Մաս 1. Ընթերցանությունն ինչպես գործունեություն.
Գլուխ 1. Հասարակ ընթերցողին
Այս գիրքն այն ընթերցողների համար է, ովքեր չեն կարողանում կարդալ: Գիտեմ, այնքան էլ քաղաքավարի չի հնչում, բայց ես ամենևին չեմ ցանկանում Ձեզ վիրավորել: Իմ պնդումը գուցե հակասական թվա, չնայած ոչ մի հակասություն այստեղ չկա:
Այդպիսի տպավորություն կարող է ստեղծվել «ընթերցանություն» բառի տարբեր իմաստների և նշանակության պատճառով: Նա, ով կարդացել է այս տողերը, անխոս, կարող է կարդալ այս բառը կոնկրետ իմաստով: Դուք երևի արդեն հասկացաք, ինչ նկատի ունեմ: Գիրքը ուղված է նրանց, ովքեր կարողանում են «ընթերցանություն» բառի նշանակություններից միայն մեկով կարդալ: Գոյություն ունեն ընթերցանության տարբեր տեսակներ և կարողության մակարդակներ: Այդ պատճառով, եթե ասենք, որ գիրքը նախատեսված է միայն ավելի լավ կամ նոր կարդալ ցանկացողների համար, ապա հակասություն չի լինի: Ու՞մ է ուղված այս գիրքը: Որպես օրինակ երկու բևեռներ բերեմ: Մեզանից ոմանք ընդհանրապես չեն կարողանում կարդալ՝ փոքրիկ երեխաները, մտավոր հետամնաց մարդիկ և այլ անմեղ արարածներ: Բայց կան նաև ընթերցելու արվեստը տիրապետողներ՝ նրանք բոլոր հնարավոր միջոցներով կարողանում են կարդալ: Հեղինակներից շատերի համար նրանք ցանկալի ընթերցողներ են: Բայց մեր գրքում խոսքը գնում է կարդալու արվեստի և այն մասին, թե ինչպես սովորել ավելի լավ կարդալ, և այդ պատճառով այն դժվար թե հետաքրքրի նրանց, ովքեր արդեն մասնագիտացել են: Վերոնշյալ երկու բևեռների միջև մենք կտեսնենք սովորական ընթերցողների՝ մեզ, տառաճանաչ մարդկանց: Մենք արդեն գրագիտության ճանապարհին ենք: Մեզանից շատերը հասկանում են, որ ընթերցելու վարպետներ չեն: Դրա մասին կարելի է տարբեր կերպիմանալ, բայց մեր անկարողությունը մենք ավելի ուժեղ ենքզգում, երբ գրեթե ֆիզիկապես է դժվար դառնում կարդալ որևէբան, երբ այլ մարդ կարդացել է այդ նույն տեքստը և հասկանում՝ ինչ շատ բան ենք բաց թողել կամ սխալ հասկացել: Եթե նման փորձ չեք ունեցել, եթե երբեք ընթերցելիս դժվարություններ կամ հիասթափություն չեք զգացել այն բանի համար, որ արդյունքը չի համապատասխանում վատնած ջանքերին, ապա չգիտեմ ինչպես Ձեզ հետաքրքրեց: Այնուամենայնիվ մեզանից շատերն են ընթերցանության ժամանակ այս կամ այն դժվարությունների հանդիպել՝ չհասկանալով ինչի հետ գործ ունեն կամ ինչպես դրանք հաղթահարել: Ենթադրում եմ՝ շատերն ընթերցանությունը չեն համարում դժվար գործունեություն: Բայց կարդալու գործընացը, ինչպես յուրաքանչյուր այլ արվեստում, բաղկացած է տարբեր փուլերից, որոնցից յուրաքանչյուրում հնարավոր է կատարելագործել և հստակեցնել կարողությունները: Մենք նույնիսկ չենք մտածում, որ գոյություն ունի ընթերցանության արվեստ: Մեզ ավելի հաճախ թվում է, որ կարդալու կարողությունը պարզ և բնական է, ինչպես տեսնել և խոսել կարողանալը: Իսկ այդպիսի կարողությունները ոչ ոք արվեստ չի կոչում:
