Գրադարան գոյություն ունի այնտեղ, որտեղ իրականացվում է կրթություն;
2013թ առաջին կիսամյակի մասին գրել եմ մի հոդված ,որը կարծես ամփոփումն է իմ կատարած աշխատանքների
Տարին սկսեցի նոր՝« Ճանաչիր քո ժամանակակիցներին», «Գրքի տոն ուսումնական հաստատությունում» նախագծերով, որոնք կարծում եմ հաջողված են և կլինեն շարունակական:
Շատ կարևոր է իմանաl` ով է քո ժամանակակից գրողը ,արվեստագետը:
Սովորողների, ծնողների և դասավանդողների արձագանքը դրական էր. մի կողմից այն կարծրատիպը, թե չեն կարդում ` կոտրվեց, մյուս կողմից` գիրքը մտավ ընտանիք: Դասավանդողը ընտրեց որպես ուսումնական նյութ՝վերածելով նախագծի օրինակ Գ.Գյուրզադյան նախագիծը: Իմ կողքին էին իմ գործընկերները և սովորողները:
Ավելացնեմ, որ աշխատել եմ սովորող-աշխատողների հետ: Իմ գործընկերը սովորողն էր, և՛ սովորում էր, և՛աշխատում: Արսենյան Սոնայի ,Լիլիթ Աղաջանյանի, Աննա Գսպոյանի հոդվածները այդ ամենի ապացույցն են:
Մայիսն էլ նշանավոր էր «Շրջիկ գրադարանավար» նախագծով, որտեղ գրադարանավարը ինքն է գնում ու ստեղծում գրադարանային միջավայր՝ գրավելով նոր ընթերցող և հաստատելով նոր ծանոթություներ:
«Գրքի տոն ուսումնական հաստատությունում» նախագիծը իր զարգացումն ունեցավ, գեղարվեստի դպրոցի թատրոնի խմբի սովորող- դերասանները հանդես եկան գրքի հերոսների կերպարներով՝ կազմակերպելով վարպետության դասեր թարգմանիչների և գրքի ձևավոևողների մասնակցությամբ:
Կարող եմ առանձնացնել ազգագրագետ, բանահավաք Արուսյակ Սահակյանի հետ հանդիպումը:
«Դասարան անիվների վրա» ծրագրիը լավ առիթ էր նոր ծանոթություններ , նոր ընկերներ ձեռք բերելու , քո կրթահամալիրը ներկայացնել հանրապետությունով մեկ: Ի վերջո ,կրթահամալիրի գիրք նվիրելու նախաձեռնւթյունը՝ անհատների,դպրոցների գրադարանների,իսկապես իրադարձություն է:
Մինչև հուլիս ամիսը սպասարկել եմ նաև Մեդիագրագարանը՝ հարստացնելով նոր նյութերով և մեդիափաթեթներով:
Իմ կյանքում նշանարավոր էր ուխտագնացությունը դեպի Արևմտյան Հայաստան: Դասավանդելով պատմություն առարկան՝ տարիներ շարունակ առիթ եմ ունեցել առնչվելու Արևմտյան Հայաստանի թե՛ աշխարհագրության, թե՛ պատմության հետ, նաև տեղեկություններ ,նյութեր եմ ստացել ծնողներիցս, տարբեր գրքերից ,կայքերից :
Տեսա իմ աչքերով…
Կապեր եմ հաստատել և ամրապնդել տարբեր հրատարակչությունների, գրադարանների և անհատների հետ:
2013թվականը ինձ համար վայրէջքների և վերելքների, հիասթափությունների և ոգևորությունների տարի էր: Աշխատանքում ,լինելով ավանդականի և ժամանակակից տեսության կողմնակիցը, երկուսն էլ հավասարապես եմ կիռառում, ինձ համար մեդիակրթություն չկա առանց ավանդականի ,և չկա ավանդական առանց մեդիակրթության:
Էստեղ տիարը կասեր. Չեմ հասկանում Մարի…
Կարևորը կարդացող,պահանջող ընթերցող ունենալն է:
Բայց ես այսպիսինն եմ…
Տարիներ շարունակ ստեղծելով, հարստացնելով, ներկայանալով ու հանրապետությունում և նրանից դուրս ՝ ճանաչում ձեռք բերած մոդել գրադարանը պետք է կազմալուծվեր:
Հավատացեք ՝ հեշտ չէր հաղթահարել դժվարությունները, ինքդ քո մեջ գտնել սխալ թե ճիշտ լուծումներ, աշխատել նորովի, մի խոսքով հաղթահարել, կայանալ նորովի:
Դժվար էր:
Ինչևէ որոշումն ընդունված էր,պետք է հանդես գայի նոր մտահղացումով,նոր նախագծերով:Ելքը գտնվեց:
Քոլեջում բացվեց «գրադարանային գործ» բաժինը:
Բացվեցին դպրոցներում ընթերցասրահներ, ընտրեցինք գրականությունը ըստ դպրոցի մասնագիտական ուղվածության: Եթե առաջին կիսամյակում աշխատում էի սովորող-աշխատողների,այժմ աշխատող – սովորողների հետ:
Վերածնվեց Մարի—գրադարանավարը, գրեցինք նոր գրադարանային մոդուլ, կատարեցի թարգմանություններ, ընթերցավարների հետ առանձին-առանձին մշակվեցին նոր նախագծեր:
Առաջին փուլը ընթերցավարների հնգօրյա վերապատրաստումն էր՝ ուսումնական ռեսուրսների բաշխում,դասընթացներ, ամենօրյա աշխատանք:
Ընթերցավարները իրենց Դիջիպատումներում անդրադարձել են տե՛ս գարադարանավարի բլոգում: Ձեռք բերեցի բանիմաց, աշխատանքը գնահատող, պարտաճանաչ, հմայիչ, կոկիկ, ժպտացող, երգող-պարող գործընկերներ: Կայացավ ընթերցավարի ակումբը:
Սկզբում դժվար էր, որովհետև միանգամից չեն դառնում գրադարանավար, իրենք էլ էին դա հասկանում, դրա համար էլ ստեղծեցինք նոր համերաշխ մի խումբ ԸՆԹԵՐՑԱՎԱՐՆԵՐ:
Գրադարանի կայքը,ճիշտ է՝ կար, բայց ստեղծեցինք իմ նախաձեռնությամբ «Գրադարանավարի բլոգ»: Այն խոսքը ,թե չկա լավ գրադարան , կա լավ գրադարանավար դարձավ մեր գրադարանի նշանաբանը:
Իմ գործունեության ծավալելիս, կողքիս մշտապես եղել են ինձ գնահատող, քննադատող ու թևեր տվող գործընկերներս:
2014 թ հարուստ կլինի նոր վերապատրաստումներով,նոր ծանոթություններով,նոր գործընկերներով:
2014 թվականը սկսում ենք նոր տողից…
Մարի Գաբանյան