Մորտիմեր Ադլեր

Image Նախորդ գլուխներում ես հայտնել եմ սեփական կարծիքս դպրոցական համակարգի մասին, որը կարելի է հերյուրանք համարել, եթե այն չլիներ բացարձակ արդարացի և օբյեկտիվ: Իմ կարծիքը դա խիստ դատապարտումն է մանկավարժների, որոնք չարաշահել են հասարակության վստահությունը, չնայած այս գլուխը կարող է ընթերցանության ուսուցանման մասին հիմնական թեմայից հեռու թվալ, ես պետք է բացատրեմ իրավիճակը, որում հայտնվել ենք մենք և մեր երեխաները: Մեզ դարձնում են կրթված, բայց անգրագետ: Շարունակել կարդալ “Մորտիմեր Ադլեր”

«Ձոն» տեխնոլոգիական հանրակրթության ստուգատես

p1110333

Մարտի 3-ին `      Բարեգործի օր. բարեգործության նախագծերի մեկնարկ.

  • Ժամանակակից արվեստի բաց արխիվ-ֆոնդ. համակարգողներ Գրիգոր Խաչատրյան , Լուսինե Մանուկյան
  • Սեբաստիա մարզահալիր. Արման Երանոսյան, Արտյոմ Խաչատրյան

Մարտի 4-ին՝ մարզական շքերթ նախակրթարանում և «Իմացումի հրճվանք» ծրագրով. նախակրթարաններ, 1-2-րդ և 3-4-րդ դասարաններ

Մարտի 5-ին՝ 4-6-րդ դասարանցիների և մանկավարժական աշխատողների մարզական ստուգատես

Մարտի 6-ին՝ ժամը` 11:00-12:00. 7-12-րդ դասարանցիների ակումբային, մարզական աշխատանքների ստուգատես . ակումբների ղեկավարներ

Մարտի 7-ին՝ համերգ «Ձոն». համակարգող «Արշավականներ» ակումբ. նվիրատվության, շնորհավորանքի, ուշադրության ստուգատես. ցուցահանդես-վաճառք

Մարտի 13-ին՝ «Կարդում ենք» նախագիծը Երևանում

Մարտի 14-ին՝ համերգ «Կարդում ենք». համակարգող «ԱրտԲզզան» ռադիոակումբ.

Մարտի 21-ին՝ հաշվետվություն-համերգ. TVmskh ակումբ

Ապրիլի 4-ին՝ համերգ «Ձոն կնոջը»

«Սեբաստացիներ» երգչախումբ

Ավագ դպրոցի երգչախումբ

Մանկական երգչախումբ

Ապրիլի 7-ին՝ այգում «Ջան, մայրիկ ջան, տես» տոնախմբություն

Աղբյուրը՝

Կարի գործիքներ, պիտույքներ և նյութեր

Կարի գործիքներ, պիտույքներ և նյութեր
Ե.: Քոլեջ, Արհեստների ավագ դպրոց, 2013թ.-15 էջ
Կազմող՝ Արհեստների ավագ դպրոց, քոլեջի կարի տեխնոլոգիայի դասավանդող Մերի Խանջյան
Լուսանկարները՝ Արհեստների ավագ դպրոց, քոլեջի կարի
տեխնոլոգիայի դասավանդող Մերի Խանջյանի և համացանցից
Ձևավորող` Արհեստների ավագ դպրոցի, քոլեջի դիզայներ  Կարինե Մացակյան
Համակարգող` Արհեստների ավագ դպրոցի, քոլեջի ընթերցավար Լիլիթ Հարությունյան

Անգլերեն-Հայերեն մասնագիտական բառարան: Վարսավիրություն

hairdres2-copy

Հայերեն-անգլերեն մասնագիտական բառարանը դպրոցում գործող արհեստների վերաբերյալ է: Այն նախատեսված է Արհեստների ավագ դպրոցի սովորողների և բոլոր այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են տվյալ մասնագիտությամբ:

Այս բառարանը վարսավիրություն մասնագիտության վերաբերյալ է: Շարունակելի  Նախագծի հեղինակ՝  Անահիտ Մելքոնյան, օգնականներ՝ վարսահարդարների խմբի սովորողներ, Լիլիթ Հարությունյան:

Անգլերեն-Հայերեն մասնագիտական բառարան

Աղբյուրը՝ 

Գիրքը, մարկետինգը ու ընթերցողը որպես սպառող

Հավաքվեցինք, նայեցինք իրար, ապա Կարեն Անտաշյանին,Imageու զրույցը սկսվեց: Ինձ համար հետաքրքիր թեմա էր, որովհետև, թվում է, ինչպե՞ս կարող է համատեղվել մարկետինգը գրականության հետ: Դա պիտի որ իր յուրահատկությունն ունենա, որովհետև «ապրանքն» ու «սպառողը» առանձնահատուկ են այս պարագայում և անկանխատեսելի:

