«Ընթերցամրցույթ»

24.12.2013.7-150x15024.12.201.12-150x150

Պատմում է Էլեն Աբգարյանը.

«Մենք գրքեր վերցրեցինք և սկսեցինք կարդալ: Երբ կարդացինք վերջացրեցինք, սկսեցինք պատմել մեր կարդացածը: Ես կարդում էի Աթաբեկ Խնկոյանի «Վատ ընկեր» առակը:

Առյուծը հիվանդ էր, բոլոր գազանները եկել էին նրան տեսնելու, բացի աղվեսից: Քանի որ ծեր գայլը վատ ընկեր էր, մատնեց աղվեսին: Երբ աղվեսին հազիվ գտան բերեցին, նա ասաց, որ արքան գայլի մորթին դարձնի իրեն մուշտակ, միսը ուտի, կլավանա: Առյուծը հավատաց նրան և այդպես էլ արեց:

Առակը սովորեցնում է, որ պետք չի ընկերներին վատություն անել:

Հետո Մանեն ու Նվերը հանելուկներ կարդացին, իսկ մենք գտնում էինք պատասխանները: Հրաչիկը կարդաց և պատմեց Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթը, մենք նորից հիշեցինք, թե ինչու են շունն ու կատուն միշտ կռվում:

Արմենը կարդաց և պատմեց Բրեմենյան երաժիշտների հեքիաթը:

Այդ հեքիաթները մենք տեսել ենք նաև մուլտֆիլմներով:

Ասքանազը կարդաց Շիրլի Բարբերիի գիշերային հեքիաթներից. «Թե ինչպես Կարճապոչիկն ու Փափկամազիկը մոլորվեցին անտառում»:

Ինձ դուր եկավ կարդալ-պատմելը, կուզեմ որ նորից կրկնվի»:

Ամանորյա տոնածառի վերջնական զարդարման հետ մեկտեղ հոկտեմբերի 24-ին ընթերցասրահ-լաբորատորիայում մի խումբ սովորողների հետ ընթերցելու եւ նույն պահին պատմելու «ընթերցամրցույթ» տեղի ունեցավ: Տիկին Մարին էր հուշել միտքը: Գրքերը կամ գրքույկները թարս դնելով, սովորողները, առանց իմանալու կամ էլ գլխի ընկնելով, թե որ գիրքն է, վերցրեցին եւ սկսեցին կարդալ: Հետո միմյանց հերթ չտալով եւ, բնականաբար, իրենց խոսքերով պատմեցին, հանելուկներ լուծեցին, միմյանց լրացրեցին:

24.12.2013.8-150x150

Շիլաշփոթ չեղավ, քանի որ մի տեսակ լուրջ մոտեցան գործին, վերջում բավականին թարմացան, որ վերհիշեցին իմացածը եւ նոր մի բան կարդացին կամ լսեցին: Սովորողների համար հետաքրքիր էր այնքանով, որ իրենք էին պատմում եւ, եթե արդեն ծանոթ էին հեքիաթին կամ հանելուկին, ապա ուղղում էին իրար, լրացնում, մինչ պատմողը կհասցներ ավարտին:

Դե, տոնածառն էլ զարդարվում էր՝ փոքրիկներին եւ մեծիկներին ուրախացնելու համար: Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներն էլ սիրով օգնում էին կրտսեր դպրոցի դասավանդողներ Կարինե Աղամյանին եւ Իրինա Ապոյանին՝ տոնական ծառին իր տեսքը տալու գործում:

http://artschool.mskh.am/?p=22234#more-22234

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.