Ծեսի խորհուրդը

Ծեսն ի հայտ է եկել մարդու՝ իրեն, ժամանակն ու տիեզերքն ընկալելու առաջին փորձերի հետ և այն խիստ խորքային, անգիտակցական երևույթ է։ Յուրաքանչյուր ժողովրդի ծես, հեքիաթ, առասպել բացահայտում է նրա աշխարհընկալումը։ Այն անընդհատ շարժման մեջ է, քանի դեռ ապրում է տվյալ ժողովուրդը։ Ծեսն անցյալից եկած ավանդույթ չէ, այն նաև ներկա է (մենք այսօր էլ մեր կենցաղում, առօրյայում բազմաթիվ, մեզ համար կարևոր ծեսեր ունենք, որոնք երբեմն օտար մշակույթներից արված պատվաստումներ են և, որպես կանոն, երկար կյանք չունեն)։ Պարզապես անցյալից եկած ծեսերն ու ավանդույթները (վերջինս չշփոթել ադաթի հետ) հազարամյակների ճանապարհ են անցել՝ անընդհատ հարստանալով ու հարստացնելով և յուրաքանչյուր էպոխայից իրենց պետքկանը մաղելով ու վերցնելով։ Ահա ավանդական ծեսի գլխավոր և անփոխարինելի հատկանիշը։ Այդ հսկա ժառանգությունը պահելն ու զարգացնելը պարզապես անհրաժեշտություն է։ Ավանդական ծեսը ներկա դարձնելու պարտադիր պայմանը ծեսի կենդանացման, արդիականցման ու փոխանցելիության ընթացքի ապահովումն է, իսկ այն կենդանանում, մարմին է առնում հենց կատարոմ ես, որովհետև թղթի վրա այն պարզապես ինֆորմացիա է։ Շատ կարևոր է նաև, որ մասնակիցներն իենց պատասխանատու զգան ստացած գիտելիքն ու ոգին տարածելու և փոխանցելու գործում։ Շարունակել կարդալ “Ծեսի խորհուրդը”

Տեառնընդառաջի խարույկահանդեսի նախագիծ

1. Ծեսի տեսական մասի պատասխանատու՝ Վահե սարկավագ և Նունե Մովսիսյան

2. Ծիսական երգի պարի խորհրդատու և համակարգող՝ Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան և Արշակ Գասպարյան

3. Ծիսական ուտեստների պատասխանատու՝ Լիլիթ Մելքոնյան, Վանուհի Սիմոնյան, Լիանա Տեր-Պողոսյան

4. Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ՝ ձիավորի այցը ապահովում է Վահե սարկավագը

5. Փայտի ապահովումը՝ փայտամշակման արտադրամաս

6. Տեխնիկական պատասխանատու՝ Կարեն Խաչատրյան,

7. Ծիսական մասի նկարահանում՝ TV MSKH Շարունակել կարդալ “Տեառնընդառաջի խարույկահանդեսի նախագիծ”

Թումանյանական խաղ – վիկտորինա

Թումանյանական խաղ – վիկտորինա/ Սա « Խաղ-վիկտորինա ընթերցասրահում» նախագծի տոնական մեկնարկն է….

Ընթերցասրահում թումանյանական շունչն էր թևածումp1180424

Թումանյանի մասին գրված ցանկացած բան միշտ էլ քիչ կթվա նրա կատարած գործին ի պատասխան շնորհակալություն հայտնելու համար: Մի թևավոր խոսք կա,- «Յուրաքանչյուր հայ Հ. Թումանյանի կենսագրությունը իր սեփականից լավ պետք է իմանա»:

Թումանյանական օրերը չէին կարող ընթերցասրահի կողքով անցնել ու ներս չգալ՝ փոթորկելու,բայց նորովի, հետաքրքիր մոտեցմամբ: Այդպիսի մի փորձ էլ՝ Թումանյանական խաղ –վիկտորինա, բաց դաս իրականացրեցինք 3-ի 2 դասարանի հետ: Այս ամենը նախապատրաստական աշխատանքերի արդյունք է , նախ Արմինե Աբրահամյանի և Աշխեն Թադևոսյանի անհատական աշխատանքը 3-ի 2 դասարանի թումանյանասեր սովորողների հետ : Նրանք շուրջ մեկ շաբաթ և ավելի կարդում,նկարում,ունկնդրում էին Թումանյան, իսկ ես էլ, համագործակցելով և կապ պահպանելով նրանց հետ,տեղեկանում էի,թե ի՞նչ ստեղծագործություններով են հարսատացերել նրանք իրենց թումանյանական գիտելիքների պաշարաները,որպեսզի համապատասխանաբար կարողանայի ըստ բարդության և սովորած ստեղծագործությունների կազմել խաղ – վիկտորինայի հարցերը: Շարունակել կարդալ “Թումանյանական խաղ – վիկտորինա”

