Ընթերցավարների ամենշաբաթյա սեմինարը կրկին ավագ դպրոցի ընթերցասրահում էր:
Միմյանց ողջունելուց հետո սկսեցինք հերթով քննարկել, ներկայացնել օրակարգի հարցերը, մինչ դրանց սպառվելը:
Սակայն ինչպես հասկացանք դրանք ավարտ չունեին: Սեմինարը տևեց մեկ ու կես ժամ: Տիկին Մարին ներկայացրեց գրքի տոնի ծրագիրը,լրացումները, ընթերցավարները միմյանց փոխադարձ խորհուրդներ փոխանակեցին, որից հետո քննարկվեց “Դասարան անիվների վրա” ծրագրի իրականացումը, դրա հետ կապված խնդիրները, առաջարկները:
Իսկ վերջում Զառան ընթերցավարներին սովորեցրեց չափել համացանցի արագությունը: