Փորձի փոխանակման այց դեպի Փափազյան գրադարան

IMG_3014
Կրթահամալիրի քոլեջի գրադարանային գործ բաժնի ուսանողների համար առաջին կուրսի առաջին կիսամյակում գործնական փուլում նախատեսված են փորձի փոխանակմնա, ծանոթության այցեր Հայաստանյան խոշոր ու առաջատար գրադարաններ:Նման առաջին այցը կազմակերպվեց հոկտեմբերի 23-ին, դեպի Հայաստանում Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարան:
Խումբն ամբողջական էր, ներկա էին բոլոր ընթերցավարներն ու ուսանողները:

IMG_3021

Մուտքի մոտ մեզ դիմավորեց գրադարանի ղեկավար Բելլա Ավագյանը: Հարմար տեղավորվեցինք վերջինիս աշխատասենյակում և լսեցինք գրադարանի ողջ պատմությունը, գործունեությունը, կարգ ու կանոնը, սպասարկման եղանակները, ֆոնդի համալրման մանրուքները:

IMG_3061Համոզված եմ՝ բոլորն էլ տպավորված էին: Ներկայացնելուց հետո շրջեցինք ընթերցասրահով, գրապահոցով. որտեղ ամեն ինչ ներկայացված էր ամերիկյան ստանդարտներին համապատասխան՝ համակարգիչներով, անհրաժեշտ գրականությամբ, օգնող ցուցանակներով, kindle-ներով, անհատական թափանցիկ ու խմբակային աշխատանքների համար նախատեսված սենյակներով: Ամենասպասելին պատերի միջի հարմարեցված աշխատանքային անկյուններն էին, որտեղ ուսանողները նոթբուքերով աշխատում էին:
IMG_3019Ընթացքում հարցերն անընդհատ շատանում էին, որոնց տիկին Բելլան համբերատար ու սիրով էր պատասխանում՝ ներկայացնելով ամեն մանրուք: Խորհուրդներից ու զրույցից հետո հրավիրեցինք կրթահամալիրի տոնին ու նվիրեցինք փոքրիկ կրթահամալիրյան նվեր:
Բոլորս էլ շնորհակալ էինք ջերմ ընդունելության համար, տպավորված էինք ու հագեցած ինֆորմացիայով:
Դասի առաջին գործնական մասը ստացվեց:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.