Վարդենիկ գետի ափին գտնվող Վարդենիկ գյուղը հենց առաջին հայացքից գրավեց մեզ: Բազմերանգ աշունը, վարդենիկցիների ժպտացող և հյուրընկալող հայացքները մեզ ավելի ոգևորեցին:
Գյուղի կրթահամալիրն իր 6-10-րդ դասարանի սովորողների և դասավանդողների մի խմբով մեզ էր սպասում: Տիկին Օլգայի ուղեկցությամբ մտանք գրադարան: Ջերմ էր մթնոլորտը. ծրագրերի փոխանակում, ֆլեշ -մոբեր, հայկական քոչարի… կարծես վաղուցվա բարեկամներ լինեինք: Ավանդական հյուրասիրությունից հետո մեզ անակնկալներ էին սպասվում. գյուղի Սբ. Աստվածածինեկեղեցին, Իշխանավանքը, Քարե ամրոցը, 9-րդ դարիխոնարհված եկեղեցին և աշնանային ձորը: Ճանապարհը ձգվում էր Վարդենիկ գետի երկայնքովՙ:
Զրուցելով, տեղանքով հիանալով, ժայռերի վրա մագլցելով, կատակելով հասանք Իշխանավանք: Ձորում նորից անակնկալներ էին մեզ սպասվում.առաջին անգամ համտեսեցինք աթարի փռում խորոված կարտոֆիլը: Քայլելով, զրուցելով, տեղանքով հիանալով, ժայռերի վրա մագլցելով, կատակելով հասանք Քարե ամրոց: Տիկին Օլգան պատմեց ամրոցի լեգենդը:
Երեկոյան տեղավորվեցինք Զոլաքարում, որտեղ ապրում էին Արամյան Տիգրանի հորեղբայրները՝ Գնունը և Գարիկը, որոնք շատ տեղեկություններ հաղորդեցին իրենց գյուղի պատմության մասին:
Առավոտյան մտանք գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին, եղանք Կոթավանքում, Նորատուսի Խաչքարերի համալիրում, Ճայերի կղզում, որտեղ մի փոքրիկ տարածք մաքրեցինք աղբից, եղանք Հայրավանքում,հիացանք Սևանա լճի գույներով և տպավորություններովլի վերադարձանք Երևան:
Ընթերցավար Սանթրոսյան Երանուհի