Տեառնընդառաջի խարույկահանդեսի նախագիծ

1. Ծեսի տեսական մասի պատասխանատու՝ Վահե սարկավագ և Նունե Մովսիսյան

2. Ծիսական երգի պարի խորհրդատու և համակարգող՝ Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան և Արշակ Գասպարյան

3. Ծիսական ուտեստների պատասխանատու՝ Լիլիթ Մելքոնյան, Վանուհի Սիմոնյան, Լիանա Տեր-Պողոսյան

4. Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ՝ ձիավորի այցը ապահովում է Վահե սարկավագը

5. Փայտի ապահովումը՝ փայտամշակման արտադրամաս

6. Տեխնիկական պատասխանատու՝ Կարեն Խաչատրյան,

7. Ծիսական մասի նկարահանում՝ TV MSKH

Նախատեսվում է խարույկահանդեսը սկսել Մեդիաուրբաթից առաջ, ժամը 14.00-ին: Խարույկը վառվելու է Մայր դպրոցի և թիվ 181 դպրոցի միջև ընկած շրջանաձև այգում մետաղի կտորի վրա՝ բետոնը չվնասելու նկատառումով: Ըստ ծիսական կարգի յուրաքանչյուր մասնակից դպրոց իր բաժին փայտիկը կամ ճյուղն է ավելացնում կրակին: Մինչ խարույկի նստելը երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջ և դիմավորում Սուրբ Սարգսի ձիավորին: Այդ ընթացքում մի քանի սովորողներ ծիսական ուտեստներ են մատուցում՝ հանդիսականների մեջ շրջելով (փոխինդ, աղանձ), համտեսում ենք ընթացքում: Հյուրասիրում են պարելով, երգելով, բարեմաղթանքներով:

Առաջարկված երգեր.

* «Տերընդեզ»

* «Զուլո»

* «Վեր, հա վեր վեր» և այլն

Պարեր.

* Գյովընդ («Մեր տան հետև արտ կորնգյան», «Ծամ իս թորգի»)

* Թամզարա

* Ծաղկաձորի

* Նինարե

* Բոբիկ ջուր մի էրա և այլն

Հետո սկսում ենք կրակի վրայով թռնելու արարողությունը, որն ուղեկցվում է ազգային երաժշտությամբ՝ երգեր, պարեղանակներ: Իսկ կրակի վերջնական մարելուց հետո մոխիրը ծիսական օրհնանքներով շաղ ենք տալիս մայր դպրոցի մոտակա այգում: Աղի բլիթները բաժանում է ձիավորը:

Նյութը՝ Վանուհի Սիմոնյանի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.