Կրթահամալիրի մանկավարժության տարածումը սահմաններ չունի: Այս անգամ հանրապետությունից մեզանով հետաքրքրված են Ֆրանս-հայկական մասնագիտական կրթության ուսումնարանից:
Հրավերն անսպասելի էր: Կրթահամալիրի ֆրանսերենի դասավանդողը, քոլեջի ղեկավարը, գրադարան կենտրոնի ղեկավարն ու մեդիագրադարանի ղեկավարը այցելեցին ծանոթանալու, պայմանավորվելու:
Շրջեցինք գրադարանով, ուսումնական լաբորատորիաներով, համակարգչային սենյակով:
Փոքրիկ կլոր սեղանի շուրջ պայմանավորվեցինք մշակել մոդուլ, փոխադարց այց կազմակերպել և սկսել դասընթացները: