Ընթերցասրահների դերը կրթահամալիրում

1381304_605761872801045_1256487669_n 2013-2014 ուստարում կրթահամալիրի Մանկավարժական Քոլեջում  Միջին մասնագիտական կրթության բազայով գործում է 0517-  «Գրադարանային գործ» բաժինը:

Ի՞նչ կտա բաժինը….

Բաժինը գրադարանավարներին  կտա  համապատասխան գիտելիքներ,  գաղափարներ և գրադարանների արդյունավետ կառավարման և զարգացման համար հմտություններ, թվային միջոցների կառավարում, կսովորեցնի համացանցում ճիշտ որոնման և ուղղորդման ձև:

Թվային տեխնիկայի  թռիչքային զարգացումը և տեղեկատվական հեղեղն անճանաչելիորեն փոխել են գրադարանների աշխատանքի ձևը, բովանդակությունը, դեմքը և դերը: Տես՝ Մեդիագրադարան հոդվածը:

Գրադարանային գործի ծրագիրը տարբերվում է իր մոտեցումներով ու նոր գրադարանային հմտություններով:

Դասընթացի ժամանակ նախատեսվում է մոդուլային հետևյալ ուսումնասիրությունը.

 

  • Գրադարանագիտություն և մատենագիտություն
  1. Գրքի և գրադարաններիծագումնուզարգացումը:ԳրադարանայինֆոնդըորպեսհամակարգԳրադարանայինսպասարկմանընդհանուրտեսություն       
  2. Գրադարանային ֆոնդերի և կատալոգների կազմակերպում, դասակարգում
  3. Գրադարանային գործունեության իրավական հիմքերը
  4. Գրադարանային  գործի կառավարումտեղեկատվականգրագիտություն
  5. Ռեսուրսներիցուցակագրումըգրադարանիկառավարմանհամակարգում
  6. Միջոցառումների կազմակերպում:

Գրադարանների աշխատանքի կազմակերպման ուղղությունները

  1. ՏՀՏները գրադարաններում
  2. Գրադարանի էլեկտրոնային մատենավարություն

Դասընթացն ունի հետևյալ առավելությունները.

  • Գրադարանի կայքը, որը նպաստում է  է ժամանակակից գրադարանի  և գրադարանավարության  ոլորտի  զարգացմանը: Կայքում  եմ մեծ տեղ ունի «գրադարանագիտություն» բաժինը, որտեղ հրապարակված են  գրադարանի ծրագրերը, նախագծերը, հոդվածները հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:  Բաժինը հանդիսանում է ուսումնական տարածք «Գրադարանային գործ ուսումնասիրողների համար»՝ նոր գաղափարներ, նոր մտահղացումներ, նոր ծրագրեր, աշխարհի խոշոր գրադարանների նոր մոտեցումները գրադարանյին գործի մեջ, թարգմանություններ, թվայնացման նոր ծրագրեր, ինչպես նաև նախատեսվում է ուսումնասիրել ավտոմատ սպասարկման ծրագրեր:
    Գրադարանային գործի ուսումնասիրման մեջ հատուկ տեղ ու նշանակություն ունի մեդիահմտությունների ուսուցումը: Ընթերցավարներն առաջինը պիտի տեղեկացված լինեն նոր ծրագրերից, այդ իսկ պայմանով ամենշաբաթյա սեմինարների ժամանակ ուսուցանվում են ընթացիկ նոր մեդիահմտությունները:

Ինչպես գիտեք, կրթահամալիրն արդեն ուներ «Դստրիկ» ընթերցարանները կրթահամալիրում առանց ընթերցավարաների, որի աշխատանքը  փորձում էինք դարձնել առավել արդյունավետ և գրավիչ, աշխատանքներում ներգրավել էինք սովորող- աշխատողների, պարբերաբար գրադարանային դասընթացներ էին անցկացվում: Արդյունքը  գոհացուցիչ չէր:

Կրթահամալիրը գրադարանի զարգացումն այսօր տեսնում է նոր ընթերցասրահների ստեղծմամբ: Փաստորեն ստացվում է, որ այն, ինչ կենտրոնացվել էր «Գրադարան» անվան տակ, արդեն չի գործում, եղած քառասուն հազար կտոր գրականությունն արդեն բաշխվել է ընթերցասրահների միջև՝ ըստ տարիքային խմբերի: Իսկ ավագ դպրոցներում՝ նաև սովորողի ընտրությամբ ծրագրին համապատասխան: Քանի որ կրթահամալիրն անցնում է նախագծային ուսուցման, դպրոցների ընթերցասրահները պետք է համալրվեն նաև համապատասխան գրականությամբ:

Ընթերցավարների տեղեկացված լիները նպաստում է նախագծային աշխատանքները ժամանակին կատարելուն: Ֆոնդի արդյունավետությունը հմտությունների ու կարողությունների զարգացումը պահանջում է ավելին  քան ուսուցումը զուտ դասագրքով  դրանք պահանջում են մի շարք այլ տեղեկատվական և գրական ռեսուրսների օգտագործում,  Այլ կերպ ասած  դրանք պահանջում են դպրոցական ընթերցասրահի պատշաճ զարգացում :  Սա էլ  իր հերթին  պահանջում է Հայաստանի ավագ դպրոցների գրադարանավարների վերապատրաստում  ինչը կնպաստի լավ կազմակերպված դպրոցական գրադարանների ստեղծմանը , որոնք կարող են ապահովել   զարգացած երկրներում դպրոցական գրադարանների կողմից առաջարկվող ծառայություններ և գործառույթներ

  • Սովորաբար գրադարանները հագեցած են մեծաթիվ ռեսուրսներով:  Դրանք են  գրքեր  էլեկտրոնային  ռեսուրսներ,  տեսանյութեր,  հանրագիտարանային նյութեր,  ժողովածուներ  ամսագրեր և ամենօրյա մամուլ
  • Հագեցած       են        ժամանակակից         համակարգչային սարքավորությմներով, ձայանագրիչ, ֆոտոապարատ
  • Համակարգչային գրագիտություն,բլոգի ուսուվում,կայքի սպասարկում

Ընթերցավարներին գործի բնույթին ծանոթացնելուց հետո շարունակեցինք լուծել ընթացիկ խնդիրները.

  • տարածքի վերանորոգում
  • մաքրում
  • գույքի, տեխնիկայի, գրականության հայթայթում
  • WiFi ինտերնետային կապ
  • համակարգիչ, նեթբուքեր
  • տարածքի հարմարավետ ձևավորում

Դպրոցները տրամադրեցին տարածքներ, որոնք վերածվեցին ընթերցասրահների:

Յուրաքանչյուր դպրոց ըստ իր ուղղվածության ստացավ համապատասխան մասնագիտական և հանրակրթական գրականություն:

Ընթերցավարներն առաջարկեցին իրենց մտքերը, գաղափարները  գործող ընթերցասրահային նախագծի շուրջ :

Յուրաքանչյուր ընթերցավարի հետ անհատական աշխատանքի արդյունքում նախագծային աշխատանքներ են իրագործվում, որոնք համապատասխանում են կրթահամալիրի կրթական տոնացույցին:
Քանի  որ բոլոր ընթերցավարները քոլեջի ուսանողներ են, ուստի աշխատանք և կրթություն համատեղությունը, ակադեմիական կրթությունը և գործնական աշխատանքը իրագործվում են միաժամանակ:

Մասնագիտական աշխատանքներն ընթանում են դանդաղ, ընթերցավարների փորձի բացակայությունից հուսանք չի տուժի ընթերցողը, մտավախություն կար, որ կկորցնենք ընթերցողներ, բայց այստեղ ևս գտանք լուծումը, ստեղծեցինք «Գրադարան կենտրոն», որը տեղեկատվական կենտրոնի դեր է կատարում:

«Տիգրան Հայրապետյան» կենտրոն գրադարանի աշխատողներն հանդես են գալիս ուղղորդողներ և իրենց փորձը փոխանցում են  ընթերցավարներին: Մենք անընդհատ շրջում ենք դպրոցներով, հանդես ենք գալիս մեր խորհուրդներով, մեր փորձով: Практика работы библиотекаря
Այս պահի դրությամբ ստեղծված  յոթ ընթերցասրահները.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր դպրոցներում գործող ընթերցարանները համապատասխանում են ժամանակակից ուսուցման պահանջներին` հագեցած են նոթբուքերով, թվային տեխնիկայով, էլ.գրատախտակներով, պրոյեկտորներով, անլար համացանցով: Բոլոր սովորողներն իրենց նոթբուքերում ունեն անհրաժեշտ թվային դասագրքերի փաթեթները, ընթերցարանը շարունակաբար համալրվում է նոր հրատարակված գրքերով: Ունենք նաև մեդիագրադարան, որը, նույնպես, սովորողների, դասավանդողների և գրադարանի աշխատակիցների ջանքերով համալրվում է նոր նյութերով:

Ողջ օրվա ընթացքում ընթերցասրահը սպասարկում է բոլոր դասարաններին, սովորողներին: Ընթերցարանի հետագա ծրագրերում նախատեսվում է նոր հրատարակված ուսումնական գրքերի ավելացում, հետաքրքիր և ուսումնական միջոցառումներ, որոնք պետք է նպաստեն սովորողների ընթերցանությանն ու հետաքրքրության զարգացմանը:
Մի քանի ընթերցասրահներ արդեն տվել են աշխատանքային արդյունքները՝ թվային գրքի տեսքով, ուսումնական ճամփորդության միջոցով, գրադարանային դասընթացները կրտսեր դպրոցում:

Կրթահամալիրի մոդել մոբիլ գրադարանի ձևը «գրադարանային գործի»դասընթացի շնորհիվ կնպաստի մյուս գրադարանների ու գրադարանավարների մոբիլիզացմանն ու առաջխաղացմանը:

Մարի Գաբանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.