Հեյ գիդի, Ձենով Օհան, որտե՞ղ ես, կանչե՛…

P1060169_0  Երբ որևէ գիտելիք ես ստանում, նախ միջովդ անցկացնում ես, հասկանում, հետո դասավորում ես  համապատասխան դարակներում, որ այնտեղից հերթով դուրս բերես ու կիրառես։ Հետո, այդ մասին կարող ես  խոսել, պատմել, անգամ նկարագրել։ Սա այսպես է գրեթե բոլոր դեպքերում։ Ասում եմ գրեթե, որովհետև  երեկվա կատարվածն ախր «պատմելիք» չէր, «զգալիք» էր: Դա պատմելը նույնն է, թե փորձեմ պատմել, թե ինչպես է հոսում երաժշտությունը։ Մինչ էպոսի գրառումը ասացողներն ու երգողները ոչ թե պատմում, այլ ապրում էին նրա բոլոր շերտերում։ Մենք նույնպես ապրում ենք այն ամեն օր, որովհետև էպոսը մեր ինքնությունն է, մեր աշխարհընկալումը, մեր պատկերացումներն անհունի մասին։ Այն հարատև է, անսկիզբ ու անվերջ։ Բայց էպոսը ծնող մարդու ընկալումները մեծապես տարբերվում են ժամանակակից մարդու ընկալումներից։ Այն ժամանակի ու տարածության մասին մեր տրամաբանությունից դուրս է։ Դա է պատճառը, որ էպոսի փոխանցած գիտելիքն այսօր մեզ համար բանաձևային է, իսկ նրանց համար բաց էր։ Նրանք այդ գիտելիքը հորից որդի փոխանցելով կարողացան առանց պետականության շարունակել իրենց ընթացքը։ Շարունակել կարդալ “Հեյ գիդի, Ձենով Օհան, որտե՞ղ ես, կանչե՛…”

Էպոսը՝ Տիեզերագիտություն

SAM_3435_0

SAM_3412 SAM_3411 Ես կփորձեմ փոխանցել այսօր ստացածս գիտելիքը «Սասնա Ծռեր» էպոսի մասին, որը ստացա Արուսյակ Սահակյանից: Ես վերջին մի շաբաթը անցկացրել եմ էպոսի ընթերցանության մեջ ու… ինչպե՞ս մոտենալ նյութին, որը խուսափում է, չի ուզում տրվել, ինչպե՞ս լույսի տակ բերել այն, ինչը այնքան խորն է մխրճվել հողի մեջ, որ հնարավոր չէ պատկերացնել: Այսքան խորքից ու ժամանակի հաստ շերտի միջից է գալիս նրա բունը: Շարունակել կարդալ “Էպոսը՝ Տիեզերագիտություն”