Ծեսի խորհուրդը

Ծեսն ի հայտ է եկել մարդու՝ իրեն, ժամանակն ու տիեզերքն ընկալելու առաջին փորձերի հետ և այն խիստ խորքային, անգիտակցական երևույթ է։ Յուրաքանչյուր ժողովրդի ծես, հեքիաթ, առասպել բացահայտում է նրա աշխարհընկալումը։ Այն անընդհատ շարժման մեջ է, քանի դեռ ապրում է տվյալ ժողովուրդը։ Ծեսն անցյալից եկած ավանդույթ չէ, այն նաև ներկա է (մենք այսօր էլ մեր կենցաղում, առօրյայում բազմաթիվ, մեզ համար կարևոր ծեսեր ունենք, որոնք երբեմն օտար մշակույթներից արված պատվաստումներ են և, որպես կանոն, երկար կյանք չունեն)։ Պարզապես անցյալից եկած ծեսերն ու ավանդույթները (վերջինս չշփոթել ադաթի հետ) հազարամյակների ճանապարհ են անցել՝ անընդհատ հարստանալով ու հարստացնելով և յուրաքանչյուր էպոխայից իրենց պետքկանը մաղելով ու վերցնելով։ Ահա ավանդական ծեսի գլխավոր և անփոխարինելի հատկանիշը։ Այդ հսկա ժառանգությունը պահելն ու զարգացնելը պարզապես անհրաժեշտություն է։ Ավանդական ծեսը ներկա դարձնելու պարտադիր պայմանը ծեսի կենդանացման, արդիականցման ու փոխանցելիության ընթացքի ապահովումն է, իսկ այն կենդանանում, մարմին է առնում հենց կատարոմ ես, որովհետև թղթի վրա այն պարզապես ինֆորմացիա է։ Շատ կարևոր է նաև, որ մասնակիցներն իենց պատասխանատու զգան ստացած գիտելիքն ու ոգին տարածելու և փոխանցելու գործում։

Կրթահամալիրում սովորողները դեռ կրտսեր տարիքից են անհրաժեշտ գիտելիք ստանում ժողովրդական տոնի, ծեսի, երաժշտության, ավանդույթի մասին, իսկ յուրաքանչյուր տոնին ընդառաջ բոլորիս հավեսը կրկնապատկվում է, ուստի ծեսի բովանդակության մեջ մտնելը սեբաստացու համար բնական վիճակ է։ Այս տարի այնպես ստացվեց, որ Տեառնընդառաջն ու Սուրբ Սարգսի տոնն իրար հաջորդեցին․ երկու գեղեցիկ տոները միավորելու շատ լավ առիթ։ Դե ոգևորվողների ու ոգևորողների պակաս կրթահամալիրում հաստատ չկա։ «Ժողովո՛ւրդ ջան, կրակ չվառե՞նք», ասելն ու անելը մեկ եղավ։ Տիկին Նունե, Վահե սարկավագ, տիկին Մարինե, ընկեր Արշակ, վարպետ Պետո, Կարեն Խաչատրյան, կազմակերպիչներ, TV MSKH, գրադարան․․․թի՛մ եմ ասել, է՜։ Մեկ օրում գործը գլուխ բերեցինք։ Բայց տոնը չի հանդուրժում «ելույթավորներ» և «դիտորդներ» հարաբերություն։ Տոնի կայացման համար պարտադիր է, որ բոլորն անկեղծ ոգևորվեն մասնակից դառնալու ցանկությամբ։ Հենց այդպես էլ արեցինք։

Տոնը եզրափակվեց շաբաթ օրը, ընթերցավարների դասից հետո՝ մոխիրը հավաքելով և Մայր դպրոցի մոտակա այգում շաղ տալով։ Մոխիրը ծառերի տակ լցնելու գործը բաժին ընկավ տան փոքրին։ Զառան, մոխիրը ծառերի տակ լցնելով,  հաճույքով կրկնում էր ծիսական օրհնանքների շարքը․ «Մեր հավերը գռթան ըլնեն, մեր կովերը ճռթան ըլնեն։ Հացին էժանություն, մահին թանկություն․․․»

Ժողովուրդ ջա՛ն, յեղ ու բրինձը հազրել եմ, ինչ կասե՞ք․․․

Նյութը՝ Վանուհի Սիմոնյանի

Մեկ կարծիք «Ծեսի խորհուրդը»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Ծեսի խորհուրդը | Blog.mskh «Մխիթար Սեբաստացի»

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.