Գրադարանը՝ Մարի Գաբանյանի գլխավորությամբ ՖՀՄՈւԿ-ի հրավերով մասնակցեց նրանց կողմից կազմակերպված «ՖՀՄՈՒԿ-ը՝ դու ես» թերթի շնորհանդեսին: Շնորհանդեսին մասնակցում էր նաև Ֆրանսիայի Լիոն քաղաքի մասնագիտական ուսումնական քոլեջի տնօրեն՝ Ֆիլիպ Բիեն: Հանդիպման ընթացքում մեր ֆրանսերենի դասավանդող՝ Կարինե Թևոսյանը հրավիրեց ֆրանսիացի հյուրին շրջայց կատարել մեր կրթահամալիրում, որի ընթացքում կծանոթանա կրթահամալիրի ուսումնական ծրագրերին ու միջավայրին: Մարտի 27-ին ժամը տասին կրթահամալիրում հյուրընկալեցինք մեր ֆրանսիացի հյուրին, ով մասնակցեց մեր առավոտյան ընդհանուր պարապունքին, որից հետո շրջայց կատարեցինք կրթահամալիրում։ Ներկայացրեցինք մեր ուսումնական ծրագրերը, նախագծերը, արհեստների դպրոցում դասավանդվող մասնագիտությունները, որի ընթացքում պարզ դարձավ, որ կարող ենք համագործակցության եզրեր գտնել Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող մասնագիտական քոլեջի հետ, որի ներկայացուցիչն էր պարոն Բիեն։ Վերջինս ասաց, որ մենք կարող ենք «զարդակիրառական արվեստին» վերաբերվող հարցերը իրենց հղել skaipe- ի միջոցով և նրանց մասնագետները կփորձեն օգնել, քանի որ տարածաշրջանում, ըստ նրա, իրենց քոլեջը եզակի հաստատություններից է, որտեղ դասավանդվում է զարդակիրառական արվեստը: Նառա Նիկողոսյանը առաջարկեց հնարավորության դեպքում կատարել կադրերի փախանակում, վերջինս ասաց, որ չի խոստանում, բայց կփորձի համագործակցության եզրեր գտնել: Ֆրանսիացի հյուրն ասաց, որ իր տնօրինության հետ քննարկելուց հետո կտեղեկացնի իրենց որոշման մասին: Շրջեցինք կրթահամալիրով մեկ, ներկա գտնվեցինք դասավանդողների ֆիզիկական պարապունքներին և երգչխմբի փորձին: Մեր ֆրանսիացի գործընկերոջ հետ կապը կպահպանենք Կարինե Թևոսյանի միջոցով:
Լիլիթ Հարությունյան