Հանդիպում հայտնի սեբաստացի Սուսան Մարկոսյանի հետ

603657_273683032796976_1979321931_n

Փետրվարի 27-ին Հիմնական դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ հանդիպում հայտնի սեբաստացի Սուսան Մարկոսյանի հետ: Սկզբում Հիմնական դպրոցի ընթերցավարը՝ ընկեր Մարինեն, մի փոքր ներկայացրեց տիկին Սուսանին՝ որպես իր դասախոս: Հետո արդեն խոսքը հանձնեց սովորողներին: Նրանք Սուսան Մարկոսյանի մեդիափաթեթը ուսումնասիրելիս՝ սկսել էին հարցախեղդ անել իրենց ուսուցչին, իսկ հիմա իսկական պահն էր հարցեր հնչեցնելու: Սովորողները հարցնում էին տիկին Սուսանի իր դպրոցական տարիների, մանկություն ու իր կյանքում տեղի ունեցած հետաքրքիր դեպքերի մասին: Տիկին Մարիետը, ով ուսանողական տարիներից ճանաչում է Սուսան Մարկոսյանին, պատմում էր իրենց հետ պատահած զավեշտալի դեպքերի մասին: Իսկ հանդիպման վերջում տիկին Սուսանը սովորողների հետ փորձեցին վերլուծել Թումանյանի «Փարվանա» բալլադը: Օրն ամփոփեցինք ընկեր Մարինեի պատրաստած հետաքրքրիր անակնկալ-ֆիլմով, որտեղ դասավանդողները պատմում էին տիկին Սուսանի մասին:

Եվս մի սեբաստացի բացահայտեցինք: Շնորհակալություն հետաքրքիր հանդիպման համար:

Նելլի Հարությունյան

Աղբյուրը՝ Ավագ դպրոց-վարժարանի ենթակայք

Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն, մաս 1

Մաս 1. Ընթերցանությունն ինչպես գործունեություն.
Գլուխ 1. Հասարակ ընթերցողին

Այս գիրքն այն ընթերցողների համար է, ովքեր չեն կարողանում կարդալ: Գիտեմ, այնքան էլ քաղաքավարի չի հնչում, բայց ես ամենևին չեմ ցանկանում Ձեզ վիրավորել: Իմ պնդումը գուցե հակասական թվա, չնայած ոչ մի հակասություն այստեղ չկա:  Շարունակել կարդալ “Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն, մաս 1”

Ինչպե՞ս կարդալ գրքեր/ Как читать книги. Թարգմանություն: Նախաբան

Տնտեսագիրության դոկտոր, պրոֆեսոր,

ՌԴ մշակությի վաստակավոր գործիչ
Բ.Ս.Եսենկինի՝ Մորտիմեր Ադլերի գրքի  նախաբանը

— Դե ի՞նչ, կարդացի՞ք գիրքը:
— Կարդացի, Ձերդ գերազանցություն:
— Ինչի ՞մասին էր, բարեկա՛մս: Պատմեք:
— Մոռացել եմ, Ձերդ գերազանցություն:
— Նշանակում է, դուք չեք կարդացել կամ անուշադիր` մեխանիկորեն եք կարդացել… Չեղա՜վ:
Ա.ՊՉեխով

