Մի պատմություն

 

menqՈւզում եմ պատմել այն մի քանի ամիսների մասին, որոնք անցան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Չորս ամիս է, ինչ ես Միջին դպրոցի ընթերցավար եմ, Քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանող և արդեն մի տարի է, ինչ «Սեբաստացիներ» երգչախմբի անդամ եմ ու հավելյալ երաժշտական կրթություն եմ ստանում տիկին Սվետայի ու Սեյրան Ավագյանի օգնությամբ: Սակայն իմ կապը կրթահամալիրի հետ շատ վաղուց է հաստատվել: Ես ութերորդ դասարանում էի, խնդրեցի ծնողներիս, որ ինձ էլ ուղարկեն այդ խորհրդավոր դպրոցում սովորելու, որի մասին մեր դպրոցոի ուսուցիչները այնքան բացասական էին արտահայտվում, որ դա ինձ համար բավական եղավ համոզվելու՝ դա՛ է իմ տեղը… Պատմությունս որքանով էլ տխուր ավարտ ունեցավ, բայց անցած տարիների հեռավորությունից տեսնում եմ, որ իմ առաջին, այնքան ցանկալի երազանքը կատարվել է, ապացուցելու համար, որ ցանկությունները երբեմն իրականություն դառնալու միտում ունեն: Եվ մի՞թե սա ձեռքբերում չէ՞…

Կրթահամալիրը մի կենտրոն է, որտեղ խտացել են այն երևույթները, որոնք ինձ համար աշխարհը դարձնում են ավելի ցանկալի: Առաջինը գրքերն են…

SAM_3500

Գրադարանը անվերջ զարգացող ու աճող օրգանիզմ է: Այն այնպիսի կառույց է, որը իր առջև մեծագույն խնդիրն է դրել՝ գիտելիքի ու մշակույթի փոխանցում և մարդկային մեծագույն արժեքների պահպանում ու վերլուծություն: Այն արդեն վաղուց դուրս է եկել մեզ համար սովորական ձևաչափից ու ստացել նոր տարածք՝ մեդիագրադարան: Գրքերի թվայնացումը, գրադարանի ողջ ռեսուրսի հնարավորինց արագ տեղափոխումը այս միջավայր, հնարավորությունները կբազմապատկի: Սա, իհարկե, գալիք աշխատանքի միայն մի հատվածն է: Դեռ շատ աշխատանք ունենք սովորողի հետ, որը մնում է մեր գլխավոր նպատակը: Այստեղ մեզ համար շատ են կարևորվում այն սեմինարները, որ անցկացվում են տիկին Մարիի, տիկին Նոնայի ու Զարուհու հետ:

Երաժշտությունը…

Երգչախմբում իմ հայտնվելը մինչ այժմ էլ չի կորցրել այն հոգեպարար նվաղումը, որ ունեցա առաջին անգամ: Այս առումով ես հոգեպես լիցքավորվում եմ ու դրա համար չեմ կարող չհիշել պարոն Թոփիկյանի ձեռքերի թռիչքը:

Ճանապարհորդելը…

Ես շատ մարդկանց հետ ծանոթացա և կրթահամալիրի միջոցով հնարավորություն ունեցա ճանաչելու աշխարհն ու իմ երկիրը: Զգացի այն ծարավը, որ ունի իմ երկրի յուրաքանչյուր քաղաքացին գրքի նկատմամբ: Նույնիսկ ամենափոքր երեխան հիացմունքով է ընդունում այն ու դա խորքից է գալիս, մեր արյան մեջ է:

Ճամփորդություններ 1234, 5, 6,  789

Հանդիպումներ         1, 2, 34

Ծրագրեր շատ կան՝ կապված իմ աշխատանքի ու նախասիրությունների հետ:  Ես սկսեցի ակտիվորեն զբաղվել թարգմանություններով ու դեռ հիմա էլ կան մի շարք նյութեր, որոնց թարգմանությամբ զբաղվում եմ, ներկայացնելու համար իմ առաջին Դիջիտեքին:

Կրթահամալիրը հնարավորություն տվեց ինձ հնարավորինս կիրառելու իմ բոլոր կարողությունները: նման կանոնակարգված ազատությունը բացահայտում է յուրաքանչյուրի ձիրքերն ու իմ դեպքում առիթ հանդիսանում դրևորվելու տարբեր բնագավառներում: Եվ դեռ այսքանով հանդերձ անվերջ սովորելու կարիքը շատ ակնհայտ է:

Մի բան էլ ավելացնեմ: Այն, ինչ սովորում ենք, կարևոր է, որ բեռ չդառնա, այլ օգնի թեթև քայլերով առաջ գնալու:

Ես առաջին տարին չէ, որ առնչվում եմ դպրոցի հետ, մասնակցել եմ տարբեր միջոցառումների ու նախագծերի նույնիսկ առանց կասկածելու, որ այն, ինչ արվում էր ինձ համար այնքան բնական ու դյուրին, այսքան մանրակրկիտ ու ջանադրաբար ծրագրվել ու մշակվել է:

Նոր տարում մտադիր եմ շեջտադրում անել մի քանի նախագծերի իրականացման վրա ու շարունակել զարգացնել դրանք, որովհետև կարծում եմ հաջողություն են ունեցել՝

«Ընթերցախաղ»«Հեքիաթասացները»

Եվս մի ծրագիր, որը կօգնի ավելի արագ և օգտավետ օգտագործելու ընթերցասրահի հնարավորությունները՝

«Իմ գիրքը»

Մտադիր եմ նաև Մեդիագրադարանի միջոցով թվայնացնելու այն գիրքը, որի վրա երկար աշխատել եմ որպես նկարների հեղինակ ու խմբագիր: Սեփական օրինակով ցանկանում եմ ոգևորել սկսնակ հեղինակներին՝ բացահայտելով դպրոցի ստեղծագործող սովորողներին:

Այնուհանդերձ…  Անկեղծորեն ասեմ: Յուրաքանչյուր օր, տուն վերադառնալիս միշտ նույն մտքի վրա եմ կանգ առնում. «Ես ավելին եմ ստացել, քան տվել եմ»: Կարող եմ թվարկել մեծ ցուցակով, թե ինչեր եմ ստացել, ինչ նոր, ինձ համար անսպասելի բարձունքների եմ հասել, նույնիսկ երբեմն բարձրանալով սեփական աչքերումս, բայց ինձ համար էլի առավել կարևոր է մնում հենց այդ հարցը. «Ես ավելի՞ն եմ տվել, քան ստացել եմ…»: Միգուցե ես ամեն ինչ միշտ իմ զգայարանների միջով եմ ֆիլտրում ու սա կարծես դուրս է գալիս դիջիպատումի ընդունված ֆորմատից, բայց ինձ համար հենց զգայական աշխարհն է ամենակարևորը, որի միջոցով ես չեմ ձանձրանում շնչելուց….

http://lianamama.wordpress.com/2014/01/10/%D5%B4%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/

Լիանա Տեր-Պողոսյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.