Շատ եմ ուզում խոսել իրական աշխատողի մասին: Այդպիսի աշխատողը մեծ նվիրում ունի: Երբ ծանր է՝ միասին ենք տանում, երբ հոգնում ենք՝ կատակում ենք ու ծիծաղում, օգնում մոտ գտնվողին, նորից վերցնում ու երբեք չենք հրաժարվում գործից: «Ավելի շատ տվեք, ես կտանեմ…ծանր չի…հոգնած չեմ…», այսպիսին էին մեր տղաների պատասխանները:
Իհարկե ուրախ է նրանց հետ, նրանք երբեք չեն ձանձրանում, լուռ էլ չեն մնում, իհարկե: Մեդիաուրբաթից առաջ բոլոր գրքերը դուրս հանվեցին, մի մասն էլ Ավագ դպրոցի ընթերցավար ընկեր Վանուհին առանձնացրել էր նվիրատվության համար: Աշխատանքը եռաց, երբ մեր ընկերները՝ մարզիչները, միացան մեզ: Աչքներս չթարթած արդեն ամեն ինչ արվել էր մարզիկին հատուկ կազմակերպվածությամբ ու արագությամբ: Ամեն ինչում դեպի առաջին հորիզոնականը գնացող մարդը յուրաքանչյուր ասպարեզում դեպի վեր է բարձրանում: Դա թիմային աշխատանք էր ու պարզ է, որ պիտի ստացվեր: Նույնպիսի ավյունով ընկեր Լուսինեն վարդեր է տնկել բակում, առջևում նրանց ծաղկելը տեսնելով: Նույնիսի առույգությամբ Արհեստագործականի ընթերցավար Լիլիթը գրքերի կապոցները գրկած տարել է 176 Հիմնական դպրոցի սովորողներին, աջևում նրանց ուրախությունը տեսնելով:
Աշխատանքը նաև հոգեկան բավարարություն ու բավականություն կարող է պատճառել, երբ միասին ենք անում, երբ միմյանց համար ենք անում և ուղղակի երբ գործը բարի է, իսկ խիղճը՝ մաքուր: Ես ուզում եմ բոլոր աշխատող սեբաստացիներին խորին շնորհակալությունս հայտնել…. Շնորհակալություն…
Նյութի աղբյուրները`