Image Շարունակել կարդալ “Գիրքը, մարկետինգը ու ընթերցողը որպես սպառող”

Թվային գիրք, թվային ընթերցանություն, թվային միջոցներ

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը միշտ էլ ուշադրության կենտրոնում է պահել կրթահամալիրը որպես նորարար ու ճկուն, դինամիկ զարգացող կառույց:

 

Այս անգամ էլ հանդիպումը նպատակ ուներ համագործակցությունը ավելի գործնկան հունի մեջ պահել: Լիլիթը հակիրճ ներկայացրեց թվային գրքի ստեղծման պատմությունը, որը սկսվել էր դեռ անցյալ դարի յոթանասունմեկ թվականից: Ոմն Մայքլ Հարթ միտք հղացավ ստեղծել թվային գրադարան: Այդպես առաջ եկավ «Գուտենբերգ» նախագիծը: Անվանումը պատահական չէր, որովհետև Գուտենբերգին էր, որ 1440-ականներին գրքի տպագրության նոր եղանակը, որը ըստ Հարթի նույնքան հեղափոխական պատմական նշանակություն ուներ, ինչպես իր նախագիծն է: Հարթի նպատակն էր մինչև քսանմեկերորդ դարը թվայնացված գրքերի քանակը հասցնել 10000-ի, որին հասավ 2003 թվականին: հատուկ պահապանության կարիք ունեցող, հազվադեպ ու արժեքավոր գրքերի թվայնացումը դրվել էր առաջին պլանում: Հետագայում (1974թ) հարց առաջացավ ընթերցողին հասցնելու թվային գրքերը ու դրան հասան համացանցի միջոցով: Սկզբում թվայնացված գրքերը միայն ընթերցանությանն էին հասանելի ու հետագայում միայն հնարավոր եղավ ներբեռնել ընթերցվելիք նյութը: 1992թ-ին ստեղծվեցին առաջին կարդացուցիչները, իսկ 2000-ից հետո՝ առաջին թվային գրախանութները:Image

Այստեղ նշվեց ևս մի անուն՝ Ջեֆրի Բեզոսը, որը amazon.com-ի հիմնադիրն է: Անվանումը նույնացվել է Ամազոն գետի հետ, որը աշխարհի ամենաջրառատ գետն է: Սկզբում իրականացվում էր տարբեր տիպի ապրանքատեսակների վաճառք, իսկ այնուհետև կանգ առան գրքերի վաճառքի վրա: Գրքերը թվայնացվում էին շատ դանդաղ, բայց դրա ելքն էլ գտնվեց: Ընդունվում էին պատվերներ հաճախորդներից ու թվայնացումը ավելի մեծ թափ ստացավ:

Երբ հերթը հասավ Շավարշին, սովորողները ավելի աշխուժացան:

Image

Խոսքը գնաց թվայի կարդացուցիչների, թվային միջոցների, ֆիրմաների մասին, որոնք ընթերցանության ուղղությամբ մեծ քայլեր են կատարում, մեկը մյուսի հետևից ստեղծելով թվային գրադարաններImage

Նախագծերը գնալով ավելանում են, թվային գործիքները դառնում են ավելի բազմազան, նորանոր խնդիրներ են դրվում ու լուծումներ առաջարկվում ու այդ ամենից մի հետևություն կարելի է անել՝ մենք թևակոխել ենք թվայնացման նոր դարաշրջան ու պիտի աշխատենք ետ չմնալ, զարգացնել մեր հմտությունները, փոխանցել ու սովորեցնել սովորելով:

Մարի Գաբանյան

Ընթերցասրահում հաճելի եռուզեռ է

 

 Ընթերցասրահ ներխուժած արևի շողերը իրենց հետ բերեցին ընթերցասեր փոքրիկներին:

Նանորի նվիրած նկարազարդ գրքերը շատ հավանեցին մեր փոքրերը: Թերթելով Փյունիկ հրատարակչատան կողմից ներկայացված «Հրաշալի հեքիաթներ» մատենաշարում ներկայացված նկարազարդումները՝ միանգամից կապվեցին գրքին:  Մեկ շաբաթվա ընթացքում 5-6 հեքիաթ կարդացած փոքրիկը դեռ ընկերոջը չի մոռանում պատմել գայլից ազատված Կարմիր գլխարկի, անտառում իր ետևից հացի փշրանքներ շաղ տվող Մատնաչափիկի, Քնած գեղեցկուհու շուրջը հավաքված փերիների, բացատի տարօրինակ տնակի, վերջապես իր եղբայրներին գտնող Անճոռնի բադիկի մասին պատմող հեքիաթները: Նրանք ուրախանում ու տխրում են հերոսների հետ: Շարունակել կարդալ “Ընթերցասրահում հաճելի եռուզեռ է”