Անցած ամառ, երբ աշխատում էի այս գրքի վրա ինձ մի երիտասարդ հյուր եկավ: Նա իմացել էր, ինչի մասին եմ ես գրում և խնդրեց ինձ բացատրել՝ ինչպես ավելի լավ կարդալ: Իմ զրուցակիցը սպասումէր մի քանի նախադասությամբ պատասխան ստանալ և լուրջ հույսեր ուներ, ինչ-որ բաղադրատոմս իրեն կհասցնեի: Ես փորձեցի բացատրել, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Ընթերցանության տարբեր օրենքներ ուսումնասիրելու ու դրանց կիրառությունը ցուցադրելու համար ինձանից մի տասնյակ ավել էջեր պահանջվեցին: Եսպատմեցի, որգրումեմմիգիրք, որընմանէթենիսխաղալցանկացողներիհամարգրվածձեռնարկի: Կարդալու արվեստը հարկավոր է բացատրել նման կերպ:
Ամեն փուլի համար գույություն ունեն օրենքներ, որոնց պետք է հետևել յուրաքանչյուր գիրք ընթերցելիս: Երիտասարդը հուզվեց: Նա կասկածում էր, որ չի կարողանում ճիշտ կարդալ, բայց չէր պատկերցանում, ինչքան շատ բան է հարկավոր ուսումնասիրել այդ իրավիճակը շտկելու համար: Իմ զրուցակիցը երաժիշտ էր, այդ պատճառով ես իմ հերթին հետաքրքրվեցի. արդյո՞ք բոլոր ձայներ լսողները կարողանում են սիմֆոնիա լսել: Նրապատասխանը սպասելի էր՝ իհարկե ոչ: Ես խոստովանեցի, որ ինքս էլ չեմ կարողանում ճիշտ լսել երաժշտությունը և խնդրեցի, որպեսզի բացատրի՝ ինչպես դա անել երաժշտի տեսանկյունից: Իհարկե, նա կարող էր բացատրել, բայց ոչ երկու բառով: Սիմֆոնիա լսելը հեշտ չէ: Բավական չէ միայն ներկա գտնվելը, կարևոր է ուշադրություն դարձնել նրբերանգներիվրա, տարբերել դրանք և իրար մեջ համակարգել: Կարճ պատմել այն ամենի մասին, ինչ ինձ հետաքրքրում է, երիտասարդը չկարողացավ: Ավելին, ինձ անհրաժեշտ էր բավական երկար երաժշտություն լսել, որպեսզի դառնամ փորձառու գնահատող և հասուն ունկնդիր:
Այժմ իմ զրուցակիցն ինձ ավելի լավ էր հասկանում, քանի որ նույնը վերաբերում է նաև ընթերցանությանը: Ես կարող եմ երաժշտություն լսել սովորել, իսկ նա՝ կարդալ նույնատիպ պայմաններում: Կարդալ կարողանալը շատ նման է ցանկացած այլ արվեստի կամ հմտության: Անհրաժեշտ է սովորել և կիրառել որոշ կանոներ: Անհրաժեշտ սովորություններն ու հմտություները ձեռք են բերվում միայն փորձի ժամանակ: Անհաղթահարելի դժվարություններ չկան, միայն սովորելու ցանկություն և համբերություն է պետք:
Չգիտեմ՝ իմ պատասխանն ամբողջությամբ բավարարեց երիտասարդին, թե ոչ, քանի որ այդ հարցին իր մոտեցման մեջ ես մի կարևոր խնդիր նկատեցի՝նա ամբողջովին չէր գիտակցում, ինչ է ընթերցանությունը: Համարելով, որ կարդալ կարող է յուրաքանչյուր ոք, քանի որ այն ուսուցանվում է տարրական դպրոցում, նա դժվար թե կարողանա հասկանալ, որ ընթերցանությունը քիչ է տարբերվում երաժշտություն լսելուց, թենիս խաղալուց և դժվար գործունեության այլ ձևերից, որտեղ կիրառվում են զգայարաններն ու մտածողությունը:
Մտավախություն ունեմ, որ այս խնդիրը մեզանից շատերին է վերաբերվում, այդ պատճառով գրքի առաջին մասում ես պատրաստվում եմ ընթերցանությունը դիտարկել որպես գործունեություն: Բայց գիտակցելով, թե ինչ է այն իրենից ներկայացնում, դուք (ինչպես այդ երիտասարդը) պատրաստ չեք լինի պարտադիր ուսուցմանը:
Իհարկե, ես ենթադրում եմ, որ դուք ցանկանում եք սովորել: Բայց չեմ կարող ձեզանից լավ սովորեցնել ձեզ: Ոչ ոք չի ստիպի ձեզ ավելին սովորել, որքան դուք եք ցանկանում կամ անհրաժեշտ համարում: Մարդիկ հաճախ ասում են, որ հաճույքով կկարդային, եթե իմանային՝ ինչպես: Իրականում նրանք կարող են սովորել, միայն պետք է փորձել: Եվ նրանք կփորձեն, եթե իրոք ցանկանան:
Պետք է խոստովանեմ, որ ինքս կարդալ չգիտեի, մինչև քոլեջ ավարտելը: Դա պատահաբար բացահայտվեց, երբ ես փորձեցի այլոց կարդալսովորեցնել: Կարծում եմ, շատ ծնողներ են նման բացահայտում արել, երբ իրենց երեխաներին են կարդալսովորեցրել: Պարադոքսալ է, բայց այդ գործընթացի արդյունքում ծնողներն ավելի շատ են իմանում ընթերցանության մասին, քան երեխաները:
Պատճառները պարզ են՝ նրանք ակտիվ դիրքում են, այլապես անհնար կլիներ սովորեցնելը:
Վերադառնանք իմ պատմությանը: Եթե հավատանք գիդ քարտուղարին՝ այդ ընթացքում ես Կոլումբիայում հաջողակ ուսանողներից էի: Մենք լավ գնահատականեր էինք ստանում: Բավական էր մի քանի ձև սովորել և ամեն ինչ լավ էր:
Մեզանից ոմանք գրանցվեցին դասընթացի, որն ազդեց մեր ինքնագնահատականի բարձրացման վրա: Այն անցկացնում էր Ջոն Էրսքինը: Դասընթացը տևում էր երկու տարի, կոչվում էր ,,General Honors” (Գերազանցիկների համար ընդհանուր դասընթաց) ու հիմնված էր բարձր կուրսեցի ընտրյալների վրա: Այնտեղ միմիայն հայտնի գրքեր էինք կարդում, սկսած հունական դասականներից, հին հռոմեական և միջնադարյան գրականական գլուխգործոցներից, մինչև ժամանակակից հեղինակներ: Ինչպիսիք են՝ Ուիլյամ Գեյմս, Էյնշտեյն, Ֆրեյդ: Ընթերցանության համար գրքեր ընտրում էինք տարբեր ոլորտներից՝ պատմություն, մաթեմատիկա, փիլիսոփայություն, հոգեբանություն, պոեզիա…Շաբաթը մեկ անց էինք կացնում ոչ ֆորմալ սեմինարի նման մի բան, որտեղ կարդացածը քննարկում էինք դասավանդողների հետ: Դասընթացն ինձ վրա կրկնակի ազդեցություն թողեց: Ինձ ոչ թե թվում էր՝ ոսկի եմ գտել, այլ որ հանքի տիրակալ եմ: Ինձ “հանրահայտ” գրքեր էին շրջապատում: Ես կարողանում էի կարդալ: Ամբողջ աշխարհն իմ գրպանում էր: Եթե ավարտելուց հետո բիզնեսով, բժշկությամբ կամ իրավաբանությամբ զբաղվեի, մի օր կմտածեի, թե կարողանում եմ կարդալ ու մյուսներից կարդացած եմ, բայց քնից շուտ արթնացա:
Ես համալսարանն ավարտեցի համոզված լինելով այն բանում, որ ստացել եմ հիանալի կրթություն և գերազանց կարողանում եմ կարդալ: Նման մոլորությունից ինձ բուժեց դասավանդումը: Պատիժը ճշգրտորեն համընկնում էր հանցանքի հետ՝ ավարտելուց մեկ տարի անց ես պարտավորված էի վարել գերազանցիկների հենց նույն կուրսը, որտեղ ես իմ ժամանակին ինքնահավանությունս էի զարգացնում: Բոլոր այն գրքերը, որոնց մասին ինձ վիճակված էր պատմել, ես կարդացել էի ուսանողական տարիներին: Ես երիտասարդ էի ու ինքնավստահ, հետևաբար որոշեցի վերընթերցել դրանք՝ հիշողությունը թարմացնելու համար, շաբաթը մեկ: Մեծագույն զարմանքով բացահայտեցի, որ կարդում եմ ասես առաջին անգամ այն գրքերը, որոնց ես հետևողականորեն ու համառորեն «տիրապետում էի» ուսման տարիներին: Գիտակցումը ավելի ուշ եկավ ու դարձավ հայտնություն, ես ոչ միայն քիչ բան էի հիշում այդ գրքերից, այլ նաև վատ էի ընթերցում: Որպեսզի թաքցնեի տգիտությունս ու անիրազեկությունս, ես գործում էի ինչպես ցանկացած երիտասարդ դասավանդող, որը վախենում էր առաջին աշխատանքից ու սովորողներից: Ես ակտիվորեն դիմում էի հավելյալ աղբյուրների՝ հանրագիտարանների, հոդվածների, գրքերի մասին գրքերի, հույս ունենալով դրանց միջոցով սովորողներից ավելի կրթված երևալ: Աշխատելով ինչ որ գրքի վրա, ես մտածում էի, որ նրանք անպայման կհասկանան, որ իմ հարցերն ու դատողությունները հիմնված են շատ խորը ու մտածված ընթերցանության վրա: Բարեբախտաբար ինձ բացահայտեցին: Հակառակ դեպքում ես այդպես էլ կբավարարվեի դասավանդման խաբկանքով, ինչպես ավելի վաղ ուսման խաբկանքով էի բավարարվում: Հաջողությամբ հիմարացնելով ուրիշներին, ես շուտով կզբաղվեի ինքնախաբեությամբ: Ճակատագրի առաջին ընծան եղավ կուրսի իմ գործընկերը՝ բանաստեղծ Մարկ Վան Դորենը: Նա քննարկումներ էր վարում պոեզիայի մասին, իսկ ես՝ պատմության, գիտության ու փիլիսոփայության մասին: Մարկը մի քանի տարով մեծ էր ինձանից և զգալի չափով ավելի լավ էր կարողանում ընթերցել: Դրա հետ մեկտեղ հավանաբար նա ավելի ազնիվ էր ինձանից: Ստիպված էի համեմատել նրա ուսուցման ոճը իմի հետ ու անմխիթար հետևություններ անել՝ ստել ինձ ես չէի կարող: Գիրքը հասկանալու համար ես կարդում էի ոչ թե նրան, այլ նրա մասին: Ես իմ ունկնդրին այնպիսի հարցեր էի տալիս, որը կարող էր տալ ցանկացած մեկը, որը տեղյակ չէր գրքից: Դրա հետ մեկտեղ ես նման էի այն մարդուն, որը տոննաներով հավելյալ նյութեր է փորփրել, որոնք նախատեսված են այն մարդկանց համար, որոնք չեն կարողանում կամ չեն ուզում կարդալ: Մարկի հարցերը, հակառակը, ծնվում էին գրքի բովանդակությունից: Թվում էր նրա ու հեղինակի մեջ արդեն վստահելի հարաբերություններ են առաջացել: Նրա համար յուրաքանչյուր գիրքը մի ողջ աշխարհ էր դարձել՝ անծայրածիր տարածություն հետազոտության համար: Ու արդարացի պատիժ էր իջնում այն ուսանողի գլխին, որը պատասխանում էր հարցերին այնպես, կարծես այդ աշխարհում ճանապարհորդելու փոխարեն նա շտապ ուղեցույցն էր թերթել: Տարբերությունը չափազանց ակնհայտ ու անտանելի էր ինձ համար: Այն վայրկյան անգամ չէր թողնում ինձ մոռանալ, որ ես չեմ կարողանում ընթերցել: Ճակատագրի մյուս ընծան դարձավ սովորողների իմ առաջին կուրսը: Նրանք անմիջապես նետվեցին առաջ անցնելու իրենց դասավանդողին ու սովորեցին հանրագիտարաններ ընթերցել, հոդվածներ ու դասականների վերաբերյալ նախաբաններ կարդալ ինձանից ոչ պակաս: Նրանցից մեկը, որը հետագայում քննադատ դարձավ, առավել մեծ եռանդ էր ցուցաբերում: Անհատնում հիացմունքով նա դիմում էր հավելյալ նյութերի քննարկումների, դրանով մյուս սովորողներին ու ինձ հենց գրքի մասին խոսելու անհրաժեշտությունը մատնանշելով: Ընդ որում ես մտածում եմ, որ այդ խմբի ուսանողները, ապագա քննադատին էլ վերցրած, ինձանից լավ չէին կարդում: Իհարկե մեզանից ոչ մեկը, բացառությամբ Վան Դորենին, իսկապես չէր կարդում: Մեկ տարի անց դասավանդողի դերում ես ազատվեցի իմ կարդացած լինելու մասին պատրանքից: Այդ ժամանակվանից ես ուսանողներին սովորեցնում էի կարդալ վեց տարի անընդհատ Կոլումբիական համալսարանում Վան Դորենի հետ և հետո նաև տաս տարի Չիկագոյի համալսարանում նախագահ Ռոբերտ Հաթչինսոնի հետ նույն շարքում: Համարում եմ, որ այդ տարիների ընթացքում ես աստիճանաբար ավելի լավ կարդալ սովորեցի, դադարեցի ինքնախաբեությամբ զբաղվել ու ինձ մասնագետ կարծել: Ինչու՞: Կարդալով տարեց տարի միևնույն գրքերը, ես ամեն անգամ անկեղծորեն զարմանում էի, գիրքը ինձ համար կատարելապես նոր էր թվում, կարծես ես այն առաջին անգամ էի բացում: Վերընթերցելով հերթական գիրքը, ես ինքս ինձ ասում էի, որ հիմա արդեն կատարելապես յուրացրել եմ ամեն ինչ, բայց ամեն հերթական ընթերցումից հետո ես գտնում էի նախորդ անգամ սխալ հասկացված մասեր: Կարծում եմ, որ այդպիսի մի քանի կրկնողությունից հետո նույնիսկ հետամնաց մարդը կհասկանա, որ չի կարողանում կարդալ ինչպես հարկն է: Իհարկե գործը վարպետից է վախենում, բայց ընթերցանության հմտության մեջ, ինչպես ցանկացած այլ հմտության մեջ, ավելի շատ պրակտիկա է անհրաժեշտ, քան ի սկզբանե թվում էր:
Ես պատռվում եմ երկու ցանկությունների արանքում: Անկասկած, ես ուզում եմ, որ դուք սկսեք ինչքան հնարավոր է արագ ընթերցել սովորել, բայց դրա հետ մեկտեղ չեմ համարձակվում ձեզ խաբել, արագ ու հեշտ արդյունք խոստանալով: Համոզված եմ, որ դուք ինքներդ էլ չեք ցանկանում խաբված լինել: Ընթերցանության ուսուցումը, ինչպես ցանկացած այլ հմտության ընկալումը, որոշակի դժվարություններ է նախատեսում, որոնց հաղթահարումը ջանք ու ժամանակ է պահանջում: Կարծում եմ, ով որ որևէ գործունեություն է սկսում, պատրաստ է դրան ու գիտակցում է, որ ոչինչ չի տրվում առանց ջանքի: Մեծանալ մանկական անկողնուց, մի ողջ կարողություն վաստակել, երջանիկ ընտանիք կազմել կամ գտնել իրական իմաստություն՝ այդ ամենին ժամանակ ու ավյուն է անհրաժեշտ: Մի՞թե տրամաբանական չէ, որ կարդալու կարողությունն ու արժանի գրքերի ընտրությունը նույնպիսի ծախսեր են պահանջում:
