Հանդիպում հայտնի սեբաստացի Սուսան Մարկոսյանի հետ

603657_273683032796976_1979321931_n

Փետրվարի 27-ին Հիմնական դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ հանդիպում հայտնի սեբաստացի Սուսան Մարկոսյանի հետ: Սկզբում Հիմնական դպրոցի ընթերցավարը՝ ընկեր Մարինեն, մի փոքր ներկայացրեց տիկին Սուսանին՝ որպես իր դասախոս: Հետո արդեն խոսքը հանձնեց սովորողներին: Նրանք Սուսան Մարկոսյանի մեդիափաթեթը ուսումնասիրելիս՝ սկսել էին հարցախեղդ անել իրենց ուսուցչին, իսկ հիմա իսկական պահն էր հարցեր հնչեցնելու: Սովորողները հարցնում էին տիկին Սուսանի իր դպրոցական տարիների, մանկություն ու իր կյանքում տեղի ունեցած հետաքրքիր դեպքերի մասին: Տիկին Մարիետը, ով ուսանողական տարիներից ճանաչում է Սուսան Մարկոսյանին, պատմում էր իրենց հետ պատահած զավեշտալի դեպքերի մասին: Իսկ հանդիպման վերջում տիկին Սուսանը սովորողների հետ փորձեցին վերլուծել Թումանյանի «Փարվանա» բալլադը: Օրն ամփոփեցինք ընկեր Մարինեի պատրաստած հետաքրքրիր անակնկալ-ֆիլմով, որտեղ դասավանդողները պատմում էին տիկին Սուսանի մասին:

Եվս մի սեբաստացի բացահայտեցինք: Շնորհակալություն հետաքրքիր հանդիպման համար:

Նելլի Հարությունյան

Աղբյուրը՝ Ավագ դպրոց-վարժարանի ենթակայք

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.