Սեպտեմբերից գործող ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում ամեն օր սեմինարներ և քննարկումներ են ընթանում: Այս անգամվա քննարկումն առանձնահատուկ էր, այն բանավեճային բնույթ ուներ: Բանավեճը կազմակերպվել էր մաթեմատիկայի ուսուցիչ Երանոսյան Արմանի կողմից: Թեմաներն էին.
- Ռուսերեն, թե՞ անգլերեն (Ղարագյոզյան Գայանեն և Մկրտչյան Աննան)
- Հասարակագիտություն, թե՞ բնագիտություն (Աղաջանյան Լիլիթ և Իխտիարյան Հովհաննես)
- Սպորտային, թե՞ դասական հագուստ դպրոցում (Մովսիսյան Լիա և Հովհաննիսյան Եդուարդ)
Բանավեճն ուսուցողական էր և սովորողներին նոր բացահայտումների հնարավորություն տվեց: Վստահ եմ, որ քննարկումները բանավեճից հետո դեռ երկար կշարունակվեն՝ արդեն սովորողների շրջանում և նրանց ընտանիքներում:
Ծանուցում՝ Բանավեճ-քննարկում ավագ դպրոցի ընթերցասրահում | svanuhi