Արդյո՞ք թվային գրադարանները մեր ապագան են

Առաջին գրադարանն առանց գրքերի այսօր արդեն բաց է Տեխասում։

հեղինակ՝ Լիլիանա Դե Ջեսուս

«Գրադարան առանց գրքերի» արտահայտությունը կարող է հակասական զգացումներ առաջացնել, բայց շնորհիվ Տեխաս նահանգի Բեքսար շրջանի Բիբիլիոթեք թվային գրադարանի այն ավելի քան իրական է։ Պետական հանրային ռադիոյի տվյալների համաձայն, սեպտեմբերի 14-ին բացվելուց ի վեր Տեխասի Բեքսար շրջանի բնակիչների համար գրադարանում հասանելի են 100000 էլեկտրոնային և աուդիոգրքեր։ Գրքերը ներբեռնման ենթակա են 3M Քլաուդ գրադարանի, ինչպես նաև գրադարանում առկա 600 էլեկտրոնային ընթերցիչների, 10 նեթբուքների, 40 այ-փադների, 48 համակարգիչների գործածությամբ։

Ըստ Բիբլիոթեքի մամլո հաղորդագրության՝ պետական ծրագրով այս գրադարանին ողջ պետության տարածքում գործող 700 հանրային և ակադեմիական գրադարաններ մուտքի հնարավորություն է շնորհվել, որոնք ներառում են 51 էլեկտրոնային լիատեքստ տվյալների բազա։

Չնայած գիրք հանձնելու ու վերցնելու համար գրադարան գնալու կարիքի բացակայության, նախընտրած գիրքն ստանալու մասին չանհանգստանալու գրավչությունն ակնհայտ է, դժվար է պատկերացնել բոլորովին առանց որևէ ֆիզիկական գրքի գրադարան։ Գիրքը ձեռքումդ պահելու և մատով թերթելու ունակությունը կորչում է գրքերի ներբեռնման և էկրանների աշխարհում։

Գրադարանների այս նոր՝ թվային աշխարհում գրադարակից գրադարակ քայլելու և իր ընթերցման հաջորդ գիրքը գնելու փորձառությունից երիտասարդ ընթերցողը զուրկ կլինի:

Շատ ծնողների մտահոգում է երեխաների՝ համակարգչի էկրանի առջև ժամանակ անցկացնելու փաստը: Էլեկտրոնային գիրք վերցնելու փոխարեն խաղին նախընտրություն տալը վկայում է, որ երեխայն չի կարողանում համակերպվել այն բանի հետ, որ համակարգչի առաջ խաղալու փոխարեն պետք է ընթերցի:

Հարմարավետությունն ու թվային առաջընթացը միշտ չէ, որ պետք է փոխարինեն ավանդականին։ Երկրով մեկ գրքերից զուրկ գրադարաններ պատկերացնելը բավականին սարսափելի է թվում, նույնիսկ եթե դա նշանակում է, որ ցանկացած ժամանակ կարող ես ձեռքի տակ ունենալ նախընտրածդ նյութը։

Հղումը՝ http://bayside.patch.com/groups/around-town/p/are-digital-libraries-the-wave-of-the-future#!

Հ. Գ. Ժամանակակից մարդու համար դժվար է պատկերացնել իր կրթությունն ու աշխատանքն առանց մեդիայի և տեխնիկական միջոցների: Կարծում եմ, որ ուսումնական և հետազոտական աշխատանքների դեպքում ինֆորմացիա հայթայթելու նախընտրելի տարբերակը համացանցն է. այն ավելի արագ և հասանելի է, քան տպագիր միջոցները: Հատկապես մեր կրթահամալիրի սովորողներին, ովքեր հաճախ են նմանատիպ աշխատանքներ անում, շատ ավելի հարմար է օգտվել հենց մեդիագրադարաններից կամ մեդիայի այլ միջոցներից: Բայց ամեն ինչ այլ է, երբ պարզապես ուզում ես ընթերցել ու վայելել ժամանակդ: Այս դեպքում, գոնե ինձ համար այդպես է, անփոխարինելի է դառնում գրքի հետ անմիջական շփումը: Պարզապես անհրաժեշտություն է, որ նրան ձեռքումդ պահես, հոտն զգաս ու հետը բարեկամանաս, հաճախ՝ ողջ կյանքի համար:

Ես նաև մի փոքրիկ սոցիալական հարցում անցկացրի այդ պահին ընթերցասրահում գտնվող սովորողների շրջանում: Բոլորն էլ մեդիայից օգտվում են, երբ խոսքը փոքր տեքստերին է վերաբերում, իսկ ծավալուն գեղարվեստական գիրք ընթերցելու դեպքում նախապատվությունը տալիս են թղթային տարբերակին:

Թարգմանությունը Վանուհի Սիմոնյանի
Ավագ դպրոց վարժարանի ընթերցավար

2 կարծիք «Արդյո՞ք թվային գրադարանները մեր ապագան են»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Արդյո՞ք թվային գրադարանները մեր ապագան են | Blog.mskh «Մխիթար Սեբաստացի»

  2. Ծանուցում՝ Արդյո՞ք թվային գրադարանները մեր ապագան են | svanuhi

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.