ԱՇԽԱՐՀԻ ԳԵՂԵՑԻԿ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ

ՎԻԲԼԻՆԳԵՆ ՄԵՆԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ

թարգմանություն

Նախաբան

Շատերը համարում են, որ գրադարանները վաղուց հնացել են և կարդալ թղթե գրքերը ու առավել ևս նստել ընթերցասրահներում արդեն վաղուց մոդայիկ չէ: Այդ կարծիքը հարկավոր է վերացնել՝ առաջինը այն պատճառով, որ գիրքը երբեք էլ մոդայից դուրս չի գա և էլեկտրոնային գրքերը չեն կարող փոխարինել նրանց:Երկրորդը՝ աշխարհում գոյություն ունեն գրադարաններ, որտեղ հաճախելը գերագույն հաճույք է պատճառում:

ՎԻՄԲԻԼԳԵՆ ՄԵՆԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ, ԳԵՐՄԱՆԻԱ

Գրադարանը իր անունով պարտական է հիմնադիր՝ Մարտին ֆոն Վալենրոդտից (1570-1632թթ): Նրա առաջին գրքերի հավաքածուն      ընդգրկում էր մոտ 3000 օրինակ, բայց այն այրվեց 1633թ: Նա նորից ձեռնամուխ եղավ գրքերի ձեռք բերման գործին և հավաքեց 2000 հատոր գիրք: Կտակում Ժառանգների համար գրել էր. <<Գրքերը իմաստության աղբյուր են և ուսման հիմքը, գրքերը պետք է պահպանել>>:

ԲԱՑԱՌԻԿ ԳՐՔԵՐԻ և ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳՐԱԴԱՐԱՆ ՅԵԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ, ԱՄՆ

Յելի համալսարանը 3 գրադարան ունի: Այս գրադարանը ամենամեծն է և նախատեսված է 10 մլն. գրքի համար: Այն կառուցված է խորանարդի տեսքով, որի բարձրությունը 10 հարկի չափ է: Հիմքը հավասար է բարձրությանը, այդ պատճառով այն շատ խորհրդավոր տեսք ունի:

ԱԴՄՈՆՏ ԱԲԲԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ

1074թ Գերհարդ եպիսկոպոսի կողմից հիմնված սրբ. Վլասիայի աբբայությունը, Ադմոնտում: Այդ գրադարանը դարձել է ուխտատեղի: Գրադարան են այցելում՝ տարվա կտրվածքով, շուրջ 70 հազ մարդ: Գրքերի հավաքածուն հանդիսանում է մեծագույնը աշխարհում:

12-րդ դարում աբբայությունը ղեկավարում էր Հոտֆրիդ ֆոն Ադմոնը (1100-116522), մենաստանում հիմնեց սրբապատկերներ նկարելու դպրոց և իր մեծ ներդրումն ունեցավ գրադարանի զարգացման գործում: Արդեն այդ տարիներին աբբայությունում մեծ քանակությամբ գրքեր էին գտնվում, որը նվիրել էր Զայլցբուրգի սրբ. Պետրոս մենաստանը:

1774թ. Յոզեֆ Հյուբերի ղեկավարությամբ կառուցված գրադարանի սրահում (երկարությունը 70մ, լայնությունը 14մ, բարձրությունը  13մ) պահվում էին մոտ 200 հազ. Գիրք: Դրանցից 1400-ը բացառիկ միջնադարյան ձեռագրեր, 1500-ը ինկունաբուլներ՝ մինչև 1500թ-ի տպագրված և 930 ինկունաբուլներ 1501-1520թթ-ի: Դրանցից բացի գրադարանում պահվում էին փայտի վրա կատարված գործեր:

1865թ ապրիլին գրադարանում բռնկված հրդեհի պատճառով այրվեցին Բարդուղեմիոս Ալտոմոնտեի հրաշալի որմնանկարները, բայց գրքերը փրկվեցին: Այդ գրադարանում կա յուրօրինակ ցուցասրահ կույրերի համար: Ոչպակաս հետաքրքրության են արժանանում ցուցահանդեսները, որտեղ ցուցադրվում են աբբայության գրապահոցներում պահվող բացառիկ ձեռագրերը, մագաղաթները և գրքերը:

ՏՐԻՆԻՏԻ ԿՈԼԵՋԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԴՈՒԲԼԻՆՈՒՄ, ԻՌԼԱՆԴԻԱ

Ուսանողները, որոնք ձգտում են գիտելիքներ ստանալ օրվա մեջ 24 ժամ, երևում է պատրաստ են տեղափոխվել Տրինիտի քոլեջի գրադարան: Այն գտնվում է Դուբլինում: Գրադարանը մտնում է ամենահարուստ գրքերի պաշարով համալսարանների հնգյակի մեջ: Այդտեղ գտնվում են 4մլն օրինակ, որոնց մեջ կան շատ բացառիկները, օրինակ՝ ձեռագիր ավետարան: Գրադարանում պահվում է Կելլական գիրքը, որը միջնադարյան, իռլանդական ձեռագիր գիրք է(4 ավետարաններ): Այն զարդարված է հրաշալի մանրանկարներով և գրված է լատիներեն լեզվով: Կելլական գրքերը ստեղծել են Շոտլանդիայում գտնվող Չոյ կղզու վանականները: 806թ կղզու վրա հարձակվեցին վիկինգները: Վանականները փախուստի դիմեցին Միտ կոմսությունում գտնվող  Կելլս քաղաքը:

ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՕՏՏԱՎԱՅՈՒՄ, ԿԱՆԱԴԱ

Գրադարանը գտնվում է Կանադայի Պառլամենտի շենքում, որը համարվում է կառավարական ամենագեղեցիկ համալիրը աշխարհում:

Այն կառուցվել է գոթական ոճով 1922 թվականին: 1960 թ հրդեհի ժամանակ գրադարանը հրաշքով փրկվել է: Հիմա այն իր ամբողջ շուքով վեր է խոյանում գեղեցիկ, կանաչապատ բլրի գագաթին: Գրադարանից օգտվում են կառավարության անդամները:

ԷՍԿՈՐԻԱԼ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՄԱԴՐԻԴՈՒՄ, ԻՍՊԱՆԻԱ

Էսկորիալ գրադարանը իր մեծությամբ զիջում է միայն Վատիկանի գրադարանին, այնտեղ պահվում են սրբ. Ավգուստինի և Ալֆոնսո Իմաստունի ձեռագրերը նաև աշխարհում, քանակով ամենամեծ  արաբական ձեռագրերը:Այստեղ գրքերը պահվում են կազմով դեպի ներս, որպեսզի գեղեցիկ նկարազարդումները չվնասվեն: Գրքերի մեծամասնությունը նրանց բնօրինակներից հանված կրկնօրինակներն են:

ԱՎՍՏՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ

Այն մի ժամանակ եղել է Կայսերական:

Հերցոգ Ալբրեխտ երրորդը (1349-1395թթ) սկսեց գրքեր հավաքել: Նրա մահից հետո Ֆրիդրիխ երրորդը ավելաց գրքերի պաշարը: 1575թ-ին այն արդեն կազմում էր մոտ 9000 օրինակ: Այդ ժամանակ էլ առաջին անգամ վարձվել է գրադարանավար: 1722թ- ին Կարլ չորրորդը հրամայեց առանձին շինություն կառուցել Հոֆբուրգում՝ գրադարանի համար:Թագաժառանգ Եվգենի Սավոյացին դրամահավաք է կազմակերպում, որի շնորհիվ ձեռք է բերվում մոտ 15000 կտոր գիրք՝ Ֆրանսիայից ու Իտալիայից:

1920թ-ին գրադարանը վերանվանվեց Ավստրիայի պետական գրադարան:

ՏԱՄԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ

Կառույցը ժամանակակից ճարտարապետության համար շատ անհավանական ոճ ունի, այն ավելի շատ նման է գոթական տաճարի: Կառույցի երկրորդ հարկը հիմնականում նախատեսված է կարդալու համար, որտեղ տեղակայված են ոչ բարձր, բաց գրքերի պահարանները, այնպես, որ ամեն հաճախորդ կարող է ինքնուրույն ընտրել ցանկալի գրականությունը: Սրահի մյուս կողմում փակ դարակները տեղակայված են կամարների տակ: Տարբեր չափերի և ձևի սեղանները հագեցված են համակարգչային և այլ անհրաժեշտ սարքավորումներով: Լույսը ներս է թափանցում հավասարաչափ և հարթ առաստաղից:

Ճարտարապետը իր նախագծում նախատեսել է այն ամենը, ինչ հարկավոր է ինտելեկտուալ գործունեության համար: Դրա վառ օրինակն են տեղեկատվական վահանակները, որոնք կանգնեցված են կոր սեղանների երկարությամբ:

Այստեղ ուսանողները կարող են հավաքվել ոչ միայն կարդալու, այլ նաև ազատ կարող են զբաղվել գեղանկարչությամբ, իրենց գործերի ցուցադրությամբ և այլն:

Առաջին հարկը իր մեջ ներառել է սրճարանը, ժամանակավոր թատրոնը և սրահներ ուսանողների համար: Համակարգչային սարքավորումներով հագեցված սեղանների վրա կարելի է գտնել ամսագրեր, լրատվական թողարկումներ և այն ամենը ինչը կօգնի հանգիստ ժամանկ անցկացնել  հանդիպման ժաման կամ ասենք թե, ավտոբուսին սպասելիս: Այս նախագծի գլխավոր նպատակն է ինչքան հնարավոր է շատ մարդ ներգրավել գրադարան: Ինչ- որ մեկի մոտ հաստատ ցանկություն կառաջանա նորից վերադառնալ այստեղ կամ երկար մնալ այս  հոյակապ վայրում :

ՍՏՐԱԳՈՎԵՍԿ ՄԵՆԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՊՐԱԳԱՅՈՒՄ

Այստեղ արդեն 800 տարի գործում է այս հիասքանչ գրադարանը: Այն բազմակի անգամներ այրվել է (1258թ, 1420թ): 17-րդ դարում գրադարանում հավաքվել էր գրքերի 3000 օրինակ: Այժմ գրադարանի պահոցներում պահվում են 130 հազ. հատոր գիրք, 1500 օրինակ առաջին տպագրության գրքեր, 2500 ձեռագրեր և մի քանի հազար գրաֆիկական ցուցակներ:

ՎԱՍԿՈՆՍԵԼՈՍ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՄԵԽԻԿՈՅՈՒՄ

Խոսե Վասկոնսելոս գրադարանը ժամանակակից ճարտարապետութըան հրաշալի օրինակ է: Նրա շինարարության մեջ օգտագործվել են  մարամր և գրանիտ, բետոն և մետաղ, փայտ և ապակի:

Գրադարանը տեղակայված է հին երկաթգծի մոտ՝ Մեխիկոյի հյուսիսում: Այնտեղ հավաքված են միլիոնավոր գրքեր: Սենյակները զինված են ժամանակակից սարքավորումներով: Գրադարանը ունի մուլտիմեդիա սրահներ, մանկական և երաժշտական սրահներ: Կույրերի համար մեծ ընտրություն կա Բրայլի շրիֆտով գրված գրականության:

Գրադարանի շենքը շրջապատում է այգին, որը ունի 25000 քառակուսիմետր տարածք և այնտեղ աճեցվում են 160 տեսակի ծառեր ու թփեր: Այս ամենի հետ ծանոթանալուց հետո համոզված եմ, որ դուք ձեր կարծիքը կփոխեք ինչպես գրադարանների այնպես ել գրքերի նկատմամբ:

ԻՄ ԿՈՂՄԻՑ
Կյանքում կան շատ հետաքրքիր մտքեր, որոնք կարող ենք գտնել միայն գրքերի էջերի մեջ, դրանք կլինեն միայն ձեզ հասկանալի, կամ հարազատ ձեր մտքին և մտածողությանը: Կարդալ, թերթել, զգալ գրքի թերթերի բնական տեսքն ու գույնը, շոշոփել նկարազարդումները, գտնել այն կարևորը, ինչը այդ պահին քեզ հուզում է, դա է գիքն այդքան առեղծվածային դարձնում: Էլեկտրոնային գրքերն ել ունեն իրենց կարևոր դերը մեր կյանքում, բայց պատկերացրեք, որ գնում եք ցուցահանդես, թանգարան և նայելով նկարներ ու արվեստի ուրիշ գլուխգործոցներ, կամ դիտում եք դրանց նկարները համացանցում: Կարծում եմ տարբերությունը ակնհայտ է: Գրքերի աշխարհը կարող է դառնալ քոնը:

http://lianamama.wordpress.com/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.