Մեդիագրադարանն ամփոփում է 2013-ը

941560_264058483739892_920982575_nՈղջույն, ես Զարուհին եմ, կրթահամալիրի մեդիագրադարանի ղեկավարը:
Անցած տարին շատ եմ փորձել ամփոփել: Դժվարացել եմ, նախաձեռնություններն ու դրանց իրականացումն անավարտ գործընթաց են, մանավանդ զարգացող ու հարստացող մեդիագրադարանի համար:Մեդիագրադարանի համար 2013-ի ձեռքբերում եմ համարում դրա հարստացումը, մասնավորապես.

Տարվա ընթացքում կայքում թողարկվել է 1467 էջ, որից.
39 էջ թվային գիրք-766 էլեկտրոնային գրքով, 143 տեսանյութով:
Տարվա ընթացքում կայքի նորությունները կազմել են 30 էջ, ընդհանուր 300 նյութով:
Ստեղծվել, հավաքվել, ամբողջացվել է 50 և ավել մեդիափաթեթներ հայտնի և անհայտ, ժամանակակից գրողների, գործիչների մասին:
Մեդիագրադարանի գլխավոր ձեռքբերումն է եղել երկու ծրագրերի(Fine reader խմբագրիչ և Calibre փոխարկող) ներգրավումը, որոնք օգնում են առավել հարմար ընթերցել թվային գրքերը:
Կայքը տարվա ընթացքում ունեցել է 534.000 այցելու, ընթերցողներ,
որից 53.000-ը արտասահմանից:

Տարվա ընթացքում կրթահամալիրի դասավանդողների բլոգներից խնամքով ընտրվել և կայքում են տեղադրել ուսումնական նյութեր, տեսանյութեր, աուդիոգրքեր(Կից ֆայլ):

Առանձնակի առանձնացնում եմ այս կետը.

  • խնդրանք, առաջարկություն ուղղված բոլոր նրանց ովքեր կարող են աջակցել, գործընկեր, շահառու դառնալ.
    Խնդրանքը մեկն է, այն, ինչ ասվել է բազմիցս:
    Մեդիագրադարանի շահառուների առաջարկները սիրով ընդունելի են:
  • Հ.Գ.
    Միևնույնն է, ձեր ուսումնական նյութերը տեսանյութերն ու դասերը մեդիագրադարանում են լինելու:)

Լուսանկարն արված է 2013-ին
Վանա լիճ
Արևմտյան Հայաստան

Սիրով, միշտ պատրաստ նյութերի տարափի
Զարուհի Առաքելյան

Մեկ կարծիք «Մեդիագրադարանն ամփոփում է 2013-ը»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Մեդիաամփոփում | Գրադարանավարի բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.