Ամենաբարի հեքիաթը Կարմիր Գլխարկի մասին

100_0265 100_0263_0Ձմեռային ուսումնական ճամբարը հարուստ է հետաքրքիր անակնկալներով: Ձմռան սառնությունն անգամ մեղմացել է երեխաների անմեղ ժպիտներից ու բոցավառվող հայացքներից: Ընթերցասրահի եռուզեռը մեծացել է հատկապես 3-5-րդ դասարանի սովորողների մոտ: Փորձեցի ամենափոքրերին էլ ներգրավել: Նախապես սեղաններին դասավորելով ամենանկարազարդ մանկական գրքերը՝ հրավիրեցի: Առաջին դասարանցիներն էին նրանք, որոնք դեռ կարդալ չգիտեին: Տեղավորվելով փոքրիկ աթոռակներին՝ սկսեցին թերթել գրքերը: Իրենց ծանոթ տառերը կապակցելով՝ բառեր ստացան, կազմեցինք բառակապակցություններ, փոքրիկ պատմություններ:Ամենափոքր հեքիաթներից մեկը՝«Կաչաղակը», ընթերցեցինք միասին, վերլուծեցինք ու հասկացանք, որ պետք է լինել բարի, հանդուրժող: Հենց այդ պահին Աննայի փոքրիկները մի փակ ծրար ինձ հանձնեցին: Նրանք  ուզում էին, որ ես իրենց համար պատմեի ամենաբարի հեքիաթը Կարմիր Գլխարկի մասին: Ես, իհարկե, չմերժեցի: Ընթերցասրահի, գրքերի մասին փոքրիկ զրույցից հետո տեղափոխվեցինք նախակրթարան, տեղավորվեցինք ներքնակների վրա և ընկանք հեքիաթի աշխարհը:Պատմում էինք երեխաներին ծանոթ հեքիաթը: Պատմում էինք՝ մեկս մյուսին լրացնելով, մտածելով, որ գայլն անպայման պիտի կուլ տա տատիկին ու աղջկան: Բայց մեծ էր երեխաների զարմանքը, երբ լսեցին, որ  գայլը բոլորովին էլ ցանկություն չունի կուլ տալ տատիկին ու թոռնիկին: Ինչո՞ւ տխրեն երեխաները: Տատիկն էլ գայլին ու որսորդներին հյուրասիրեց մառանի ամենահամեղ ուտելքները, մայրիկի թխած կարկանդակները, ու հաշտ ու համերաշխ բաժանվեցին միմյանցից: Բոլորը գոհ էին:

http://nor.mskh.am/node/11745

Երանուհի Սանթրոսյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.