Սեբաստացու օրեր, Գրքի տոնի նախագծով Գեղարվեստի դպրոցի հյուրն էր գրքի ձեւավորող Արփինե Գուլոյանը, ով այցելեց գրադարանավար տիկին Մարգարիտայի ուղեկցությամբ: Ներկա էին Գեղարվեստի ավագ եւ կրտսեր դպրոցների սովորողներ, դասավանդողներ: Նա սիրով վարպետության դաս վարեց՝ ներկայացնելով գրքերի տպագրական եւ էլեկտրոնային տարբերակների ձեւավորման որոշ գաղտնիքներ: Մենք էլ ներկայացրեցինք կրթահամալիրի մեդիագրադարանը, պատմեցինք ընթերցասրահում իրականացվող բաց-դաս նախագծերի մասին, սովորողների հետ Ջեյմս Սոնդերսի «Պատից այն կողմ» պիեսի էլ. գրքի ստեղծման մասին, որը Արփինեն մասնագետի աչքով որակյալ անվանեց եւ մի քանի խորհուրդներ տվեց, որոնք ինձ համար որպես ընթերցավար շատ կարեւոր են, քանի որ Հայկուհի Հովհաննիսյանի նախագծով իրականացվող Կոմիտասյան թարգմանությունների էլ. գրքի ստեղծումն ընթացքի մեջ է:
Շարունակությունը՝ http://highsc.mskh.am/node/1330
Մանուկյան Անժելիկա