Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականացվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

USANWX 269 Գրադարանի կայքը որպես ուսումնական դասապրոցեսի  բաղկացուցիչ մաս հավաքում և բաժին առ բաժին ներկայացնում է  ամենատարբեր բնագավառների նյութեր: Որպես սկիզբ  մեդիագրադարանը թվայնացրեց հանրակրթական բոլոր  դասագրքերը, օժանդակ նյութերը, կրթահամալիրում իրականացվող ծրագրերին համապատասխան դասագրքեր և աշխատանքային տետրեր, «Շաղիկ» հրատարակչատան գրքերը: Աշխատանքի ընթացքում պարբերաբար սկսեցինք համապատասխան ուսումնական ծրագրերին տեղադրել նյութեր, տեսաֆիլմեր, աուդիոգրքեր, հոդվածներ, թերթեր և ամսագրեր: Մեդիագրադարանը իր առջև խնդիր է դրել գրադարանին տալ ժամանակակից և պահանջարկ ունեցող շունչ և ժամ առ ժամ հարստանում է էլեկտրոնային պաշարներով: Դրա արդյունքում ունենում ենք ավելի շատ ընթերցողներ, ինչը երևում է տվյալ նյութի ընթերցանության քանակից, կարծիքներից, հեռախոսային զանգերից: Գրադարանին ժամանակակից շունչ է տալիս կայքի պաշարների կատալոգ բաժինը: Մտնելով այդ բաժին ընթերցողը տեղեկություն է ստանում գրադարանում առկա գրքերի ցանկի մասին, որը դրված էայբբենական կարգով, տարբեր լեզուներով՝ առանձին- առանձին: Ցանկը իր մեջ ներառում է նաև գիրք, թվային գիրք, աուդիոգիրք, տեսանյութ, կրթահամալիրի նյութեր բաժինները:

Թվային գիրք բաժինը իր մեջ պարունակում է ուսումնական կենտրոնի ղեկավարների կողմից պատվիրված ծրագրային նյութերի թվայնացված գրականությունը կամ ինտերնետային որևէ կայքում համապատասխան օժանդակ գրականության թվային տարբերակի հղումը, ինչպես նաև մեր գործընկերների ուղարկած թվային նյութերը:Թվային դասագիրք բաժնում տեղադրված են հանրակրթական առարկաների դասագրքեր, ուսումնական կենտրոնների պատվիրած օժանդակ գրականություն, ուսումնական կայքերի հղումներ, տրամաբանական խաղերի կայքերի հղումներ: Դասագրքերը տեղադրված են PDF-տարբերակով և հեշտությամբ օգտագործվում են սովորողների կողմից: PDf-ը լայն հնարավորություններ է տալիս դասապրոցեսի աշխատանքների կատարման ժամանակ:

Հոդվածներ բաժնում տեղադրված են գրադարանավարների հոդվածները, որոնք հրապարակվել են նաև «Դպիր» մանկավարժական ամսագրում: Դրանք հիմնականում գրադարանի, մեդիագրադարանի, թվային ռեսուրսների մասին են:
Աուդիոգիրք բաժնում տեղադրված են ինչպես կրթահամալիրի սովորողների ձայնագրած գրքերը, այնպես էլ տարբեր կայքերում տեղադրված գրքերի աուդիո տարբերակներ, որոնք ավելի են հեշտացնում ընթերցողի գործը: Աուդիոգրքերի առավելությունը կայանում է նրանում, որ սովորողը կամ ընթերցողը լսելու միջոցով (կլինի գեղարվեստական գործ, դասագիրք կամ ռադիոթատրոն) կարող է բավարարել իր հետաքրքրությունները, սովորել դասը: Քանի որ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կայքն ունի ընթերցողների մեծ բանակ, անհրաժեշտություն առաջացավ պաշարների կատալոգում ավելացնել ո´չ պակաս կարևոր թերթեր և ամսագրեր բաժինը:

Տեսանյութ-տեղադրված են ուսումնական ֆիլմեր: Դասագրքերում երբեմն խրթին շարադրված նյութերը սովորողի համար թվում են դժվարամարս: Տեսաֆիլմը սովորողին հնարավորություն է ընձեռնում ավելի լավ պատկերացնել և ըմբռնել տվյալ թեմայի բովանդակությունը՝ ժամանակաշրջանը, իրադարձությունները: Փորձը ցույց է տալիս, որ սովորողն ավելի հետաքրքությամբ է դիտում, մարսում այդ նյութը ֆիլմի միջոցով:
Կրթահամալիրի նյութերը, տեսաֆիլմը, աուդիոգիրքը սովորողի և դասավանդողի համար արագ հասանելի է և համախմբված: Դասապրոցեսի ժամանակ այն լրացուցիչ կրթություն, ինֆորմացիա է տալիս, մատչելի և հետաքրքիր է դարձնում նյութը:

Այսօրվա մեր գրադարանը նորովի նոր շունչ է տալիս իր գործունեությամբ:

Գրադարանի կայքի տարածման աշխարհագրական շրջանակը մեծանում է, այն բաց է, և մեր գրադարանից կարող են օգտվել ո´չ միայն կրթահամալիրի սովորողները, ծնողներն ու ուսուցիչները, այլ նաև արտասահմանում գտնվող հայերը:
Գրադարանը հոդվածով հանդես էր եկել, որ ունի շատ լավ գորընկերներ ԱՄՆ-ում և ընթերցողներ աշխարհի տարբեր երկրներում:

Տեղադրված նյութերից, թերթեր-ամսագրերից, ֆիլմերից, աուդիոգրքերից շատ պարզ է դառնում կայքի պահանջված լինելը: Կարծիքները, հղումներն ու նամակները ևս դրա գրավականն են: Կայքը հանդիսացավ որպես ընթերցանության խթանման միջոց, երբ գրադարանը հանդես եկավ մի նոր նախաձեռնությամբ՝ յուրաքանչյուրի էլեկտրոնային հասցեին ուղարկելով թվայնացված գրքեր, հոդվածներ, մտքեր, խոհեր, տեսանյութեր:

Ընթերցողների մեծ բանակի հետ մեկտեղ ունենք շատ լավ գործընկերներ, համագործակցում ենք նրանց հետ և փորձում ենք քայլել ժամանակին համընթաց:

Այսպիսով գրադարանն իրենից ներկայացնում է մեդիակրթության ռեսուրս-կենտրոն:

Մարի Գաբանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.