Ժպտացող ընթերցավարը: Իմ դիջիպատումը

menq

Ինչի՞ց սկսել: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ ես չգիտեմ էլ  ինչից սկսել: Սկսեմ իմ մուտքը կրթահամալիրից:

Իմ աշխատանքը բաժանեմ մի քանի փուլերի

Քոլեջի ուսանող, «Սեբաստացիներ» երգչախմբի անդամ, ընթերցավար և որպես անհատ, որն ունի իր թերություններն ու առավելությունները և ով աճելու,  սովորելու,տեղ ունի:

Մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում, միշտ էլ տեղ ունենք  սովորելու, ձեռք բերելու, զարգանալու:

Կրթահամալիրը մի  բազմալիցք մագնիս է, լիարժեք ընտանիք, ով դեպի իրեն է ձգում, բոլոր այն մարդկանց, ովքեր  զարգանալու, սովորելու, նորացվելու, կիսվելու, նվիրվելու մեծ ջիղ ունեն:

Կրթահամալիր մի քանի տարի առաջ եմ  ոտք դրել, որը համարում եմ առաջին ձեռքբերումս: Ոտք եմ դրել որպես ուսանող, որի ընթացքում շատ բաներ սովորեցի, շատ բաներ բացահայտեցի նախ ինքս  իմ մեջ, այնուհետև՝ շրջապատի:

Երկրորդ ձեռքբերումս Տիկին Մարինեի ղեկավարած «Սեբաստացիներ մանկական երգչախմբում » երգելն էր:

Երրորդ ձեռքբերումս «Սբաստացիներ երգչախմբի» կազմի մեջ ընդգրկվելը, հիմնադրման առաջին իսկ օրից, որի համար շատ ուրախ և հպարտ եմ:

Այն ինձ համար մի նոր աշխարհ բացեց, շատ ճանապարհորդություններ, նոր ընկերներ, մի նոր մոլորակ, որտեղ բոլորս մի ընտանիք ենք:

Չորրոդ ձեռքբերումս սովորելու ընթացքում համատեղ աշխատելն էր  «Տիգրան Հայրապետյան» գրադարանում որպես սովորող-աշխատող, այն փորձը, որ  ես ստացա մեր գրադարանում աշխատելու ընթացքում, այժմ օգնում է ինձ իմ գործում և որը մեծ դեր խաղաց իմ աշխատանքում: Չորրոդ ձեռքբերման մեջ կարող եմ նշել նաև այն, որ ես մեր քոլեջում ընտրեցի երկրորդ մասնագիտություն, երաժշտություն, որը իմ սիրված ոլորտում է : Աշխատում եմ վոկալիս վրա, ստանում  խմբավարության և դաշնամուրի դասընթացներ:

Վոկալի դասընթացի ընթացքում, բացի ձայնը մշակելուց Ը. Սեյրանի հետ միասին ուսումնասիրում ենք Սիբելիուս ծրագիրը, որի օգնությամբ նոտա չիմացողներին, ժամանակ չունեցողներին, բայց մեծ ցանկություն և նորը սովորելու հակում ունեցող մարդկանց,    ամենակարևորը մեդիայի միջոցով կարող ենք ուսումնասիրել և հեշտությամբ սովորել ու սովորեցնել նոտաները : Սիբելիուսը,  որի օգնությամբ հեշտությամբ կսովորեն նոտաները, մտադիր ենք ներկայացնել դիջիտեքին, որը կարծում եմ հետո կկիրառվի:  Ծրագրով հավաքած երգերը

