Թումանյանական խաղ – վիկտորինա/ Սա « Խաղ-վիկտորինա ընթերցասրահում» նախագծի տոնական մեկնարկն է….
Ընթերցասրահում թումանյանական շունչն էր թևածում
Թումանյանի մասին գրված ցանկացած բան միշտ էլ քիչ կթվա նրա կատարած գործին ի պատասխան շնորհակալություն հայտնելու համար: Մի թևավոր խոսք կա,- «Յուրաքանչյուր հայ Հ. Թումանյանի կենսագրությունը իր սեփականից լավ պետք է իմանա»:
Թումանյանական օրերը չէին կարող ընթերցասրահի կողքով անցնել ու ներս չգալ՝ փոթորկելու,բայց նորովի, հետաքրքիր մոտեցմամբ: Այդպիսի մի փորձ էլ՝ Թումանյանական խաղ –վիկտորինա, բաց դաս իրականացրեցինք 3-ի 2 դասարանի հետ: Այս ամենը նախապատրաստական աշխատանքերի արդյունք է , նախ Արմինե Աբրահամյանի և Աշխեն Թադևոսյանի անհատական աշխատանքը 3-ի 2 դասարանի թումանյանասեր սովորողների հետ : Նրանք շուրջ մեկ շաբաթ և ավելի կարդում,նկարում,ունկնդրում էին Թումանյան, իսկ ես էլ, համագործակցելով և կապ պահպանելով նրանց հետ,տեղեկանում էի,թե ի՞նչ ստեղծագործություններով են հարսատացերել նրանք իրենց թումանյանական գիտելիքների պաշարաները,որպեսզի համապատասխանաբար կարողանայի ըստ բարդության և սովորած ստեղծագործությունների կազմել խաղ – վիկտորինայի հարցերը:
Մինչ խաղ –մրցույթը սկսելը , էլեկտրոնային գրքի միջոցով էլ ավելի մանրամասն ու հետաքրքիր տեղեկություններ հաղորդվեց սովորողներին մեծն բանաստեղծի՝ կյանքի ,գործունեության ,զավակների,ծննդավայրի,ուսման ,ընկերական շրջապատի, զվարճալի ու հետաքրքիր պատմությունների մասին,ինչպես նաև, էլէկտորնային գիրքը պատկերազարդ է, և այնտեղ կան նկարներ Թումանյանի անձնական արխիվից ,որոնք նույնպես մեծ հետաքրքրություն առաջացրին սովորողների շրջանում:
Խաղ – վիկտորինայի նախապատրաստական աշխատանքերը:
Նախ սովորողներին բաժանեցինք երկու խմբի՝ թեմատիկ անվանումներ տալով՝ Թումանյանև Հովհաննես : Տրվեցին այն կավե զրնգան զանգերը,որոնք իրենք էին պատրաստել իրենց ձեռքերով տեխնոլոգիա-կավագործություն դասաժամին, և այժմ կիրառելու էին իրենց օգտակարության համար՝ ազդարարելով որ պատրաստ են պատասխանի: Խաղի կանոնները հետևյալն էին՝
1.թիմերին նշանակվեցին ավագներ,որոնք պետք է տային զանգը,և ասեին թե ո՞վ է պատասխանելու 2.տրվեց ժամանակ մտածելու ,քննարկելու,ճիշտ պատասխանի միասնական հայտաբերման համար3.յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում էր 10 բալով,բայց եղան այնպիսի հարցեր,երբ երկու խումբն էլ միաժամանակ զրգնգացրեց՝ ազդարարելով պատրաստ վիճակի մասին: Արդար լինելու համար երկու թիմին հինգական միավոր շնորհեցինք:
Միավորների արդար գրառումը վստահված էր Անի Հարությունյանին՝ գրադարանային գործ ուսումնասիրող քոլեջի ուսանողին: Իսկ տիկին Մարին էլ,ով մեր հյուրն էր, հետևում էր միավորների արդար բաշխմանը:
Հարցերը բացառապես Թումանյանի այն ստեղծագործություններից էին,որոնք ծանոթ էին սովորողներին,դրանք և՛ հեքիաթներից էին ,և՛ բանաստեղծություններից: Հարցի դիմաց առաջարկվում էր պատասխանի 3-ից 4 տարբերակ ,որոնցից միայն մեկն էր ճիշտ ,օրինակ ՝
- « Ծիտը » ստեղծագործության մեջ ,ծիտը գառնիկը տալիս ի՞նչ է առնում:
- Լոշիկ
- Սազիկ
- Հարսիկ
- Ո՞ր ստեղծագործության հերոսներն են Չատին,Մատին, Հյուդին,Հադին
- Ձկնորս ախերներ
- Սուտլիկ որսկանը
- Քաջ Նազար
- Ճամփորդներ
Կային այնպիսի հարցեր,որոնց պահանջն էր լրացնել – արտասանել բանաստեղծության բաց թողնված հատվածը, կամ թվել հերոսներին:
Խաղ- վիկտորինայի կիրառումը արդյունավետ է և կարևոր ուսումնական գործունեության ժամանակ ,որովհետև՝
- սովորողների մոտ ձևավորվում է թիմային աշխատելու,միասին մի գաղափարի շուրջ համախմբվելու,համագործակցելու կարողությունը:
- իմացածը վերհիշելու հնարավորություն
- շուտ կողմնորոշվելու ,արագաշարժության հմտության զարգացում,քանի որ պատահում էր պատասխանը գիտեին,բայց ուշ կողմնորոշվելու պատճառով պարտվում էին
- եթե անգամ չգիտեն ճիշտ պատասխանը,իմանում են մյուս թիմի ճիշտ հնչեցրաց պատասխանի շնորհիվ
- պատասխանատվության զգացում,նախապես գիտելիքները թարմացնելու ,հարստացնելու համար:
Խաղ –վիկտորինային եղավ հաղթող թիմ,բայց դա միայն միավորներով,և ավելի շատ հենց այդ ուշ կողմորոշվելու պատճառով մի թիմը պարտվեց մյուսին: Պարտվողներ իրականում չկային, որովհետև յուրաքանչյուր ոք, ով թեկուզ մի բանաստեղծություն գիտի Թումանյանից, նա արդեն հաղթել է այս կյանքում : Ամենատպավորիչ պահը «Փիսոն» բանաստեղծության խմբակային արտասանությունն էր,քանի որ նրանք այնքան ոգևորված էին,որ մոռացան խաղը ու սկսեցին ինքնամոռաց արտասանել:Ընթերցասրահը հարստացավ տիկին Մարիի և 3-ի 2 դասարանի նվիրած նվեր գրքերով ,որոնք լավագույն նվերն էին ընթերցասրահին գիրք նվիրելու տոնի կապակցությամբ:
Խաղ –վիկտորինայի հարցաշարը դառնալու է էլեկտրոնային գիրք, կրտսեր դասարանների թումանյանասեր սովորողների համար ինչպես նաև , այն օգտակար կլինի այսպիսի մրցույթ –հանդիպումների համար, սովորածը վերհիշելու համար:
Էլեկտրոնային գիրքը շուտով լույս կտեսնի,և կդառնա լավ սկիզբ այլ հեղինակների ստեղծագործությունների հիման վրա դեռ կազմվելիք վիկտորինա-հարցաշարերի համար:
Վերջում տիկին Մարիի հետ քննարկում ունեցանք, առանձնացրինք կետեր,որոնք հաջորդ հանդիպմանը կկիրառվեն:
Ընդհանուր առմամբ հանդիպումը համարում եմ հաջողված,և ազդադարում մեկնարկը նման գարնանային և տոնական հանդիպումների ՝ ընթերցասրահում…..
Մենք սպասում ենք յուրաքանչյուր խիզախի,այլընտրանք առաջարկողի ու իրակացնողի….
Լուսանկարները՝ Նազել Տեր-Պետրոսյանի,Արևիկ Տատինցյանի