02.10.2013թ.
15:15
Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ ընթերցավարների ամենշաբաթյա սեմինարներից առաջինը: Ներկա էին ինչպես ընթերցավարները, այնպես էլ քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողները: Սեմինարի առաջին մասում տիկին Նոննան ներկայացրեց ընթերցավարների համար մշակված հատուկ սպասարկման ֆայլը, որը պարունակում է համապատասխան ենթաէջեր: Ընթերցավարներն օրվա ընթացքում ռեսուրսների շարժը պիտի գրանցեն դրանցում, որից հետո ամփոփ էջում շաբաթական և ամսեկան հաշվետվության տեսքով ներկայացնեն տեխնիկայի և գրքերի շարժը:
Սեմինարի հաջորդ մասում տիկին Մարին սկսեց ընթերցավարների նախագծերի քննարկումը:
Միջին դպրոցի ընթերցավար Լիանա Տեր-Պողոսյանը ներկայացրեց ընթերցանության խթանման իր նախագիծը: Գովելի է, լրացումներ և շտկումներ անելուց հետո այն կընդգրկի ընթերցողական իր շրջանակին: