Ընթերցավարի դիջիպատում

100_9018

Այս ուսումնական տարվա առաջին կիսամյակն ինձ համար նոր բացահայտումների սկիզբ դարձավ: Երբեք չէի մտածի, որ ընթերցավար լինելը նույնպես պատասխանատու աշխատանք է սովորողի ուսումնական գործունեության կազմակերպման համար: Շուրջ չորս տասնամյակ մեծ սիրով ու խանդավառությամբ աշխատել եմ տարբեր դպրոցներում՝որպես դասվար: Այդ մասնագիտությունն ինձ այժմ օգնում է հատուկ մոտեցում դրսևորելու բոլոր այն սովորողների նկատմամբ, ովքեր մտնելով ընթերցասրահ , թերթելով այս կամ այն գիրքը, ամսագիրը, փորձում են կարդալ և՛թղթային, և՛թվային տարբերակներով: Սկզբում ինձ թվում էր, դե՛, գիրք է՝ կուզեն, կհանձնեմ: Ինչպիսի թյուր կարծիք…

Առաջին գործս եղավ ՝ ընթերցասրահը նոր գրքերով համալրելը:

Իհարկե, այստեղ ինձ օգնեցին և՛դասավանդողները, և՛սովորողները: Գրադարանի աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ հմտություններ սկսեցի ձեռք բերել հմուտ գրադարանավարների օգնությամբ: Վերապատրաստումներն ինձ օգնեցին զգալ գրադարանավարի աշխատանքի լրջությունն ու կարևորությունը: Հիմա մտածում եմ, դեռ այնքա՜ն շատ բան ունեմ սովորելու: Ստեղծեցի ընթերցասերի կամավորական խումբ, որի առաջին գործը եղավ ընթերցասրահից օգտվելու կուլտուրա ձևավորել սովորողների մոտ: Նրանք սովորեցին օգտվել գրանցամատյանից, գրառումներ կատարել: Ինձ ոգևորում էր երեխաների խանդավառությունը: Նրանք նման էին գարնան առաջին ծաղիկների վրա վազող ժրաջան մեղուներին:

Ընթերցասրահը փակ դռներ չունի: Այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են կարդալ, ծանոթանալ գրքերին: Այստեղ աշխատում են նաև նեթբուքերով: Ամենափոքրերի համար կազմակերպվում են որոշակի դասաժամեր՝ ընդհանուր պարապմունքների համար: Դա կարող է լինել և՛ընթերցանություն, և՛ նեթբուքերով առաջադրանքներիպատրաստում:

Համալիրում կազմակերպված գրքի տոնին մասնակցել են 3-6-րդ դասարանցիները: Դպրոց-պարտեզի ընթերցավար Ս.Փափազյանի հետ կազմակերպել ենք հանդիպում «Անտարես» հրատարակչության գրքերի ձևավորող Լուսինե Դաշտոյանի հետ՝ սովորողների հետ միասին ներկայացնելով Խնկոյանական օրերին պատրաստած էլեկտրոնային գիրքը:

Դասարան անիվների վրա ծրագրի շրջանակներում մեծ աշխատանք է տարվել կրթական ծրագրերի իրացման և տարածման գործում: Մոտ 2000 գիրք ենք նվիրել մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերի դպրոցներին՝ Ահնիձոր, ՎարդենիկԹալին, Զոլաքար, Մարալիկ, Բազմաբերդ, Իջևան, Աշտարակ…

Սովորողներին պարբերաբար ներկայացվել են տարբեր հրատարակչությունների կողմից հրատարակված գրքերը: Համագործակցելով դասավանդողի հետ` զեղչ գներով օգնել ենք ձեռք բերել այն գրքերը, որոնք նախատեսված են եղել ուսումնական պարապմունքների համար:

Գրադարանի «Նոր գրքեր» բաժնում, որտեղ գրքերը ներկայացված են անոտացիաների տեսքով, պարբերաբար ծանոթացրել եմ ընթերցողներին:

Մասնակցել ենք «Զանգակ» հրատարակչության նախաձեռնած «Հեքիաթ թոռնիկիս» ծրագրին, որտեղ հնգամյա թոռնիկիս հետ միասին ներկայացրել ենք Շ. Պերրոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթը:

Ձմեռային հետազոտական ճամբարի օրերին կազմակերպել եմ ընթերցանության դասեր 5-6 տարեկանների հետ, իսկ պարտեզի ամենափոքրերին, իրենց ցանկությամբ, պատմել եմ Ամենաբարի հեքիաթը Կարմիր գլխարկի մասին

Քանի որ աշխատանքս անմիջապես կապված է գրքի, ընթերցանության հետ, ուստի Մորտիմեր Ադլերի «Ինչպես կարդալ գրքերը» հոդվածից ընտրել եմ կարևոր հատվածներ ու թարգմանում եմ:

Կիսամյակի ընթացքում բաց չեմ թողել ոչ մի սեմինար-պարապմունք, քանի որ ամեն անգամ գրադարանային հմտություններ էինք ձեռք բերում:

Մասնակցել եմ հետևյալ ճամփորդություններին՝

Լոռի- Դսեղ-Ահնիձոր ( եռօրյա)

Վարդենիկ-Զոլաքար, Կոթի Սբ.Աստվածածին եկեղեցի,Նորատուս- Ճայերի կղզի- Հայրավանք ( երկօրյա)

Աշտարակի Պ. Պռոշյանի դպրոց- Ուշի

Թալին-Աշոտ Երկաթի ամրոց- Սբ. Կաթողիկեև Սբ. Հովհաննես եկեղեցիներ

Ընթերցասրահում կա 23 նեթբուք, որոնք անհրաժեշտության դեպքում տրվում է առանձին սովորողների :

Աղբյուրը՝ Տիկին երանուհու բլոգ

Երանուհի Սանթրոսյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.