Վարպետության դաս թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանի հետ

img_3323Երկրորդ խնդիրը, որ նշեց Զ․ Բոյաջյանը, դա հայոց լեզվի իմացության խնդիրն է։ «Մենք այսօր օտար լեզուների իմացությամբ լավ մասնագետներ շատ ունենք, բայց մեծ բաց ունենք հայերենի լավ իմացության հարցում»․ ասաց պարոն Բոյաջյանը։ Ահա այն երկու առաջադրանքները, որ ունի հայ թարգմանիչն այսօր։ Ընթերցասրահում ներկա սովորողները, որոնցից շատերն արդեն իրենց թարգմանական սիրողական կարիերան սկսել են կրթահամալիրում, այս հարցադրումներն իրենց առաջ կունենան վաղվա արդեն ավելի լուրջ թարգմանական գործունեության մեջ։ Թարգմանչական արվեստի մասին ավելին իմանալուց բացի, հանդիպման գլխավոր նպատակներից մեկն էլ ընթերցանության նկատմամբ սովորողիհետաքրքրությունն ավելի բարձրացնելն էր:

Գեղարվեստի դպրոցի հյուրը

151120136450_0

Սեբաստացու օրեր, Գրքի տոնի նախագծով Գեղարվեստի դպրոցի  հյուրն էր գրքի ձեւավորող Արփինե Գուլոյանը, ով այցելեց  գրադարանավար տիկին Մարգարիտայի ուղեկցությամբ: Ներկա էին  Գեղարվեստի ավագ եւ կրտսեր դպրոցների սովորողներ,  դասավանդողներ: Նա սիրով վարպետության դաս վարեց՝  ներկայացնելով գրքերի տպագրական եւ էլեկտրոնային տարբերակների ձեւավորման որոշ գաղտնիքներ: Մենք էլ ներկայացրեցինք կրթահամալիրի մեդիագրադարանը, պատմեցինք ընթերցասրահում իրականացվող բաց-դաս նախագծերի մասին, սովորողների հետ Ջեյմս Սոնդերսի «Պատից այն կողմ» պիեսի էլ. գրքի ստեղծման մասին, որը Արփինեն մասնագետի աչքով որակյալ անվանեց եւ մի քանի խորհուրդներ տվեց, որոնք ինձ համար որպես ընթերցավար շատ կարեւոր են, քանի որ Հայկուհի Հովհաննիսյանի նախագծով իրականացվող Կոմիտասյան թարգմանությունների էլ. գրքի ստեղծումն ընթացքի մեջ է:

Շարունակությունը՝ http://highsc.mskh.am/node/1330

 

Մանուկյան Անժելիկա

Վարպետության դաս Արարատ Թովմասյանի հետ

DSC03422 DSC03497Նոյեմբերի 15-ին Գրքի տոնի և Սեբաստացու օրերի շրջանակներում կրթահամալիրի 8 դպրոցները հյուրընկալել էին Անտարես հրատարակչության մասնագետներին, ովքեր անցկացնելու էին վարպետության դասեր: Հիմնական դպրոցի հյուրն էր Արարատ Թովմասյանը: Հանդիպմանը պատրաստվել էինք շատ արագ, բայց հաճույքով ու մեծ պատրաստակամությամբ: Սովորողները նախապես կարդացել էին Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գիրքը, որից մեկ հատված ընտրել էինք բեմականացման համար, նախապատրաստել էինք նաև մեր ստեղծած «Վիլյամ Սարոյան հուշապատում» գրքի ցուցադրությունը:

http://himnakan.mskh.am/comment/reply/5655#comment-form

Աշխատանքի ամփոփում     http://himnakan.mskh.am/node/5683

Վարպետության դասն այսքա՞ն աշխույժ ու վարպետորեն,իհարկե՛ մեզ մոտ և իհարկե՛ Լուսինե Դաշտոյանի մատուցմամբ

P1170298 P1170212

Դպրոց-պարտեզի և Նոր դպրոցի    համագործակցությունը  տեղի ունեցավ  Դպրոց-պարտեզի ընթերցասրահում :  Վարպետության դասը վարում էր «Անտարես» հրատարակչության գրքերի ձևավորող , հմայիչ Լուսինե Դաշտոյանը, ում պայծառությունն ու ջերմությունը՝ մեր սովորողների նկատմամբ `էլ ավելի  ոգևորեց նրանց : Ըստ նախագծի ՝ առաջինը մեր հյուրին ներկայացանք մենք ՝ պատմելով կրթահամալիրի պատմությունը,ծանոթացնելով գլխավոր կայքին ,դպրոցների ենթակայքերին, գրադարանի կայքին, էլեկտրոնային և աուդիո գրքերին: Նախատեսված ներկայացումները ՝ Խնկոյանական շնչով, սպասվածիվ այքա՜ն լավ ստացվեցին,որ Լուսինեն հիացած ու հաճելիորեն զարմացած ակնդրում էր  կատարվող հրաշքը :

Շարունակությունը՝  http://b4.mskh.am/taxonomy/term/45

Նոր դպրոցի և Դպրոց- պարտեզի սովորողները՝ միասնական ծրագրով

101_0097«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» տոնի օրերին կրթահամալիրում հյուր էր  «Անտարես» հրատարակչությունը: Լավ հնարավորություն էր ծանոթանալու գրքերի հեղինակներին, թարգմանիչներին, ձևավորողներին: Նոր դպրոցն ու Դպրոց-պարտեզը համագործակցման ծրագրով հանդես եկան: Լավ հնարավորություն էր ծանոթանալու, շփվելու, միմյանց լսելու: Հանդիպման վայրը Դպրոց -պարտեզի ընթերցասրահն էր: Ընդարձակ ու լուսաշատ էր սրահը, լի՝ ժպտառատ սովորողներով ու հմայիչ ընթերցավարով: Բոլորը նախապատրաստության մեջ էին: Միացանք նրանց և դիմավորեցինք «Անտարես» հրատարակչության գրքերի ձևավորող Լուսինե Դաշտոյանին:

Շարունակությանը՝ http://nor.mskh.am/node/11244

Վարպետության դաս, վարում է Արարատ Թովմասյանը

DSC01585

d184d0bed182d0be0905Գրքի տոնը ուսումնական  հաստատությունում 2-րդ և կրթահամալիրի  տոնի 3-րդ օրն էր և այդ առիթով բոլոր  ըթերցասրահներում վարպետության դասեր  էին անցկացվելու թարգմանիչների և գրքի ձևաորողների հոտ: Երեկ Արհետների ավագ դպրոցի, քոլեջի հյուրն էր Արարատ Թովմասյանը: Արարատ Թովմասյանը ձևավորողներին և աշխատանքային թմին ուղություն տվողներն էր: Վարպետության դասն անցավ շատ հարցերով և ճշգրիտ պատասխաններով: Շարունակել կարդալ “Վարպետության դաս, վարում է Արարատ Թովմասյանը”