Դիջիպատում

p1170538

Պատումը սկսում եմ  2012 թվականի ամռանից: Հենց այդ ամռան էր ,որ կյանքս կապվեց կրթահամալիրի հետ, լցվեց նրանով,իմաստավորվեց որպես նորի հայտնաբերման և ճանաչման, նրանում ապրելու կարողության և գործունեություն ծավալելու հնարավորությամբ :Երկար էի մտմտում, ցանկանում էի անպայմանորեն կիսվել զգացածովս, բայց ամենատարբեր պատճառներով չէր ստացվում,կամ հստակ չեմ էլ մտաբերում՝ ինչու՞: Ահա դիջիպատումը լավ  հնարավորությունն է  , որը կօգտագործեմ, իհարկե չպարտադրելով ու չստիպելով ընդունել գրածիս յուրաքանչյուր տողը, բայց այն ինչ կա ՝ անթաքույց իրականությունն է:

Առանց կավիճի գրատախտակ,ահա առաջին բնորոշիչը ,որով ճանաչել եմ կրթահամալիրս:Այո,այսպես էին բնորոշում այն,օտար թե ծանոթ,երբ լսում էին կրթահամալիրի անունը: Շատ քիչ ,բայց պատկերացում կազմեցի  ,երբ առաջին անգամ ոտք դրեցի Դպրոց-պարտեզ:Դուք կզարմանաք,այդ օրը ես ոչ եկել էի աշխատանքի համար,ոչ եկել էի ծանոթանալու,ոչ -ոչ:  Եկել էի ընկերուհուս՝ Անահիտ Բեկյանի  հետ: Նա նոր էր ընդունվել աշխատանքի, և ամառային դպրոցի հետ կապված ,եթե չեմ սխալվում,ճշտումների համար էր եկել: Դե ,ես էլ ընկերակցում էի նրան: Առաջին բանը,որ ուշադրությունս գրավեց ՝  բակն էր,ապա դիզայնի դասարանը, որտեղ  սովորողների՝   ամենաանպատկերացնելի իրերից  պատրաստած զարմանահրաշ խաղալիքները, զարդերն ու այլ իրերն էին: Ցանկություն առաջացավ շրջել դպրոցում, դե ընկերուհիս էլ հոժարակամ միացավ ինձ և բոլոր հարցերիս պատասխանում էր, որպես արդեն մի քանի ամսվա կրաթահամալիրագիտակ : Այ մարդ, դպրոց ուր սովորողն ինք է իր միջավայրը ստեղծու՞մ,դե արի ու հավատա,պատկերացրու: Բայց դիմացդ է,ո՞նց չհավատաս: Ինչևէ, շրջեցի, զարմացա, հիացա, դե ինչ թաքցնեմ՝  սրտիս ամենախորքերում,այն որ մի ցանկություն ես ունենում,որը ոչ թե անհնար է կատարվի,այլ ուղղակի,կատարման համար հարմար ժամանակ է պետք ,այ այդ դեպքն էր,ծնվեց ցանկությունը պահեցի այդտեղ,դե ցանկության մասին փոքր – ինչ ուշ:

Մի տեսակ շատ դրական էներգիայով լիցքավորված հեռացանք,բայց դա հեռացումն էր վերադարձի ,որը շարունակվում է մինչ այսօր….Լավ -լավ,  սար ու ձոր չընկնեմ,համբերություն՝ չփորձեմ:))))

Կրթահամալիրում ուսուցիչների ամառային դպրոցը սկսվեց,ներկայացա արդեն որպես աշխատել ցանկացող անհատ,բայց  ինձ դեռ չպատկերացնելով մանկավարժի դերում:

