Երկար սպասված հանդիպում

dsc04462_0«Ժամանակակից սեբաստացիները, ճանաչում ենք …..» նախագծի շրջանակներում,փետրվարի 27-ին Հիմնական դպրոցի հյուրն էր Սուսան Մարկոսյանը:Ըստ նախագծի,մեր հանդիպումը Տիկին Սուսանի հետ տեղի ունեցավ4-րդ, 5-6-րդ դասարանների սովորողների , դասավանդողների,մեր հյուրերի մասնակցությամբ:

Սովորողները ճանաչում էին տ.Սուսանին, սակայն նրա ստեղծագործական , մանկավարժական գործունեությունը և անձը բացահայտեցին երեկ:Ինձ համար այս հանդիպումը կարևոր էր նաև նրանով, որ ներկայացնում էի իմ սիրելի ուսուցչին,ուստի մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ նձ վրա վերցրի այդ հաճելի, բայց միևնույն ժամանակ պատասխանատու գործը:Խոստովանում եմ՝ դժվար էր ինձ համար ներկայացնել այդքան ստեղծական, հետաքրքիր և ժամանակակից սեբաստացու: Չգիտեմէ որքանով հաջողեցի, սակայն իրեն ուղղված խոսքերին, տիկին Սուսանը համեստորեն անդրադարձավ:

Հանդիպմանը ներկա էին նաև տ.Սուսանի ընկերները:Նաև նրանց շնորհիվ ստեղծվեց ջերմ ու անկեղծ մթնոլորտսովորողները իրենց հարցերն ուղղեցին Տիկին Սուսանին նրա ուսանողական տարիների, զավեշտալի դեպքերի, դպրոցի մասին:

Ընդառաջելով մեր խնդրանքին տ. Սուսանն անցկացրեց փոքրիկ դաս-քննարկում Թումանյանի «Փարվանա» բալլադի շուրջ:

Հանդիպման ավարտին ներկայացրինք անակնկալ ֆիլմը, որտեղ տ. Սուսանի ընկերները, գործընկերները, դուստրը պատմում էին նրա մասին:

Տիկին Մարին էլ ըստ սովորության դատարկաձեռն չէր եկել և մեր սովորողի ու ընթերցասրահի համար նվերներ էր բերել:

Աղբյուրը՝ http://marinamartirosyan.wordpress.com

Ժամանակակից սեբաստացիները, ճանաչում ենք …..Նախագիծ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.