Մարտի 13-ին՝ Հիմնական դպրոցի ընթերցասրահում, հյուրընկալվել էին կրթահամալիրի ընթերցավարներն իրենց փոքր խմբերով՝ տիկին Նոնայի գլխավորությամբ:Այս անգամ առիթը թումանյանական օրերի ամփոփումն էր:
Ուսումնասիրելով դասավանդողների բլոգները՝ տեսա, որ թումանյանական օրերի շրջանակներում ստեղծել էին բազմաթիվ հետաքրքիր աշխատանքներ՝ էլեկտրոնային գրքեր, ֆիլմեր:Որոշեցի ստեղծել ուսումնական խաղերի փաթեթ, որով կտեսնեինք, թե որքանով են ընկալել և ինչ գիտելիքներ են ձեռք բերել սվորողները թումանյանական օրերին՝ իրենց և իրենց ընկերների կողմից ստեղծված աշխատանքներից:Այս ամենի կողքին նկատեցի նաև, որ Թումանյանի ստեղծագործություններից շատ քիչ նյութեր կան անգլերեն լե