«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի կրտսեր դպրոցում 2013 թվականի հունվարից մինչեւ ամառային ուսումնական ճամբար աշխատել եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ, օգոստոսին մասնակցել եմ ընթերցավարների վերապատրաստումներին, սեպտեմբերից Գեղարվեստի ավագ եւ կրտսեր դպրոցներում աշխատում եմ որպես ընթերցավար, ինչը համարում եմ տարվա իմ ձեռքբերումը, քանի որ գիրք կարդալ միշտ սիրել եմ, բայց չեմ մտածել, որ երբեւէ նման աշխատանք կունենամ: Կարեւոր չէ, թե մարդն ի՛նչ է աշխատում, կարեւոր է, թե ինչպե՛ս է աշխատում: Կարեւորում եմ կրթահամալիրում տեղի ունեցող ամեն ինչ:
Հենց սկզբից էլ ինձ հանար պարզ էր , որ աշխատանքս չէր ամփոփվելու միայն գրքեր եւ նեթբուքեր սպասարկելով, ընթերցասրահների գրքերի, դասագրքերի ֆոնդը լրացնելով եւ այլն, որն աշխատանքի բաղկացուցիչ մասն է կազմում, բայց կարեւորում եմ նախագծերի իրականացումը, որոնցից են՝
- Ուսումնա-հետազոտական նախագիծ՝ դասավանդողների բլոգներում տեղադրված նյութերը՝ որպես ուսուցողական նյութեր՝ սովորողների կրթության համար, որոնք նախապես ուղարկում եմ սովորողներին, ովքեր կարդում են եւ ընթերցասրահում բաց-դաս նախագծի ժամանակ քննարկում որեւէ դասավանդողի կամ նյութի հեղինակի հետ՝
Մայրենիի դասն՝ ընթերցասրահում ,
Հետաքրքիր է, երբ ուսուցիչս պատմում է որպես ականատես ,
- Նախագիծ՝ էլեկտրոնային գրքի ստեղծում. սովորողների մասնակցությունն օգնում է նրանց սովորելու, հիշելու այն նյութը, ինչի շուրջ ստեղծվում է էլ. գիրքը, որը նաեւ տեղադրվելով մեդիագրադարանում՝ հնարավորություն է տալիս բոլորին օգտվել, օգտագործել այն՝ սովորղների կրթության կամ, ուղղակի, ընթերցանության համար:
Էլեկտրոնային նոր գրքի շնորհանդես ,
Մարդ պէտք է իր նպատակներուն հետեւի :
Նախագիծը շարունակական է: 2014թ. ուսումնական առաջին շաբաթվա ընթացքում նախատեսված է երկրորդ էլ. գրքի շնորհանդեսը՝ Կոմիտասյան թարգմանություններ՝
Անգլիախոսների ակումբ + ընթերցասերներ :
Ակտիվ մասնակցել եմ կրթահամալիրում իրականացվող բոլոր նախագծերին՝
Սեբաստացու օրերին ընդառաջ՝ «Դասարան անիվների վրա» նախագիծ,
Գեղարվեստի դպրոցի հյուրը . գրքի տոն, Սեբաստացու օրեր ,
Կրթահամալիրի տոնին՝ գրքի տոն ,
Աթաբեկ Խնկոյանի օրերին ընդառաջ :
Պաբլո Պիկասո, թարգմանություններ: Մեդիափաթեթ,
Պաբլո Պիկասո նախագիծ, թարգմանություններ,
Կրթահամալիրի տնօրենի հրովարտակին ընդառաջ:
2013թ. նոյեմբերի 29-ից ամեն օր ներկայացնում եմ պատառիկներ տվյալ օրվա հետաքրքիր փաստերից, թվերից, իրադարձություններից, ովքեր են ծնվել, մահացել եւ այլն: Իհարկե, թեման շատ ծավալուն է, ամեն ինչ եւ բոլորին հիշելու դեպքում նյութը երկար եւ ձանձրալի կլինի, այդ պատճառով՝ պատառիկներ. Նոր նախագիծ՝ ընթերցասրահից :
Նախագիծ՝ Այսօր ընթերցե՞լ ես : Պարբերաբար որպես ընթերցանության նյութ ոչ ծավալուն տարբեր ստեղծագործություններ կամ դրանցից հատվածներ եմ տեղադրում Գեղարվեստի ավագ դպրոցի ենթակայքում, որոնցից են՝
Կյանքն ու սեր բառը ինձ համար մեկ են ,
Շնչել սեր եւ արտաշնչել շնորհակալություն :
Նաեւ՝ Գեղարվեստի ավագ եւ կրտսեր դպրոցների ենթակայքերում տեղադրված նյութերից են՝
Ընթերցավարություն — ընթերցավարների հերթական սեմինարը գեղարվեստի դպրոցի ընթերցասրահում, ղեկավար՝ Մարի Գաբանյան,
Գեղարվեստի դպրոցի ընթերցասրահում ,
Հոկտեմբերի 20-ին Աշտարակի Պերճ Պռոշյանի անվ. հիմնական դպրոցում,
Լիլիթի հոգատար եւ ընթերցասեր պապիկը ,
Գրքի տոն ,
Նվեր-գրքեր առաջին դասարանցիներին ,
Ընթերցասրահները կազմավորված են ,
Գեղարվեստի դպրոցում ընթերցասրահը կազմավորվում է ,
Ընթերցավարների վերապատրաստում ,
Երկարացված օրվա հաշվետվություն ,
Պատառիկներ ամառային ճամբարից :
2014թ. անելիքները շատ են: Գրել եմ հոդված, որը փոքր-ինչ խմբագրելով կուղարկեմ «Դպիր»-ին:
Ինչ վերաբերում է «Սեբաստացիներ» երգչախմբին, պարապմունքներին, համերգներին եւ ճամփորդություններին՝ ամեն ինչ մանրամասն ներկայացված է երգչախմբի բլոգում:
Շնորհակալ եմ կրթահամալիրի տնօրեն տիար Աշոտ Բլեյանին, ով բոլոր դպրոցներում համապատասխան լուսավոր, հարմարավետ միջավայր եւ պայմաններ է ստեղծել՝ ստեղծարար սովորելու եւ աշխատելու համար: Հաշվետվություն-պատումս ամփոփեմ տիար Բլեյանի խոսքերով, որն ասաց Սեբաստացու օրերին՝ համեմատելով Մխիթարյան միաբանության կղզու վրա գտնվելու հանգամանքը՝ կրթահամալիրի՝ իր տեսակով յուրահատուկ լինելու հետ. ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը Հայաստան է՝ Հայաստանի մեջ»:
Անժելիկա Մանուկյան