Մեդիագրադարան

IMG_2888

Աշխարհում արդեն վաղուց փոխվել է գրադարանային գործը. փոխվել են գրադարանների գործառույթները, ավելացել նորերը: Գրադարանն այլևս ընդամենը գրքերի պահպանության ու ընթերցանության միջավայր չէ: Ասում են` ժամանակին համնըթաց շարժվելու համար պետք է տիրապետել տեխնիկային: Այսօր առանց թվային միջոցների չես կարող և չես էլ պատկերացնի զարգացում, իսկ գրադարանների զարգացումը դրա մասն է կազմում: Թվային տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը և տեղեկատվական հեղեղն անճանաչելիորեն փոխել են գրադարանների աշատանքի ձևը, բովանդակությունը, դեմքը և դերը:

Շատ ենք խոսում կրթության որակի բարձրացման, հեռավար ուսուցման և շատ այլ կարևոր բաների մասին: Մեդիակրթությունը նպաստում է դրան: Մարդիկ օրվա ցանկացած պահի կարող են մուտք գործել, կարդալ, գտնել այն ինֆորմացիան, որն անհրաժեշտ է: Ներկայումս թվայնացնում ենք պահանջարկ ունեցող գրականություն, դասաքրքեր, ամսագրեր: Կարճ ասած` այս ամենը միանշանակ նպաստում է մեր կրթական որակի բարձրացմանը ու գործընթացի հեշտացմանը: Այսպիսի գրադարանում գրադարանավարի դերը անընդհատ զարգացումն է և տեղեկատվության մեծ պաշար ունենալը: Գրադարանավարը հենարան է դառնում նոր մանկավարժությանը. նա աշխատում է ոչ թե ավանդական ձևերով, այլ բարձրացնում է գրադարանի դերը` ապահովելով անընդհատ կրթություն, դառնալով հաղորդակցման ինֆորմացիոն կենտրոն:
Քանի որ կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագիրը տարբերվում է մյուս կրթական ծրագրերից իր բովանդակությամբ և մեդիակրթությամբ, իր օլիմպադաներով ու ստուգատեսներով, գրադարանը պիտի սպասարկի կրթության այդպիսի կազմակերպմնը:

Ինչպե՞ս համադրել ուսուցման ավանդական միջոցը և անընդհատ զարգացող մեդիան, որպեսզի երկուսն էլ օգտագործվեն, ի՞նչ քայլեր է անում գրադարանը:
Այսօր աշխատելու համար գրադարանին հարկավոր է ստեղծել հարմարավետ միջավայր` գրապահարաններ, գրականություն, համակարգչային սրահ, երաժշտության և բացօթյա սրահներ, ունենալ թվային միջոցներ, ունենալ տնօրենի աջակցություն և նվիրյալ գրադարանավարներ, ընթերցողական ակտիվ: Այս բոլորի համադրության արդյունքում կստացվի ժամանակակից գրադարան:
Գրադարանավարն ինքն է դառնում տեղեկատվության բնագավառի փորձագետ, որը տիրապետում է տվյալների որոնման ու տարածման, գիտելիքների կառավարման, տեղեկատվության նախագծման ու մատուցման կարողությունների: Գրադարանավարի մասնագիտությունը եզակի է նրանով, որ հնարավոր չէ գծել նրա գործունեությանը սահմանը:

Սպասարկման էլեկտրոնային ձևը հեշտացնում է գրադարանավարի և ընթերցողի աշխատանքը: «Տվյալներ բազան» (կա նաև http:/gradaran@mskh.am կայքում) ընթերցավարին միանգամից տեղեկություն է տալիս ընթերցողի, գրքի վերադարձման, բնակավայրի փոփոխության, գրանցման ժամկետի, ընթերցողի կրթական նախասիրությունների մասին, ընթերցողին մատուցում իրեն անհրաժեշտ տեղեկություններ:

Գրադարանի աշխատողը կատարում է մշակույթային և տեխնիկական աշխատանք:
Մշակույթային կողմը գրադարանավարի համագործակցությունն է դասավանդողի հետ` գրադարանում եղած գրքային և թվային նյութեր տրամադրելով: Կրթական ծրագրին համապատասխան` գրադարանը ձեռք է բերում գրականություն, ամսագրեր, թերթեր, ձայներիզներ, ուսումնական փաթեթներ կամ թվայնացնում անհրաժեշտ նյութերը:

Հաճախակի միջոցառումները, սեմինարները, քննարկումները, վերապատրաստումները գրադարանը դարձնում են ընթերցողների հավաքատեղի: Կատարվում են նաև խմբային,անհատական, հետազոտական աշխատանքներ: Ընթերցող-գրադարան կապի Ճիշտ օգտագործման դեպքում ընթերցողի համար գրադարանը դառնում է գրավիչ, հարազատ, սիրելի անկյուն, «ծարավը հագեցնելու» միջավայր. նա ապրում է գրադարանի հաջողություններով:
Տեխնիկական կողմը գրականությունն արձանագրելը, ցուցակագրելը և այբբենական կարգով դասավորելը, ընթերցողին սպասարկելը, ընտրության մեջ օգնելը, տեղեկացնելը, համակարգչային գրագիտություն սովորեցնելը, ցուցահանդեսների և քննարկումների հանդեպ հետաքրքրություն առաջացնելն է: Այսպիսին է գրադարանավարի դերը գրքի, ինֆորմացիայի և ընթերցողի միջև:

Մեդիասպասարկում համացանցում

1473814_634994669879674_1162936462_n - копия

Թվային գրադարանը համապատասխան ծառայություններով հագեցած այնպիսի տվյալների կառավարելի հավաքածու է, որոնք պահվում են թվային ֆորմատներով և մատչելի են համակարգչային ցանցերի օգնությամբ: Դրանց պահպանման և օգտագործման համար կարևոր դեր և նշանակություն ունի գրադարանը: Այն նաև փորձում է այդ մասին տեղեկացնել համացանցով: Այցելելով gradaran.mskh.am դուք կմտնեք գրադարանի նոր, թարմացված կայքը, որտեղ կարող եք գտնել հետաքրքիր նյութեր, տեղեկություններ, թարգմանություններ: Կայքն հինգ տարվա գործունեություն ունի: Սակայն նրա օգտագործումը կրում էր տեղեկատվական բնույթ: Այս տարի գրադարանի աշխատանքային խումբը որոշեց այն թարմացնել, ավելացնել ընթերցողների համար ավելի հարմար բաժիններ: Գրադարանին կից ստեղծված մեդիահրատարակչատան աշխատանքները ներկայացնելու համար կայքում ավելացավ թվային գիրք, թվային դասագիրք, թվային ամսագիր բաժինները, որտեղ կայքի սպասարկման խումբը ցանկացած պահի կարող է տեղադրել նոր թվային նյութեր: Գրքերը տեղադրվում են PDF և Word ծրագրերով: Գրքերն իրենց հերթին թվայնացվում են դասավանդողների, սովորողների պատվերներով: Կարծում եմ` զարգացման այս ժամանակակից փուլում ցանցերում պարտադիր պետք է լինեն էլեկտրոնային գրքեր: «Տիգրան Հայրապետյան» գրադարանի հրատարակչատունն էլ իրականացնում է ժամանակների այդ պահանջը: Կայքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց հետո ձևավորված կամավոր աշխատողների խումբը սկսեց տառերի այբբենական ցանկը անցկացնել կայք: Ընթացան ստուգման աշխատանքներ և խումբը անցավ ռուսերեն տառերի տեղադրմանը: Աշխատելու ժամանակ նկատեցինք որոշ թերություններ, որոնք բարդացնում էին աշխատող խմբի գործունեությունը: Այդ պատճառով կազմակերպում էինք քննարկումներ և փորձում գտնել համապատասխան լուծումները: Այդ ամեն ինչի կարգավորումից հետո խումբը կրկին անցավ աշխատանքի և այժմ գրադարանի կայքը պարբերաբար թարմացվում է հետաքրքիր նյութերով: Ընթացքում նոր ստացված գրքերի մասին փոքրիկ տեղեկություն և լուսանկար է տեղադրվում նոր գրքեր բաժնում:
Գրադարանի յուրաքանչյուր աշխատող ծանոթ է կրթահամալիրում իրականացվող ծրագրերին և գրադարանը խթան է հանդիսանում համացանցում փնտրվող նյութը հեշտությամբ գտնելու համար: Գրադարանի աշխատողը համացանցում փնտրում է պահանաջվող նյութը, կցում այն գրադարանի կայքին կամ հղում տալիս տվյալ աղբյուրի հասցեին: Օրինակ փնտրվող նյութը Բակունցի «Խոնարհ աղջիկ»-ն էր: Տեսնելով, որ տվյալ գիրքը տեղում չկար, փնտրեցինք համացանցում, գտնելով ամբողջական թվայնացված գիրքը` առանձնացրինք Word ծրագրով և տվյալ ֆայլը կցեցինք «Թվային գիրք» բաժնում (http://gradaran.mskh.am/node/2203): Ընթերցողին տեղեկացրինք, որ կայքում կարող է կարդալ էլեկտրոնային տարբերակով, այնուհետև հետևելով հաշվիչին` տեսանք, որ երկու օրում գիրքը կարդացվել է 10 անգամ:

Մարի Գաբանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.