Սեբաստացու օրերին ընդառաջ…

100_9697 Վարդենիկ գետի ափին գտնվող Վարդենիկ գյուղը հենց առաջին  հայացքից գրավեց մեզ: Բազմերանգ աշունը, վարդենիկցիների  ժպտացող և հյուրընկալող հայացքները մեզ ավելի ոգևորեցին:

Գյուղի կրթահամալիրն իր 6-10-րդ դասարանի սովորողների և դասավանդողների մի խմբով մեզ էր սպասում: Տիկին Օլգայի ուղեկցությամբ մտանք գրադարան: Ջերմ էր մթնոլորտը. ծրագրերի փոխանակում, ֆլեշ -մոբեր, հայկական քոչարի… կարծես վաղուցվա բարեկամներ լինեինք: Ավանդական հյուրասիրությունից հետո մեզ անակնկալներ էին սպասվում. գյուղի Սբ. Աստվածածինեկեղեցին, Իշխանավանքը, Քարե ամրոցը, 9-րդ դարիխոնարհված եկեղեցին և աշնանային ձորը: Ճանապարհը ձգվում էր Վարդենիկ գետի երկայնքովՙ: Շարունակել կարդալ “Սեբաստացու օրերին ընդառաջ…”

Դպրոցը՝ գրադարան, կրթահամալիրը՝ մեծ ընթերցարան ակցիա

IMG_0872 IMG_0870Մարդու և հետևաբար պետության կայացման և զարգացման առաջին պայմանը միանշանակ կրթությունն է: Սեբաստացիներով, որպես այլընտրանքային կրթության ջատագովներ և իրականացնողներ, տարածում ենք մեր կրթական ձեռքբերումները՝ այն ամենն ինչն արդեն իրականացրել ու համոզվել ենք, որ կարևոր և գեղեցիկ է: Շարունակել կարդալ “Դպրոցը՝ գրադարան, կրթահամալիրը՝ մեծ ընթերցարան ակցիա”