Երգող,պարող ,աշխույժ ու ակտիվ,ահա այսպիսին է կրթահամլիրի դասավանդողը, որոնց շարքերը համալրեցի և ես ՝որպես  երկարացված օրվա կազմակերպիչ  : Կյանքում ոչինչ չի կարող հեշտ լինել, անգամ հեշտ բառն արտաբերելիս  հնչարտաբերական գործարանը մի քանի ֆունկցիաներ է կատարում: Ինչու եմ ասում,որովհետև միջավայրը , որը քեզ ընդունեց, ինչքան էլ չլինի օտար է ,բայց միայն այքան ժամանակ է օտար,մինչև դու ինքդ չես սկսում քեզ հարազատ համարել այն: Չեմ թաքցնում,ի սկզբանե եղել են դժվարություններ,այդ ով չի ունեցել,ու թող չլինի այն խիզախը,ով կհանդգնի ասել, թե իր մոտ ամեն բան միանգամից է ստացվել: Աշխատանքը երեխայի հետ հեշտերից չէ, բայց հեշտ չէ , ոչ նրա համար , որ վատն է երեխան ,կամ վատն ես դու,պարզապես ներդաշնակության ու երկողմանի  վստահության, հասկացված լինելու  կարիք կա: Իսկ դա ժամանակի գործն էր: Ես հասկացա ,որ այո եկել է պահը լինելու այնպիսին ,ինչպիսին ես կցանկանայի , որ լինեին իմ ուսուցիչները, տրվել է հնարավորություն ,և անգամ վատ օրինակն է օրինակ,դու վերցրու,գլխիվայր շրջիր և կառուցիր նորը,այն մոդելը քո ուսուցչի, ում կհամարես առաջին հերթին քո ընկերը,մտերիմը, մարդուն՝ ով աջակիցն է քո,այլ ոչ բռնակալ մեկը:

Հետաքրքրական է ՝ մինչ կանեի առաջին քայլս ,այդ նրանք ՝ երեխաները, այնքան մեծ սիրով շրջապատեցին ինձ,որ այլ բան, քան ավելին նրանց վերադարձնելը՝ չէի էլ կարող անել:

Ծրագրային առումով տարվա նորություն կարելի է համարել բլոգը:  Դեռ պարզ էլ չէր աշխատելու եմ թե ,ոչ բայց արդեն ունեի բլոգ,այն անհատական ուսումնական տարածքը,որտեղ  աշխատելու էին սովորողն  ու դասավանդողը՝ հրապարակելով նյութեր,ուսումնական ճամփորդությունների հաշվետվություններ , հանձնարարություններ և այլն:

Ինձ համար կարևորագույն ձեռքբերում եմ համարում ճամփորդելու կարողությունն ու արդեն մեծ սերը դեպի այդ կարևոր գործընթացը: Հասկացա ,որ երբ սովորողը դպրոցի տարածքից դուրս է, լրիվ այլ միջավայրում ,նա իրեն կարող է լրիվ այլ կերպ դրսևորել: Եվ սա էլ հնարավորություն է  սովորողիդ ճանաչելու այդ տեսանկյունից: Ճամփորդելիս նրանք էլ ավելի համախմբված ,պատրաստակամ միմյանց օգնելու,ավելի ուշադիր են դառնում: Եվ իհարկե ,անբաժանելի  մեդիագործիքներով զինված ՝ ֆոտոխցիկներ ,ձայնագրիչներ: Զարմանքը հետո էր  կրկնապատվում.  այդ ինչ նյութեր ու նկարներ էին հրապարակում իրենց բլոգներում ու ենթակայքում,ապշել կարելի էր: Այսինքն նրանց մեջ արդեն իր ամուր արմատներն էր գցել գեղեցիկը գնահատելու կարողությունը,  գնահատելու և սիրելու բնությունը ՝չանտեսելով ոչ մի բան:Ակամայից դարձա  ճամփորդ ,և  ես էլ սկսեցի իմ տպավորություններն ու լուսանկարները ներբեռնել իմ բլոգ ե ահա ունեմ այն ինչ կա՝ ճամփորդությունների բաժին բլոգումս:

