլինել։
Ինձ անձամբ գրադարանի այս աշխատակարգն օգնում է առավելագույնս»,- նշում է հայոց լեզվի և գրականության դասավանդող Ղազարյան Հասմիկը:

Գրադարանի խնդիրն է կաբինետ-լաբորատորիաներին ապահովել.

ուսումնական ռեսուրսներով (թվային և թղթային)
թվային միջոցներով
ուղղորդմամբ
տեղեկատվությամբ
հարմարավետ միջավայր հետազոտական աշխատանքների համար գրադարանի ընթերցասրահներում
Կաբինետային համակարգը գրադարանի գործունեությանը չի խանգարում. այն բավարարում է կոնկրետ ընթերցողի կոնկրետ պահանջը:
Գրադարանի նախապես մշակած մեթոդական ուղիները հեշտացնում և էլ ավելի արդյունավետ են դարձնում դասավանդողի գործը և դասի ճիշտ կազմակերպումը, մասնավորապես՝

պահանջվող նյութը փնտրելիս
ուսումնական փաթեթը համակարգչում տեղադրելիս
այն կիրառելիս
մեդիագրադարանի և լաբորատորիայում առկա տպագիր ուսումնական նյութերն անսպառ ու անխնա օգտագործելիս:
«Մեդիա գրադարանի առկայությունը կրթության կազմակերպման գործում լուծում է երկու կարևոր խնդիր: Նախ այն երեխային սովորեցնում է առավել արդյունավետ օգտագործել համացանցը` որպես կրթական միջավայր: Գրադարանի կայքում տեղադրված նյութերը անմիջականորեն առնչվում են սովորողի ամենօրյա կրթությանը: Այլևս անհրաժեշտ չէ համացանցում երկար որոնել քեզ անհրաժեշտ նյութերը: Դրանք կարելի է գտնել գրադարանի կայքում:
Երկրորդ` այսօրվա թվային աշխարհում մեդիա գրադարանը ուղղակի անհրաժեշտություն է աշխարհի հետ համաչափ քայլելու համար: Գաղտնիք չէ, որ զարգացած երկրներում արդեն վաղուց ներդրված է թվային գրադարանը` որպես հանրակրթության անբաժան մի մասնիկ: Այդ առումով, խիստ կարևորում եմ «Տ. Հայրապետյան» գրադարանի կայքը և դրանում առկա ու ամեն օր թարմացվող թվային գրադարանի առկայությւնը մեր Կրթահամալիրում:
Ուսուցման գործընթացի կազմակերպումը մասնագիտական կաբինետներում պահանջում է դինամիկ և ռացիոնալ լուծումներ: Մեդիագրադարանը, իր հարուստ բազայով, անմիջականորեն ներկա է յուրաքանչյուր դասարանում: Այն ապահովում է դասապրոցեսի դինամիկությունը, բարձրացնում երեխայի ընդհանուր ակտիվությունը, ապահովում է ուսուցման գործընթացը բազմաշերտությունը, և հնարավորություն է ստեղծում ցանկացած հարցի տալ ռացիոնալ լուծում»: Արտակ Զարգարյան

Կարծում եմ, գրադարանի առկայությունը կաբինետ–լաբորատորիայում ուսումնական միջավայրի կարևոր մասն է: Այն դեպի դասավանդողի անհատականությունը տանող ճանապարհն է և արտացոլում է դասարանի գրագիտության կարևորումը: Այսպիսով՝ 2012-2013 ուս.տարում գրադարանն իր առջև խնդիր է դրել զարգանալ և մասնագիտական գրականությամբ առավելագույնս ապահովել կաբինետ-լաբորատորիաների «ընթերցարանները», որն էլ իր հերթին կօգնի ավելի կիրթ ուսումնական միջավայր կառուցելուն:

Մարի Գաբանյան

http://dpir.mskh.am/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.