Գիրքը, մարկետինգը ու ընթերցողը որպես սպառող

Հավաքվեցինք, նայեցինք իրար, ապա Կարեն Անտաշյանին,Imageու զրույցը սկսվեց: Ինձ համար հետաքրքիր թեմա էր, որովհետև, թվում է, ինչպե՞ս կարող է համատեղվել մարկետինգը գրականության հետ: Դա պիտի որ իր յուրահատկությունն ունենա, որովհետև «ապրանքն» ու «սպառողը» առանձնահատուկ են այս պարագայում և անկանխատեսելի:

Image

Կարենը խաղ առաջարկեց. նախ առանձնացրեց մի խումբ սովորողների, ապա տվեց մի քանի առաջադրանք, որից պիտի հետևություններ անեինք

1. Շարվել ըստ հասակի

2. Շարվել ըստ տարիքի

Երբ համապատասխան տեղափոխություններն արվեցին, թվարկեց մի քանի գործոն, ըստ որի պիտի խմբավորվեին խմբի անդամները.

1գործոն_ Ավելի շատ սոված են

2գործոն_ Ավելի շատ քունն է տանում

3գործոն_ Չեն կողմնորոծվում

Հետո խմբավորվեցին ըստ երաժշտական նախասիրությունների

1գործոն_ Ջաասթին Բիբերի սիրահարները

2գործոն_ Սիլվա Հակոբյանի սիրահարները

3գործոն_ Մութ խումբ

Համացանցային նախասիրություններ

1գործոն_ Facebook

2գործոն_ Odnoklassniki

Գրականության նախասիրություններ

1գործոն_ Սիլվա Կապուտիկյան

2գործոն_ Գարսիա Մարկես

Խաղը ինքնանպատակ չէր կազմակերպվել: Այն օգնեց տեսանելի կերպով ներկայացնելու այն սպառողական խմբերը, որոնք օգնում են շուկայի ուղղվածության ճիշտ կազմակերպմանը: Առաջինը մեծամասնություն կազմող «ֆոկուս»խումբն է, որը ըստ իր օրինաչափությունների ավելի մեծ քանակով մարդկանց է ներառում և ձևավորում սպառողների հավաքական վարքը, բայց առավել մեծ ուշադրություն են գրավում «Մութ խմբի ներկայացուցիչները», որոնց սպառողական ներգրավմամբ են զբաղվում նոր շուկա մտած կամ նոր ապրանքատեսակներ ներկայացնող ձեռնարկությունները:

Մարկետինգի չորս ոսկե դրույթներն են՝

1.Ապրանք (փաթեթավորումը, իրացումը ու՞մ և որտե՞ղ )

2. Գին (նույն ապրանքի թանկ ու էժան գնելու մարդու մոտեցումը)

3. Խթանում, փրոմոշն (բրենդի հաստատման միջոցով հիշեցում կամ հակագովազդ)

Ըստ Մարկ Ռիթսոնի գոյություն ունի մարդու պահանջների երեք հիմնատեսակ՝

1. Ֆիզիոլոգիական

2. Անվտանգության զգացողություն

3. Պատկանելության պահանջ

4. Հոգևոր բնույթի ինքնադրսևորում

Գրականության շուկայի ձևավորումն ու զարգացումը գրական կյանքի աշխուժացման ամենագլխավոր նախապայմաններից է:

Հաշվի է առնվում նաև ընթերցանության մոտիվացիան, երբ մարդը ընթերցում է՝ ա) կրթության կամ ինքնակրթության նպատակով, բ) ժամանցի նպատակով:

Կան տարբեր ժանրի ստեղծագործություններ, որոնք առաջարկվում են հրատարակչություններին, վերջիններս էլ խիստ ընտրություն են կատարում նախքան հրատարակելը: Այնուհետև գիրքը փոխանցվում է մեծածախ գրավաճառներին, որոնք էլ կապված են գրախանութների հետ: Շղթայի վերջին օղակը գնորդն է, որով շղթան թվում է, թե պիտի ավարտվեր, բայց ոչ: Բոլոր օղակները աշխատում են վերջին օղակի հետ, հաշվի առնում բոլոր նրբություններն ու հետաքրքրությունները: Ոչինչ չի գործի, եթե չունենանք պատրաստված սպառող, որը նաև պետական մոտեցում է պահանջում: Գիրքն էլ ունի իր պահանջները, որոնց պետք է համապատասխանի՝

1. Բովանդակություն

2. Ձևավորում բովանդակությանը համապատասխան

3. Հեղինակի բրենդը

Յուրաքանչյուր գիրք զարգացած երկրներում ունի իր մարկետինգային ռազմավարությունը: Սկզբում ստեղծվում է բրենդը, հետո հանրայնացումը կամ գրքի, կամ հեղինակի, կամ էլ և՛ մեկի, և՛ մյուսի: Դա շատ ժամանակ ու ջանք է պահանջում: Յուրաքանչյուր բեստսելլեր իր ետևում ունի լուրջ մասնագիտական աշխատանք, որն ուղղված է կառավարելու ձեր վարքը որպես սպառողների:

Image

Մարի Գաբանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.