Էվրիկա՜։  Մենք  չենք կարողանում ընթերցել: Թվում է, թե հարյուրամյակներ շարունակ գիրքը գիտելիքի կարևոր գործիք է եղել ժողովուրդների ձեռքին:
Հիշելով գրքի պատմությունը՝ ինչպես է ստեղծվել, տարածվել սեպագիր արձանագրությունների, կավե աղյուսների, մագաղաթի միջոցով, ինչպես է «պայքարել» իր գոյության համար, համոզվում ենք, թե որքան քիչ ենք ճանաչում և գնահատում այն, ինչ ունենք:
Պոստինդուստրիալ դարը տեղեկության հայթայթման նոր հնարավորություն է ընձեռել: Այժմ մեկը արտագրում է, մյուսը՝ ներբեռնում, երրորդը՝ պատճենում՝ սխոլաստիկ գիտելիքներ ստանալով: Նշանավոր ստեղծագործությունների ընթերցողն աստիճանաբար իր տեղը զիջում է ինֆորմացիայի սպառողին, որը, ինչպես ուրիշի տուն մտնողը, մտնում է տեքստի մեջ ու առանց հապաղելու դուրս գալիս, որպեսզի վերցնի մտածելու համար իրեն մեկնված սերմը: Հայացքը սահեցնելով տեքստի վրայով, քաղելով մտքի ու գաղափարների դրվագներ՝ համարում ենք, որ գտել ենք ճշմարտությունը: Ավա՜ղ, դա թափառող քամի է, որ մի ականջով մտնում է, մյուսից դուրս գալիս։ Եվ որպես տեսիլք՝ հալչում է ճանաչողության խորությունը։ Մենք նշանավոր գրքեր կարդալով չենք հասնում գագաթին, երբեմն նույնիսկ ինքներս մեզ չենք կարող ասել՝ ես կարդալ եմ սովորել, ես հասկանալ եմ սովորել, ես տեսնում եմ հոգին այն գրողի, ով ինձ իր աշխարհն է բերել, իր ապրումները, փորձը։
Այս գիրքը, որ գրվել է մինչև 2-րդ համաշխարհային պատերազմը, հնարավոր է, այսօր ավելի արդիական է, քան այն ժամանակ։ Համակարգչի և հեռուստացույցի էկրաններից վազող ժամանակակից տեղեկատվական հոսքի հետքն աննախադեպ աղքատ է։ Իհարկե, համացանցը ալեկոծեց հասարակությունը, և մենք տեսանք նորաձևության ուրիշ կտրվածք, երբ սկսեցին ավելի հաճախ խոսել էլեկտրոնային  գրադարանի մասին, այն մասին, որ շատ գրքեր են ներբեռնում և ունեն հսկայական թվային հարստություն։ Բայց ի՞նչ են ներբեռնում: Ինչո՞ւ: Զգո՞ւմ  են այդ գործողությունների ձևականությունը: Գիտե՞ն արդյոք՝ ովքեր են այդ գրքերը ստեղծել: Հասկանո՞ւմ են արդյոք այն մարդկանց, ովքեր իրենց գաղափարներն ուզում են մեզ փոխանցել, կամ գուցե անցյալն ու ներկան միացնել իրար և տեղափոխել ապագա: Հասկանո՞ւմ են արդյոք, որ իմաստ չունի նախնիների հետ զրուցել, եթե չես սովորել լսել։ Շարունակել կարդալ “Ինչպե՞ս կարդալ գրքեր/ Как читать книги. Թարգմանություն: Նախաբան”

Մեդիագրադարան

IMG_2888

Աշխարհում արդեն վաղուց փոխվել է գրադարանային գործը. փոխվել են գրադարանների գործառույթները, ավելացել նորերը: Գրադարանն այլևս ընդամենը գրքերի պահպանության ու ընթերցանության միջավայր չէ: Ասում են` ժամանակին համնըթաց շարժվելու համար պետք է տիրապետել տեխնիկային: Այսօր առանց թվային միջոցների չես կարող և չես էլ պատկերացնի զարգացում, իսկ գրադարանների զարգացումը դրա մասն է կազմում: Թվային տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը և տեղեկատվական հեղեղն անճանաչելիորեն փոխել են գրադարանների աշատանքի ձևը, բովանդակությունը, դեմքը և դերը: Շարունակել կարդալ “Մեդիագրադարան”

Աշխարհի ամենահին և ժամանակակից շրջիկ գրադարանները


6a00d8341c630a53ef00e550cc02528834-800wi
241747_original

Առաջին շրջիկ գրադարանները ստեղծվեցին Անգլիայում՝ 1859 թ.:   Դա գրքեր տեղափոխող ձիասայլ էր:Քաղաքներերում մարդիկ օգտվում էին գրադարաններից, իսկ 20-րդ դարի սկզբին ավտոմոբիլային շինության բումը հիմք դրեց «շարժիչով գրադարանների » ստեղծմանը:հեռավոր շրջաններում դա անհասանելի էր:

Նրանք ճանապարհ հարթեցին դեպի երկրի խուլ ծայրամասերը, որտեղ հետագայում նրանց հետքերով առաջացան գրադարանների մասնաճյուղեր:ԱՄՆ-ում առաջին շրջիկ գրադարանները  ստե

ղծվել են 1905թ-ին Մերիլենդ նահանգում: Շարունակել կարդալ “Աշխարհի ամենահին և ժամանակակից շրջիկ գրադարանները”

Հ.Կիզոգյան.21-րդ դարի թուանշային գրադարան

Copy of p1180357Մեդիակրթություն առանց թվայնացված գրականության պատկերացնելը թերևս  անհնարին է: Անհնարին էայն որ,երբ հանձնարաված գրականությունը չես կարողանում ոչ մի կերպ գտնել ,ապա արդյունավետ աշխատանքի համար ամենաարագ միջոցը  գրքի թվային տարբերակի որոնումն է: Հայ մատենագրության թուանշային գրադարան : Շարունակել կարդալ “Հ.Կիզոգյան.21-րդ դարի թուանշային գրադարան”