Մեդիագրադարանի պատրաստվածությունը

Ar1818Մեդիագրադարանի կայքի զարգացումն ու հարստացումը տեղի է ունենում ամեն պահի, համացանցի բաց տարածքը հնարավորություն է տալիս ամեն պահի նոր տեղեկություն գտնել, մի նոր հեղինակի բացահայտել ու մատուցել ընթերցողին:

Ինչպե՞ս է ընտրվում և տեղադրվում նյութը.
Կայքում որևէ նյութ տեղադրելուց առաջ այն անպայման ընթերցում է սպասարկողը, ուսումնասիրում տվյալ հեղինակին, աղբյուրը, հետևում, թե կրթահամալիրի նախագծային ուսուցման մեջ ո՞ր դասարանին օգտակար կլինի տվյալ նյութը, առկա է արդյոք որևէ այլ աղբյուրում:
Յուրաքանչյուր նյութ, գիրք կայքում ունի իր բաժինը(թեգավորումը), առարկայականները թեգավորվում են համապատասխան առարկայի բաժնում, մյուսները՝ իրենց:
Մեդիագրադարանում մեդիափաթեթները գնալով համալրվում են.
Բացելով մեկ թեգավորում արդեն կարելի է գտնել մեկ ամբողջական մեդիափաթեթ:
Մեդիափաթեթն իրենից ներկայացնում է հղումներով, նյութերով հարուստ առանձին էջ, որն անպայման պիտի ներառի.

  • Տվյալ հեղինակի կենսագրական տեղեկությունը
  • Ստեղծագործությունների ժողովածու
  • Հրատարակությունների գոնե մի մասի թվային տարբերակ
  • Համապատասխան հոլովակ
  • Տեսանյութ-կենսագրական, փաստագրական, ստեղծագործության
  • Հաղորդում՝ որին ինքն է մասնակցել, կամ նվիրված է իրեն
  • Իր մասին կարծիքներ, հոդվածներ
  • Իր նամակները, հոդվածները, տեսանկյունը
  • Համապատասխան հեղինակն այլոց մասին
  • Հղումներ դեպի այլ կայքեր
  • Պաշտոնական կայքէջ
  • Տեսադասեր, ուսումնական նյութեր/ առկայության դեպքում
  • Օտարալեզու նյութեր, անդրադարձներ

Փաթեթն ուսումնասիրվում է ըստ պահանջի, ըստ կրթական ծրագրի, փաթեթում նշվում է, թե որ տարիքի համար է այն նախատեսված:

Կրթահամալիրում 2013-2014 ուս տարում բոլոր սովորողները դասի են գալիս իրենց անհատական ուսումնական գործիքով՝ նեթբուք-նոթբուքերով, պլանշետներով: Առաջինների համար կայքում տեղադրված դասագրքերի ֆորմատներն ամբողջովին բավարարում են, այսինքն նեթբուքով հանգիստ կարող են բեռնել PDF ֆորմատի գրքեր, իսկ պլանշետների դեպքում իրավիճակը մի փոքր այլ է, այն ծավալուն հիշողություն չունի, ուստի ֆայլերը պիտի լինեն թեթև: Պլանշետների համար նախատեսված ծրագրերից առավել նպատակահարմար գտանք դասագրքերը վերափոխել EPUB ֆորմատի, որով առավել հարմար է աշխատել գործիքով:
Սկսվեց աշխատանքի նոր փուլը.

  • Համապատասխան ծրագրի ուսումնասիրում (օրինակն առաջարկել է Պարսիլյան Տիգրանը՝ շնորհակալություն)
  • Նոր ծրագրի հետ ծանոթացում
  • Փորձարկում
  • Կիրառում
  • Նյութերի ծրագրային վերափոխում
  • Վերբեռնում կայք

Ավագ դպրոցի դասագրքերի փաթեթներն արդեն բացի PDF տարբերակից պարունակում են  նաև EPUB ֆորմատով գրքերը:

Առավելություններ. Թույլ է տալիս գիրքն օգտագործել պլանշետներով և EReader-ներով:

Ֆայլերի ծավալը մինչև 5 անգամ փոքր է PDF ֆորմատ ֆայլերից, ինչն էլ հնարավորություն է տալիս գործիքի հիշողությունը չծանրաբեռնելով պահպանել մեծ քանակությամբ ֆայլեր:

Դժվարությունների մյուս փուլն էլ հաղթահարելու համար պատրաստվեց կարճ հոլովակ կայքից թվային ռեսուրս բեռնելու, համակարգչում պահպանելու համար:
Զուգահեռ կրթահամալիրի ընթերցավարներին ու քոլեջի ուսանողներին ներկայացվում է մեդիագրադարանը, դրան ներկայացվող չափանիշները, ճիշտ օգտվելը, սպասարկումը:
Արդյունքների մասին մի փոքր ուշ:

Մարի Գաբանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.