Դպրոցը՝ գրադարան, կրթահամալիրը՝ մեծ ընթերցարան ակցիա

IMG_0872 IMG_0870Մարդու և հետևաբար պետության կայացման և զարգացման առաջին պայմանը միանշանակ կրթությունն է: Սեբաստացիներով, որպես այլընտրանքային կրթության ջատագովներ և իրականացնողներ, տարածում ենք մեր կրթական ձեռքբերումները՝ այն ամենն ինչն արդեն իրականացրել ու համոզվել ենք, որ կարևոր և գեղեցիկ է:

Տարածում ենք ողջ տարին: Ճամփորդում և իրականացնում ենք կրթական փոխանակումներ, ընկերանում ու թիմ ենք դառնում բոլոր նրանց հետ, ովքեր կարևորում են կրթական բարեփոխումներն ու խորհրդային կրթական համակարգից մնացած և արդեն սպառված մեթոդներից հրաժարվելը: Առջևում Սեբաստացու օրերն են՝ տոնական երեք օրեր: Տոնը համերգից ու միջոցառումից տարբերվում է նրանով, որ հանդիսատես ու ելույթ ունեցող չունի, այլ միայն մասնակից: Եթե տոն է, պետք է խմբովի ուրախանանք ու ուրախացնենք, վարակենք մարդկանց կյանքը տոնի վերածելու խանդավառությամբ:

Մեր գրադարանն էլ իր ներդրումն է բերում տոնին: Նոյեմբերի 14-ին և 15-ին Անտարես հրատարակչության մասնակցությամբ նախատեսում ենք ընթերցանությունը տոնի վերածել. դպրոցը՝գրադարան, կրթահամալիրը՝մեծընթերցարանակցիայով։Բայց մինչ այդ ինքներս ենք գրքի նվիրատվություն անում այլ կրթական օջախներում, որպեսզի մեզ՝ սեբաստացիներիս ավելի լավ ճանաչեն, միանան մեզ և միասին անցնենք վաղուց ընտրած՝ բարեփոխումների մեր ուղին:

Առաջին այցը եղավ դեպի սիրահարների այգի: Այս այգին ընտրելու պատճառը ոչ միայն մեր՝ կյանքին սիրահարված լինելու փաստն էր, այլև Նոյեմբերի1-ից 3-ը «ՖլեշմոբԴիվիզիա» երիտասարդականՀԿ-ի, ՀՀմշակույթինախարարությանու Հայաստանիերիտասարդականհիմնադրամիաջակցությամբ իրականացվող ամենամյա«Բացօթյաընթերցանությանփառատոն»-ը։Մեզ տեսնելով՝ նրանք անակնկալի չեկան, սպասում էին: Մենք սիրով բաժանեցինք մեզ հետ վերցրած 50 գիրքն ու պատմեցինք մեր մասին:

Հաջորդ այցը դեպի Ջրաշենի 107 դպրոցն էր 255 դասագրքերով հանդերձ: Դպրոցը լավ գիտեմ, որովհետև ինքս էլ 7 տարի սովորել եմ այնտեղ: Նրանք մեր մասին լսել էին, բայց ամեն ինչ ավելի ամփոփ դարձավ ընթերցարաններն ու թվաբանության դասագրքերն ուսումնասիրելուց հետո: Մենք պատմեցինք նաև կրթահամալիրում մեդիա կրթության հաջողությունների մասին: Նրանք հատկապես հավանեցին կրտսեր դպրոցների համար նախատեսված մեր գիրք-տետրերը: Դպրոցի մեթոդիստ տիկին Հռիփսիմե Եղիազարյանը ուրախությամբ առաջարկեց գրքերը կրտսեր դպրոցի դասավանդողներին, իսկ 6-րդ և 8-րդ դասարանների ընթերցարաններն ու շախմատի գրքերը կտեղավորեն գրադարանում և կկիրառվեն որպես հանրակրթական դասագրքերին օժանդակ նյութ:

Գրքեր նվիրելու մեր գործընթացը շարունակվում է: Հաջորդ դպրոցները, ուր կայցելենք, գիշերօթիկ, հատուկ կարիքավոր երեխաների դպրոցներ են: Մենք հատուկ ենք ընտրել այս դպրոցները, որպես ավելի ուշադրության կարիք ունեցող դպրոցներ: Դիմում եմ հարգելի սովորողին, դասավանդողին, ծնողին և ընդհանրապես բոլորին. միացեք դեպի այս դպրոցներ մեր այցին: Ձեր ներդրումն ունեցեք գրքի նվիրատվության, մեր կրթահամալիրը ներկայացնելու և ջերմություն փոխանցելու կարևոր գործին:

Սիմոնյան Վանուհի
Ավագ դպրոց-վարժարանի ընթերցավար

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.