Այսօր Մեդիադահլիճում «Ժամանակակից սեբաստացիները. Ճանաչո՞ւմ եք…» նախագծի հյուրը Մարիետ Սիմոնյանն էր: Մանկավարժ, բազմաթիվ գրքերի, հոդվածների, թարգմունությունների հեղինակ, Դպիր ամսագրի խմբագիր Մարիետ Սիմոնյանի ներդրումը մեծ է հեղինակային մանկավարժության ծրագրերի ստեղծման գործում:
Կրթահամալիրի տարբեր դպրոցներից սովորողներ, դասավանդողներ, նախկին ուսանողներէին եկել այդ հանդիպմանը:
Դիլիջանից եկած ուսանողական ընկերուհին իր գալուստովանակնկալ մատուցեց
Մարիետին: Անկեղծ ու ջերմ երկխոսություններում նորբացահայտումներ եղան:
Մարիետը մանկավարժական փորձառությունն անցկացրել էր 3-րդ դասարանում, դասվար՝Գոհար Քալանթարյանի մոտ: «Ես նրանից շատ բան եմ սովորել»,- խոստովանում է նա:
Հիշեցին դիպվածներ այդ տարիներից:
Արևիկ Ներսիսյանն էլ ներկայացնելով իր պատրաստած տեսանյութը՝ չմոռացավ ասել, թեորքան հոգատար մայր է Մարիետը:
Նոր ռադիոն ներկայացրեց իր հարցազրույցը Մարիետի ուսանողների հետ: Այն շատսրտամոտ էր և բավական հիշողություններ արթնացնող:Իսկ Հակոբյան Էրիկի ջութակիմեղեդիները լցրեցին ամբողջ դահլիճը և հուզեցին ներկաներին: Սա էլ շնորհավորանք էրայդ առիթով: Հանդիպումն ավարտվեց Թումանյանի «Գանձեր ունեմ..» բանաստեղծության խմբային կատարումով: Տեսանյութը՝ Գայանե Գասպարյանի բլոգում