ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԹՎԱՆՇԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Առաջադրանք

1.Հայկական թվային գրադարանների ուսումնասիրություն և վերլուծություն

Հայկական թվային գրադարաններ

ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԹՎԱՆՇԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

1999 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանում ամերիկահայ բարերար տիկին Ալիս Օհաննաիսյանի աջակցությամբ հիմնվեց «Հայ դասական մատենագրության թվանշային» գրադարանը։

1990-ական թվականների կեսերից, պայմանավորված տեխնոլոգիաների զարգացմամբ, անհրաժեշտութուն դարձավ ժամանակակից ինֆորմացիոն համակարգչային տեխնոլոգիաների ներդրումը հումանիտար գիտությունների` հայերենագիտության, մասնավորապես` հայագիտության ոլորտում: Անհրաժեշտություն առաջացավ համացանցում ապահովել հայ գրավոր մշակույթի առկայությունը։

«Հայ մատենագրության թվանշային գրադարան» ծրագրով Հայաստանում սկիզբ դրվեց հայագիտական աշխատանքներին նորագույն տեղեկատվական ու համակարգչային տեխնոլոգիաներով օգնելուն, նպաստելու այդ հետազոտությունները որակական նոր աստիճանի բարձրացնելուն, նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայ մշակույթը առավել մատչելի դարձնելուն:

Ելակետային է նաեւ, որ համակարգչային թվային համակարգերը կարևոր դեր ունեն դասական գրավոր մատենագրական ժառանգության պահպանման, զարգացման և  հաջորդ սերունդներին փոխանցելու գործում: Նրանց շնորհիվ կարելի դարձավ խուսափել հայագիտությունը միայն գրադարաններում տեղայնացնելուց:

Միաժամանակ թվային համակարգերը հնարավորություն տվեցին Հայաստանի ու Սփյուռքի կառույցներին (դպրոցներ, համալսարանական ամբիոններ, կազմակերպություններ, հոգևոր հաստատություններ, անհատներ), ինչպէս նոր սերնդին, այնպես էլ հասարակութեան նորանոր շերտերին չմիջնորդավորված կերպով հաղորդակցվելու սեփական մշակութային ժառանգությանը, որը թվայնացնելով դարձավ աննախադեպորեն  մատչելի: Շարունակել կարդալ “ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԹՎԱՆՇԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ”