Abby fine reader ծրագրի կիրառումը, դրա ուսուցանման առավելությունները կրթահամալիրում

Գրադարանի կայքում տեղադրված և կրթահամալիրի դպրոցներում, սովորողի անհատական գործիքներում օգտագործվում են դեռևս 1994-95 թվականներին «Շաղիկ» հրատարակչության լույս ընծայած դասագրքերը, որոնց հեղինակները կրթահամալիրի դասավանդողներն են: Անխոս, կատարվել է համարձակ քայլ, տպագրվել են այլընտրանքային գրքեր, հեղինակային կրթական ծրագրով՝ ընթերցարաններ, մայրենիի, մաթեմատիկայի դասագրքեր: Դրանց  կիրառումն այժմ կարող է և պիտի  շարունակվի թվային տարբերակով, եթե դրանց բովանդակության մեջ ավելանան ժամանակակից հեղինակային կրթական ծրագրին համապատասխան առաջադրանքները, դասերն ու թեմաները:

Գրքի թվայնացումը խլում է կարճ ժամանակ, օրինակ՝ մոտավորապես մեկ 100 էջանոց գրքի սկանավորումը կարող է տևել 2-3 ժամ, զուգահեռ կարելի է միանգամից մշակել գիրքը՝ կտրել ավելորդ մասերը, վերականգնել գույնը, չափերը, համարակալել և դասավորել:
Եթե միաժամանակ չի ստացվում(լրացուցիչ աշխատող չկա), ապա գործընթացը կտևի մոտավոր մինչև 40 րոպե: Որից հետո մինչև 5 րոպեի ընթացքում գրքի սքանավորված նկարի տեսքով էջերը դառնում են PDF ֆայլով ամբողջական գիրք:

Որի վրա չենք կարող աշխատել(օրինակ):
Բոլոր ժամանակների գիրք-նկարի էջերը աշխատատետր դարձնելու համար անհրաժեշտ է ֆայլերը խմբագրել ABBY Fine Reader ծրագրով (ծրագրի ապահովումն ու երաշխավորությունը կրթահամալիրի ՏՏ սպասարկող Տիգրան Պարսիլյանի):
Այս աշխատանքն արդեն մեզանից 2-3 ժամ չի խլի մեկ 100 էջանոց գիրքը պատրաստելու համար: Այս դեպքում արդեն 2 ժամում կարելի է խմբագրել և տետր դարձնել գրքի ընդամենը 20-25 էջերը:
Աշխատանքը ժամանակատար է, անհրաժեշտ է ծով համբերություն և անխոս՝ լեզվի տիրապետում (ծրագիրը ոչ բոլոր սխալներն է ֆիքսում գույնով):
Հասկանալի է. Սա մեկ հոգու անելիք  չէ:
Ուստի աշխատանքային խումբը հետզհետե համալրում են կրթահամալիրի դպրոցների ընթերցավարները:
Իրենց ցուցաբերած արդյունքից հետո կարելի է ներառել նաև դասավանդողներին, ովքեր էլ թիվ մեկ պատվիրատուն են. Այստեղ առաջ է գալիս է մեկ բայց.
Էլ ի՞նչ հեղինակային կրթական ծրագիր, եթե հենց մաթեմատիկայի դասավանդողը «Թվաբանություն» դասագրքի հին տարբերակի խմբագրման ժամանակ ինքն իր առաջադրանքը միանգամից չավելացնի գրքի մեջ, կամ դրանից դուրս չհանի «ծերացած» վարժությունները:
Այստեղ անգամ հեղինակային իրավունքի պահպանության հարցն է լուծված:
Հեղինակային իրավունքները պաշտպանված են. Գրքերի հեղինակները միայն կողմ են, որ գրքերում ավելացումներ, լրացումներ, թարմացումներ կատարվեն:
Ուրեմն ի գործ.
Որպեսզի ունենանք ժամանակակից այլընտրանքային դասագրքեր, ուրեմն պետք է նորամուծություն ներդնենք, այսինքն ինքնե՛րդ փոփոխեք, ավելացումներ արեք, պակասեցրեք, վերջապես ծաղկեցրեք ձեր մեդիահմտություններով:
Հարգանքով՝ մեդիագրադարան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.