Երկարացված օրվա կազմակերպիչ լինել ու չբախվել երեխայի դաս չանելու անբեկանելի որոշման հետ ՝ անհնար բան է: Մեծ ջանքեր պահանջվեցին,որպեսզի մի քանի սովորողիս կարողանամ բերել այն ելակետային վիճակին,որտեղից իրենք հասկացան,որ  ես իրենց օգնականն եմ,բայց ոչ իրենց փոխարեն դասերն անողը : Ի վերջո, երբ սովորողը լինում է հոգնած,շատ դժվար է արդյունավետ աշխատել,դրա համար ունեցանք ամենատարբեր աշխուժացնող խաղերի օրեր,երաժշտության  ժամ և այլն:: Այս՝ 2013 ուստարվա երկարացված օրվա կազմակերպումը նոր նախագծային մեթոդով  կարծում եմ՝  արդյունավետ էր թե ՛ սովորողի,թե՛  դասավանդողի համար: Երկարացված օրն էլ դասապրոցեսի տրամաբանական  շարունակությունը լինելով ,չէր կարող ետ մնալ նախագծային ուսուցումից: Ինչպես նաև հիանալի է բոլոր տնային աշխատանքերի էլկտրոնային տարբերակով հանձնարարումը,որովհետև չարաճճիներիս ,ամենատարբեր միջոցներով, հանձնարարված դասերից ճողոպրելը չի ստացվում : Այն ամենը ինչ տեղի է ունեցել մեր խենթ ու երկա՜ր օրերի ընթցքում տեղ է գտել այստեղ ՝ երկարացված օր բաժնում:

2013 թվականի լավագույն ,ամենա-ամենա ձեռքբերումը Դպրոց –պարտեզի ընթերցավար դառնալն  էր: Այստեղ են ասել՝ մի մեծ աշխարհ ,որի հիմքերը դրված են,մնում է անհատնում աշխատանք ,անդադար ջանք ու մեծ սեր,որը պետք է չթուլանա,և այն ինչ հիմա կա կկրկնապատվի ու դեռ ավելի կլինեն ձեռքբերումերը: Անկեղծ պետք է լինեմ,ու ասեմ ՝ ի սկզբանե չեմ պատկերացրել ինչ ասել է ընթերցավար, այսինք գործառությները և այլն: Բայց ,այց մշուշը չքացավ ամենաառաջին սեմինարից սկսած  և աստիճանաբար ավելի հստակ երևաց այն ահռելի ու մեծ հնարավորություններով լի աշխատանքի դիմապատկերը:

Առաջին բանը,որ որոշեցի  որպես ընթերցավար,այն էր,որ ընթերցասրահ եկած  ընթերցողին չպարտադրել որևէ գիրք,այլ կողքից ,որպես օգնող,խորհուրդ տվող մեկը հետևել,և նրան էլ ազատ թռիչքի հնարավորություն տալ,և ոչինչ որ նա գուցե սխալվեր,ասենք իր տարքքային խմբին հարմար գքրի փոխարեն այլ ավելի բարձր դասարանին հարմար գիրք վերցներ,ոչինչ,հոգ չէ,դու կարող ես խորհուրդ տալ,բայց ոչ երբեք պարտադրել:

Եվ զարմանքս այնքան էր,որ երախաների հոսքը դասամիջոցներին,երկարացված օրվա ընթացքում սկսեց գալ,ընթերցասրահ ,գալիս էին,գիրքը վերցնում,նույնիսկ խմբերով էին գալիս ասենք 3-4 հոգի,մեկը կարդում էր ,մնացածը կլանված լսում: Տեսնելու բան է ,զգալու…:

Այս մի  քանի ամիսների ընթացքում ընթերցավարներով ունեցել ենք այցելություններ մի քանի դպրոցներ ,կազմակերպվել են հանդիպում- ցուցահանդես վաճառք հրատարակչությունների հետ,իրականացրել ենք դասարան անիվների վրա,մասնակցել միջոցառումների:Այդ բոլորը  կարելի է տեսնել  բլոգի ՝ գրադարան –ընթերցասրահ բաժնում:

2014 թվականի մեկնարկը կտրվի Դիջիթեքով,որին պատրաստվում ենք մասնակցություն ունենալ երկու անվանակարգերում

Մեկնարկը տրվել է դեռ 2013-ին և շարունակությունը լինելու է ավելի հետաքրքիր ու ամենաանսպասելի զարգացումներով:

Այս երկու տարիների կարևորագույն ձեռքբերումը խիզախելու կարողության բացահայտումն էր: Երբ կային մտքեր,բայց ներքին վախը չէր թողնում դրանք իրագործել: Հիմա ՝ ուրիշ է….

Աղյուրը՝ Սոնա Փափազյանի բլոգ

Սոնա Փափազյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.