ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԹՎԱՆՇԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Առաջադրանք

1.Հայկական թվային գրադարանների ուսումնասիրություն և վերլուծություն

Հայկական թվային գրադարաններ

ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԹՎԱՆՇԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

1999 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանում ամերիկահայ բարերար տիկին Ալիս Օհաննաիսյանի աջակցությամբ հիմնվեց «Հայ դասական մատենագրության թվանշային» գրադարանը։

1990-ական թվականների կեսերից, պայմանավորված տեխնոլոգիաների զարգացմամբ, անհրաժեշտութուն դարձավ ժամանակակից ինֆորմացիոն համակարգչային տեխնոլոգիաների ներդրումը հումանիտար գիտությունների` հայերենագիտության, մասնավորապես` հայագիտության ոլորտում: Անհրաժեշտություն առաջացավ համացանցում ապահովել հայ գրավոր մշակույթի առկայությունը։

«Հայ մատենագրության թվանշային գրադարան» ծրագրով Հայաստանում սկիզբ դրվեց հայագիտական աշխատանքներին նորագույն տեղեկատվական ու համակարգչային տեխնոլոգիաներով օգնելուն, նպաստելու այդ հետազոտությունները որակական նոր աստիճանի բարձրացնելուն, նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայ մշակույթը առավել մատչելի դարձնելուն:

Ելակետային է նաեւ, որ համակարգչային թվային համակարգերը կարևոր դեր ունեն դասական գրավոր մատենագրական ժառանգության պահպանման, զարգացման և  հաջորդ սերունդներին փոխանցելու գործում: Նրանց շնորհիվ կարելի դարձավ խուսափել հայագիտությունը միայն գրադարաններում տեղայնացնելուց:

Միաժամանակ թվային համակարգերը հնարավորություն տվեցին Հայաստանի ու Սփյուռքի կառույցներին (դպրոցներ, համալսարանական ամբիոններ, կազմակերպություններ, հոգևոր հաստատություններ, անհատներ), ինչպէս նոր սերնդին, այնպես էլ հասարակութեան նորանոր շերտերին չմիջնորդավորված կերպով հաղորդակցվելու սեփական մշակութային ժառանգությանը, որը թվայնացնելով դարձավ աննախադեպորեն  մատչելի:

Հայ մատենագրության թվանշային գրադարանը նպաստում է համաշխարհային քաղաքակրթության եւ հայ մշակույթի փոխշփմանն ու փոխհարստացմանը  : Հայ մատենագրության թվանշային գրադարանը ծառայում է նաեւ որպես ժամանակակից գործիք, հարաճուն փոփոխվող մշակութային հորձանուտում հայ մատենագրական ժառանգության ուսումնասիրման եւ ապագայում նրա կենսունակության պահպանման  համար:

«Հայ մատենագրության թուանշային գրադարան»ը բաղկացած է երկու խոշոր ենթաբաժիններից՝

  1. «Ե-ԺԸ դարերի Հայ դասական մատենագրության հուշարձաններ
  2. 1850-2000 թթ. Արեւմտահայ եւ Սփիւռքի գրական հուշարձաններ

Հ.Գ. Գրադարանի ստեղծումից ուղից երկու տարի  հետո 2001 թվականին գրադարանը հանրությանը ներկայացրեց  հինգից-տասնութերորդ դարերի մեր ամբողջ  տպագիր գրավոր մշակույթի  թվային տարբերակը:

Աշխատանքը նշանակալի էր նրանով,որ այդ տարիներին դեռ շատ եվրոպական երկրներ չունեին իրենց մշակութային ժառանգության թվային տարբերակները, իսկ մեր նոր անկախ պետությունը`

Հայաստանի Հանրապետությունը,արդեն   համացանցի   միջոցով  միջազգային հանրությանը կարող էր ներկայանալ իր հարուստ  ժառանգությամբ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ  ներդրած ավանդի համար  Թվանշային գրադարանի  ղեկավարները, Մերուժան Կարապետյան `  գիտական ղեկավար և Հովհաննես Կիզողյանը`տեխնիկանան տնօրեն,արժանացան      Հայաստանի   Հանրապետության նախագահի մրցանակին:

Աղբյուրը`

http://www.digilib.am/digilib/

Մամուլը  գրադարանի մասին

http://jnews.am/node/752

http://granish.org/digilib-am-%D5%A9%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B6%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9/

Առաջադրանքև կատարեց`Մարգարիտ Հարությունյանը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.