Ընթերցանության բարենպաստ ազդեցությունների մասին

p1140935 Մերօրյա հասարակությունը՝ բազում խնդիրներ, գործեր ունեցող,  ժամանակին համընթաց քայլող ,շատ զվբաղված է, և չի  կարողանում ժամանակ հատկացնել  ընթերցանությանը,նախընտրելով հանգիստը կազմակերպել  հեռուստացույցի առաջ,կամ էլ համակարգչային խաղեր խաղալով: Այս նյութը ընթերցելով, դուք կպարզեք ՝թե ինչքան օգուտ է տալիս ընթերցանությամբ պարբերաբար զբաղվելը:

Ուրեմն այսպես, ընթերցանությունը՝

Զարգացնում է միտքը, մտահորիզոնը

Գրքերի կարևորագույն և լավ առավելություններից է դրական ազդեցությունը, որը թողնում են մեր մտահորիզոնի վրա: Ընթերցանության ընթացքում շատ մտածում ենք, խորհում, որպեսզի հասկանանք ստեղծագործության բուն իմաստը:
Նվազեցնում է սթրեսը
Այժմ սթրեսի բուժումը դարձել է շատերի գլխավոր խնդիրը:Լեզվի բառապաշարի հարստությունն ու ռիթմը ունեն հոգեկանը հանգստացնելու և օրգանիզմից սթրեսը վերացնելու հատկություն:Օրինակ՝ շատ է օգնում որևէ ֆանտաստիկ ժանրի գրքի ընթերցումը՝ քնից առաջ:

Հարստացնում է բառապաշարը

Երբ ընթերցում եք բազմաժանր գրականություն,անպայման հանդիպում եք բառերի,որոնք սովորոբար չեն օգտագործվում առօրյա բառապաշարում:Եթե որևէ բառ անծանոթ է ,բացարձակ, կարիք չկա փնտրել բառարանային բացատրությունը:Երբեմն տերմինի նշանակությունը հնարավոր է լինում հասկանալ նախադասության իմաստից ելնելով: Ընթերցանությունը ոչ միայն օգնում է հարստացնել բառապաշարը,այլև նպաստում է գրագիտությանը:

Ինքնավստահություն է հաղորդում

Գրքեր ընթերցելն ավելի ինքնավստահ է դարձնում անհատին:Խոսակցության ընթացքում, երբ մենք ցույց ենք տալիս այս կամ այն իրողության մասին խորքային իմացություն,անկախ մեզանից ՝ մեր վարքը, դառնում է ինքնավստահ, ավելի հավաք: Շրջապատում գիտելիքների առկայության տեղին ցուցադրումը,դրական ազդեցություն է ունենում անձի ինքնագնահատականի վրա:

Ստեղծագործ է դարձնում

Ստեղծագործ մարդիկ կարող են նախագծել միանգամից մի քանի հրաշալի գաղափարներ: Որտեղի՞ց են դրանք ծնվում,այդ հրաշալի գաղափարները:Իհարկե ՝ գրքերից,ընթերցանությունից: Կարդալով գրքեր՝ մարդիկ կարող են այնտեղից հազար ու մի հետաքրքիր գաղափարների հանդիպել,որոնք շատ հանգիստ կարող են կյանքի կոչվել:

Լավացնում է քունը

Եթե սիստեմատիկ կերպով՝քնից առաջ, ընթերցեք գիրք ,ապա շատ շուտով օրգանիզմը կվարժվի այդ ռիթմին,և այդ ժամանակ ընթերցելը կդառնա յուրօրինակ ազդակ,մոտալուտ քնի մասին: Այս ձևով դուք ոչ միայն կկարգավորեք ու կլավացնեք քունը ,այլ նաև առավոտյան կզգաք ձեզ ավելի թարմ ու առույգ:

Լավացնում է ուղեղի աշխատանքը

Ընթերցելու ժամանակ սովորոբար պատկերացնում ենք շատ մանրամասներ՝ հերոսներին,նրանց հագուստը,կոլորիտը,շրջապատող իրերը:Իհարկե կարևոր է նաև հիշել բազում տերմիններ,որոնք հարկավոր են ստեղծագործության լիարժեք հասկանալու համար:Հենց այս պատճառով է ,որ ընթերցանությունը մարզում է տրամաբանությունն ու լավացնում հիշողությունը:

Կենտրոնացմանն է ուղղված

Կարդալիս անհրաժեշտ է կենտրոնանալ ստեղծագործության բուն իմաստի,բովանդակության վրա,և չշեղվել այլ իրերի ու տեղերի վրա: Սա շատ օգտակար հմտություն է ցանկացած այլ գործունեությամբ զբաղվելու համար: Եվ բնականաբար գրքեր ընթերցելը զարգացնում է օբեկտիվ դատելու կարողությունը,ինչպես նաև նպաստում է մտածված ,կշռադատված որոշումների կայացմանը:

Աղբյուր ՝ ամսագիր

Նյութը հավաքել և ռուսերենից հայերեն թարգմանել է ՝ Սոնա Փափազյանը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.