Ընթերցասրահն առանց ընթերցողի,նույնն է թե մարմինն առանց հոգու. Դպրոց -պարտեզի ընթերցող հոգեակները

Ողջու՜յն սիրելիներս:Արդեն մեկ և կես ամիս է ինչ ընթերցավար եմ:Համառորեն նյութ չէի հրապարակում,որտեղ կլինենին իմ ընթերցողները,քանզի չէի ցանկանում երեխաներին ընթերցասրահում ֆոտոնկարչության « զոհը» դարձնել,բայց այնուամենայնիվ չկարողացա :Այն երեխաները ,ովքեր  հիմա կան այս ֆոտոշարքում,իմ մշտական ընթերցողներն են,այս ասելով,բնավ չեմ ակնարկում որ նրանք այսքանն են, և կամ վերջ ,միմիայն նրանք են:Ոչ,կան շատերը,գալիս -գնում են,մի թերթ մի բան ընթերցում և օրերով կորում ՝ մոռանալով ընթերցասրահի ճանապարը,բայց ոչինչ, մոլորյալ գառնուկների պես ՝անպայմա՛ն կվերադառնան ,մենք դա խոստանում ենք:Մեղադրելու չէ,դասեր,նախագիծ,և այլն,և այլն,բայց ա՛յս արևներին ոչինչ չի խանգարում ,որ ամեն օր,այո  ՝ ԱՄԵՆ օր, գալ և ընթերցել իրենց կիսատ թողած գիրքը :Ավարտելով՝ քննարկում,կիսվում են ինձ հետ իրենց տպավորություններով:Ստած կլինեմ,եթե ասեմ,որ մինչև վերջ բոլորին հասցնում եմ լսել,բայց ամենակարևորն ու հետաքրքիրը հարցնում եմ,իսկ այս մեթոդը նրանց մոտ անասելի ոգևորություն է առաջացնում :Դեռ մի գիրքը չավարտած ,նոր գրքի պատվեր են անում,և ամեն օր գալիս հարցնում ՝ ստացել եմ արդյոք:

Մեզ հարց ուղղեցին,թե ինչու՞ է արդյոք մեզ մոտ մեկ-երկու այնպիսի գրքեր ,որոնք չեն համապատասխանում դպրոց-պարտեզում ուսանող սովորողների տարիքին:Մենք դա իսկապես հասկացել էինք և հաշվարկել ,:Հիմա ասեմ:Պարզվեց,որ մենք ունենք ոչ միայն սովորող- ընթերցող այլ ՝ ծնող(տատիկ,պապիկ)ընթերցողներ,այս փաստը ինձ այքնքան ուրախացրեց,որ պատրաստ եմ իմ անձնական գրադարանի ողջ պաշարները տեղափոխել դպրոց,որպեսզի մեր սովորողի ընթերցասեր ծնողը,մինչ իր փոքրիկին սպասելը ժամանակը իզուրի չկորցնի: Ունենք նաև ըթերցողներ ավագ դպրոցներից:Պատմեմ մի դեպք ,Սուրենին ՝  3-ի 3 դասարանի,տուն տանելու էր եկել քույրիկը,ով պարզվեց նույնպես մեր աշակերտն է ՝ Գեղարվեստի ավագ դպրոց,Սուրենը համառորեն գիրք էր ընթերցում,իսկ քույրն էլ ստիպված եղավ սպասել,բայց մեր հյուրընկալությամբ հրավիրվեց ներս և սկսեց ընթերցել:Նազելին ՝ Տեր-Պետրոսյան՝մեր ճարտար լեզուն,միանգամից որոշեց ընթերցանությունը զուգահեռել լրագրության հետ և հարցազրույց վերցրեց ՝թե՛ Սուրենի քույրիկից ,թե՛ ընթերցասրահում եղած սովորողներից:

Չգիտեմ,ես և իմ սիրելի օգնականները անում ենք ամեն հնարավորը,որ սովորողը ընթերցի,կապվի ընթերցանությանը,բացահայտի ինքն իրեն,պահանջի ՝ հաստատ իմանալով,որ այն կկատարվի:

Ի վերջո ուզում էի ասել ՝ես ձեզ բոլորիդ իսկապես շատ եմ սիրում,ցանկանում եմ որ միասին անցնենք այն հրաշքներով լի ճանապարհը,որը մեր առաջ են բացում գրքերը: Դե ինչ,իմ սիրելիներ առաջ և ավելի ակտիվ……:)

Սոնա Փափազյան

http://sonpapaz.wordpress.com

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.