Իհարկե ամեն ինչ մի քիչ ավելի արագ կլիներ, եթե մենք ուսուցումը դեռ դպրոցից սկսեինք: Ցավոք, սովորաբար հակառակն է տեղի ունենում՝ դպրոցում մենք կանգնեցնում ենք շարժումը: Մանրամասն դպրոցների թերությունների մասին ես կարտահայտվեմ հետո: Հիմա ես միայն փաստն եմ արձանագրում, որը բոլորին է վերաբերում, քանզի զգալի կերպով հենց դպրոցն է մեզ այնպիսի մարդ դարձնում, որոնք չեն կարողանում ընթերցել ու դրանից հաճույք ստանալ:
Ուսում ստանալու պրոցեսը չի դադարում ուսումնական հաստատությունը ավարտելուց հետո, հավասարապես և յուրաքանչյուրիս կրթության պատասխանատվությունը չի կարելի լիովին դնել դպրոցական համակարգի վրա: Յուրաքանչյուրը կարող է ու պետք է ինքը որոշի՝ բավարարու՞մ է իրեն մատուցվող կրթությունը: Եթե ոչ, ապա ուղղել դրությունը կամ՝ ոչ, յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է: Քանի ուսումնական հաստատությունները մնում են այնպիսին, ինչպիսին այսօր են, ևս մի դիպլոմը հազիվ թե օգնի: Լուծման տարբերակը (երևի թե միակը մեզանից շատերի համար) բարձրացնել ընթերցանության որակը, որպեսզի արդյունքում արդյունավետ սովորենք գրքերով:
Հենց այդ որոշման մասին է այս գրքում խոսքը գնալու: Այն հասցեագրված է մեծերին, որոնք սկսում են հասկանալ, թե ինչքան քիչ գիտելիք են ստացել դպրոցում ու քոլեջում: Այս գիրքը պետք կգա այն մարդկանց, որոնց բախտը ավելի քիչ է բերել, քանզի միայն հիմա զարմանքով իմացան, որ ինչ որ բանից զրկված են եղել: Գիրքը կարող է օգտակար լինել դպրոցների ու քոլեջների սովորողներին, որոնք պարբերաբար հարց են տալիս այն մասին, ինչպես և ինչով լրացնել սեփական կրթությունը: Եվ վերջապես գիրքը պետք կգա նույնիսկ դասավանդողներին, որոնք երբեմն զգում են, որ իրենց սովորողներին բավականաչափ գիտելիք չեն տալիս, բայց չգիտեին ինչպես ուղղել այս դրությունը:
Խոսելով սովորական ընթերցողների այսքան լայն լսարանի մասին, ես հաշվի եմ առնում նրանց մակարդակների և ունակությունների բոլոր տարբերությունները, կրթության ու փորձի և, իհարկե, հետաքրքրությունների ու մոտիվացիաների աղբյուրների միջև տարբերությունները: Բայց առաջնային կարևորությունը այս հարցում ընդհանուր նպատակի ու դրա արժեքի հասկացություն ունի:
Մենք կարող ենք զբաղվել գործունեությամբ, որն ընդհանրապես կապ չունի ընթերցանության հետ, բայց այնուամենայնիվ զգալ, որ կյանքը ավելի բազմազան կլինի, եթե առօրյայի մի մասը նվիրել ինքնազարգացմանը, օրինակ՝ գրքերի օգնությամբ: Բացի դրանից երբեմն աշխատանքը մասնագիտական գրականության ընթերցում է պահանջում. Բժիշկը միշտ պիտի տեղյակ լինի բժշկական նորություններից, իրավաբանը պարտավոր է դատական գործեր կարդալ, գործարարը պիտի ուսումնասիրի ֆինանսական հաշվետվությունները, ապահովագրական քաղաքականությունը, պայմանագրերը և այլն: Կարևոր չէ, կարդում ենք աշխատանքի, թե ինքնազարգացման համար, պարզ է մի բան՝ դա կարելի է անել որակով, կամ ոչ այնքան:
Մենք կարող ենք քոլեջում սովորել, օրինակի համար. լինել աստիճան ստանալու թեկնածու և դրա հետ մեկտեղ գիտակցել, որ մեզ ավտոմատ կերպով խցկում են գիտելիքներով, ամբողջական իմաստով զարգացնելու փոխարեն: Ուսանողների մեծ մասը մինչև բակալավրի դիպլոմ ստանալու պահը չորս տարի այսպես թե այնպես տարբեր առարկաներ են ուսումնասիրել, որից հետո քննություն են հանձնել: Այդ գործընթացի հաջողությունը կախված է եղել նույնիսկ ոչ այդ առարկայից, այլ դասավանդողի անձից: Եթե ուսանողը քաղել է նյութի հիմնական մասը լեկցիաներից և դասագրքերից, լինելով դրա հետ մեկտեղ դասավանդողի սիրելին, ապա նա բավականին հեշտ քննությունը կհանձնի: Բայց դրա հետ մեկտեղ բաց կթողնի զարգանալու հնարավորությունը:
Իհարկե մենք կարող ենք դպրոցում, քոլեջում կամ համալսարանում դասավանդել: Հուսով եմ, որ դրանով հանդերձ մենք գոնե ինքներս մեզ կխոստովանենք, որ ընթերցանության մասնագետներ չենք: Մենք հրաշալի հասկանում ենք, որ որակյալ ընթերցանության մեջ հեռու ենք անցել մեր ուսանողներից: Յուրաքանչյուր մասնագիտության մեջ որոշակի հնարքներ կան, որոնք օգնում են հանդիսատեսի վրա տպավորություն գործելուն: Ուսուցչի հնարքներն են՝ գիտելիքը և փորձը դնել առաջին պլանում: Դա ոչ այնքան խորամանկություն է, որովհետև սովորաբար մենք այնուամենայնիվ գիտենք ու կարող ենք մի քիչ ավելին, քան մեր ուսանողները: Բայց չարժի ինքներս ընկնենք այդ թակարդը: Եթե մենք չենք հասկանում, որ ուսանողի մոտ բացակայում է որակյալ ընթերցանության հմտությունը, դա խորամանկությունից ավելի վատ է, որովհետև այս դեպքում մենք որպես մանկավարժ մեր ուղիղ պարտականությունները չենք կատարում: Իսկ կարդալուունակությանմեջպատրանքըընդհանրապեսվերածվումէինքնախաբեության:
Լավագույն բժիշկները կարողանում են գրավել հիվանդի վստահությունը, բացահայտ խոստովանելով իրենց սահմանափակումների մասին: Մենք ամենալավ ուսուցիչ ենք համարում նրան, ով ամենաքիչ պահանջները ունի: Եթե ուսանողները փակուղում են հայտնվել դժվար խնդրի լուծման մեջ, ապա դասավանդողը, ով չի ծածկի իր դժվարությունները, կօգնի նրանց ավելի շատ, քան մանկավարժը, որը բարձրացել է պատվանդանի վրա: Եթե մենք ազնվորեն խոստովանեինք, որ դժվարություններ ունենք ընթերցանության մեջ, և քիչ թաքցնեինք, թե ինչքան դժվար է մեզ համար ընթերցելը, ապա մենք կկարողանայինք շահագրգռել ուսանողներին հենց գիտելիք ստանալու ընթացքով, քննություն տալու փաստի փոխարեն:
Իմ կարծիքով մինչ այդ պահը ընթերցել չիմացող մարդիկ արդեն հասկացան, որ ես ինքս էլ նրանցից այդքան առաջ չեմ: Ես ստույգ հասկանում եմ ինչ չգիտեմ ու, հնարավոր է, թե ինչու չգիտեմ: Իմ հիմնական առավելությունը կայանում է հենց դրանում: Դրանում է կայանում իմ հիմնական նվաճումը այսքան տարի դասավանդելու ընթացքում: Անկասկած, եթե ինձ մոտ մի բան ավելի լավ է ստացվում, քան ուրիշների մոտ, ապա ես հաճույքով պատրաստ եմ օգնել շրջապատիս հանուն նպատակի, որը արդարացնում է այսչափ լուրջ ջանքերը:
Երբեմն ոչ այդքան տաղանդաշատ ուսանողը անսպասելի պարզվում է, որ ընդունակ է որակով ընթերցել գիրքը: Մասնագետներն ընթերցում են սովորաբար ոչ ավելի գերազանց, քան մենք, բայց նրանք հաճախ այդ առումով շատ լուրջ աշխատանք են կատարում, եթե տեքստը ուղղակի ձևով կապված է նրանց մասնագիտության հետ և հատկապես, եթե դրանից է կախված նրանց համբավը: Իրավաբանը ավելի շուտ բծախնդրորեն կվերլուծի իր պրակտիկայի համար բոլոր հրատապ դատական գործերը: Բժիշկը նույն կերպ ուշադիր կկարդա ցանկացած կլինիկական ուսումնասիրությունների մասին, եթե նրան ում խոսքը գնա նրա համար կարևոր ախտանիշների մասին: Դա ճիշտ է ազդում նաև գործունեության այլ ոլորտներում: Նույնիսկ բիզնեսը ստանում է գիտական նրբերանգ, երբ գործարարները ստիպված են լինում ֆինանսական հաշվետվություններ կամ պայմանագրեր կարդալ: Ճիշտ է, ես լսել եմ, որ շատ գործարարներ չեն կարողանում ինչպես հարկն է նման փաստաթղթեր կարդալ, նույնիսկ եթե սեղանին է դրվել նրանց սեփական ֆինանսական բարեկեցությունը:
Ընդհանուր առմամբ կանանց ու տղամարդկանց շրջանում նույնանման հմտությունները վերլուծելու փորձի դեպքում, նրանց գործունեության բնույթից անկախ, ես հիշում եմ միայն մի իրադրություն, երբ նրանք ընթերցանության մեջ գերազանցում են իրենք իրենց: Ստանալով սիրային հաղորդագրություն, սիրահարները տողերի միջև ու եզրադաշտում են կարդում, ուսումնասիրում են մանրագույն մասնիկները և տեքստը ընդհանրապես, նրբորեն զգում են համատեքստը, ակնարկներն ու թաքնված իմաստը: Նրանք որսում են բառերի գույնը, արտահայտությունների բույրն ու նախադասությունների քաշը: Երբեմն նրանք նույնիսկ ուշադրություն են դարձնում կետադրության վրա: Եվ նրանք անընդհատ վերընթերցում են այդպիսի նամակները, ասես առաջին անգամ: Բոլոր այդ օրինակները, հատկապես վերջինը, օգնում են պատկերացում կազմելու ընթերցանության գործընթացի իմ անձնական նկատառումների մասին: Եվ այնուամենայնիվ դա դեռ բավական չէ: Որպեսզի ավելի խորը հասկանալի լինի նրա էությունը, հարկավոր է ավելի ստույգ տարբերել ընթերցանության տեսակներն ու մակարդակները: Գիրքը ավելի գրագետ ընթերցելու համար, և հատկապես այդպես եմ ես ուզում ձեզ ընթերցել սովորեցնել, պետք է ընկալել նման տարբերությունների էությունը: Այդ մասին մենք կխոսենք հաջորդ գլխում: Հիմա կարևոր է հասկանալ, որ այդ գիրքը ընթերցանության մասին չէ ընդհանուր առմամբ, այլ այն ընթերցանության մասին, որը մարդկանց մոտ առանձնապես չի ստացվում, եթե իհարկե նրանք սիրահարված չեն:
Ռուսերենից թարգմանությունը Գրադարան կենտրոնի ղեկավար Մարի Գաբանյանի
Մորտիմեր Ադլեր
«Ինչպե՞ս կարդալ գրքեր»
Նախաբան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Երևան, 2014