Նախկին Սեբաստացիներ չեն լինում, բայց լինում են հնաբնակներ

1000891_534800966583156_1981514933_n_0Ասում են նախկին Սեբաստացի չի լինում, որի հետ միանշանակ համաձայն եմ, բայց լինում են հնաբնակ Սեբաստացիներ: Նախ ասեմ, որ «Սեբաստացի»-ն լոկ տիտղոս չէ,  այլ արժանի կոչում աշխատանքում ներդրած ջանքերի համար: Իմ խոսքերի վառ ապացույցն են հանդիսանում ո՛չ ավել, ո՛չ պակաս  «Տիգրան Հայրապետյան» գրադարանի բնակիչները:
   Գործելով շուրջ քսան տարի՝ գրադարանը ոչ միայն մեզ ապհովել է  էլեկտրոնային և տպագիր գրքի լայն ընտրանիով, այլ նաև սիրով իր դռները բաց է արել յուրաքանչյուր սովորողի առաջ՝  փորձելով նրան ներգրավել իր աշխարհ:  Այդպիսի սովորողների շարքին եմ դասվում նաև ես:
  Իմ գրադարանային գործունեությունը սկսել եմ դեռ մի քանի տարի առաջ, և այդ տարների ընթացքում  գրադարանը ինձ այնքան դաս է տվել, որ չէի  կարող անգամ ստանալ, եթե միաժամանակ սովորեի և՛ դպրոցում և՛ մասնագիտացված  ուս. հիմնարկում: Մեկ բան է լինել գրադարանի անդամ, և մեկ այլ բան՝ ընթերցող, քանզի չես կարող իմանալ գրադարանի ամեն ծակ ու ծուկը, եթե  չապրես գրադարանում, չկիսես գրադարանավարների հոգսերն ու խնդիրները և չփորձես ելք գտնել դժվարին հարցերում: Եվ ես խոսում եմ ոչ միայն իմ, այլ նաև գրադարանի ակտիվի անունից,  ովքեր ապրելով գրադարանում՝  ոչ միայն կարողացել են մոտիկից հետևել տարվող աշխատանքերին, այլ նաև նպաստել դրանց ճիշտ ու շուտափույթ  կատարմանը:
   Այսպիսի հզոր գրադարան կյանքի կոչելու և համակարգելու համար առնվազն պրոֆեսիոնալների մի ամբողջ թիմ կպահանջվեր, բայց հիացմունքի է արժանի այն փաստը, որ դա արվել է ընդամենը մի քանի հմուտ մասնագետների ջանքերով:  Ահա դա էր պատճառը, որ մեկ ամբողջական գրադարանից ծնունդ առած  կրտսեր ընթերցարանների հսկայածավալ աշխատանքը կազմակերպվեց այդքան արագորեն և աննկատ: Այսօր էլ մեր ընթերցասրահների բնականոն գործունեությունը ապահովում են Մայր Գրադարանի «բնակիչները»: Ահա հենց դրա համար էլ գտնում եմ, որ գրադարանի հնաբնակները իսկական Սեբաստացիներ են: Տարիներ շարունակ աշխատանքում ներդրած անձնվիրության և բարեխղճության  շնորհիվ ոչ միայն կարողացել են ստեղծել հարուստ և ժամանակակից գրադարան, այլ նաև իրենց ներդրումն են ունեցել կրթահամալիրի բարգավաճման գործում՝ կրթելով ու դաստիարակելով նորանոր սերունդներ: Իսկ մատաղ սերնդի բնակիչները, ովքեր հանդիսանում են գրադարանի ակտիվը, սովորում և շարունակում են սովորել գրադարանագիտություն այն անձանցից, ովքեր արդեն, տևական ժամանակ է զբաղվում են այդ գիտությամբ:
 Ավագ դպրոցի սովորող   Աննա Գսպոյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.