Հինգերորդ ձեռքբերումս Աուտիկ երեխաների հետ աշխատելն էր: Մասնավորապես աշխատել եմ «Ասպերգերի սինդրոմ» ունեցող Արաի հետ, ով շատ յուրահատուկ տղա է: Փոքրիկ Արան, ով արև է, երջանկության և ուրախության աղբյուր, շատ խելացի է , ուժեղ է տրամաբանությունից, մաթեմատիկայից, դեռ դպրոց չգնալով նա խոսում էր անգլերեն, ազատ օգտվում էր համակարգչից և համացանցից: : Արայի հետ աշխատելու ընթացքում ես ուսումնասիրում էի «Աուտիզմը» և «Ասպերգերի սինդրոմը», կարդալուց, հետազոտելուց բացի, ինձ շատ էր օգնում Արայի մայրիկը՝ Սաթենիկը, ով պատմում էր Արայի, իր խնդիրների մասին, որի վրա մենք աշխատում էին: Մենք մի թիմ էինք, աշխատում էինք համատեղ, շատ էր օգնում նաև Աննա Օհանյանը, ում խորհուրդները նույնպես շատ օգտակար եղան և հենց այդ թեմայով էլ ես հանձնեցի իմ առաջին մասնագիտության դիպլոմային աշխատանքը:  Ամռանը՝ օգոստոսի 25-ին, տիար Գևորգի, կրթահամալիրի շատ ուսուցիչների և մասնավորապես նորեկներս հաղթահարեցինք Արագածը, որը հիանալի էր և մեծ նվաճում, քանի որ 2012թ-ի Սեպտեմբերի մեկին եղանակի պատճառով գրավումը կիսատ մնաց, իսկ այս տարի իրականացավ:

Վեցերորդ ձեռքբերումս  կրթահամալիրում աշխատանքի ընդունվելն էր որպես ընթերցավար: 

Ինձ շատ օգնեցին և մինչ  այժմ էլ օգնում են մեր գրադարանի անձնակազմի խորհուրդները, մասնավորապես տիկին Մարիի, և մեր սեմինար պարապունքները, ծրագրի ղեկավարի աջակցությունը, որը նորեկներիս համար մեծ դեր է խաղում: Որպես ընթերցավար, այն էլ Արհեստների ավագ դպրոց, Քոլեջի, սկզբում դժվար էր, որովհետև նոր միջավայր, նոր սովորողներ, որոնք ինձ անծանոթ էին, նրանք էլ ինձ չէին ճանաչում: Բոլորս միասին,  անցանք այդ ճանապարհը և այն սկսվեց մեր  Ընթերցասրահը համատեղ ուժերով  ստեղծելուց, որտեղ մեծ դեր են կատարել սովորողները: Անհատական աշխատում եմ յուրաքանչյուր սովորողի հետ, օգնում եմ ամեն հարցում, փորձում եմ նրանց  համար ընկեր լինել, ով  կօգնի, կլսի, խորհուրդներ կտա, կխրախուսի: Ասեմ,  որ ստացվում է: Այս մի քանի ամիսների ընթացքում ընթերցանության համար կիրառել եմ մի  քանի մեթոդներ, որոնք նպաստել են ընթերցանության խթանմանը:  Յուրաքանչյուր սովորողի մեկ էջ կարդալն անգամ  ինձ մեծ երջանկություն  է պարգևում: Ճիշտ է միգուցե շատերն ասեն՝ մեկ էջն ի՞նչ է, երբ սովորողը չի կարդում, չի ցանկանում կարդալ, նրա մեջ մարդկային արժեքները չեն ներմուծվում:  Ընթերցողի հետ ամենակարևորը նրա հետ մարդկային հարաբերությունների ճիշտ կառուցումն է՝ նրա հետ, ինչպես ընկերոջդ հետ զրուցելով, ժպիտով դիմավորելով, անկախ այն բանից լավ օր ես ունեցել, թե՝ ոչ:

Ստեղծել ենք մեր առաջին թվային գիրքը, որի հեղինակը Մերի Խանջյանն է:  Սովորողների հետ միասին գրքերի նվիրատվություն ենք կատարել, մասնակցել ենք գրադարանի կողմից կազմակերպված միջոցառումներին, ճամփորդություններին:

menq

Ես շատ երջանիկ և ուրախ եմ սովորողների հետ աշխատելուց, որովհետև ես շատ եմ սիրում իմ աշխատանքը:

«Դասարանն անիվների վրա»

12, 3

Ճամփորդություններ, այցեր՝  1, 23,

Արհեստների ավագ դպրոց, Քոլեջի ընթերցասրահի գործունեության մասին կարող եք ծանոթանալայստեղ:

Աղբյուրը՝ Լիլիթի բլոգ

ԼիլիթՀարությունյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.