Թումանյանական օրերի ամփոփում

img_2745_1   Մարտի 13-ին՝ Հիմնական դպրոցի  ընթերցասրահում, հյուրընկալվել էին կրթահամալիրի ընթերցավարներն իրենց փոքր խմբերով՝ տիկին Նոնայի գլխավորությամբ:Այս անգամ առիթը թումանյանական օրերի ամփոփումն էր:

Ուսումնասիրելով դասավանդողների բլոգները՝ տեսա, որ թումանյանական օրերի շրջանակներում ստեղծել էին բազմաթիվ հետաքրքիր աշխատանքներ՝ էլեկտրոնային գրքեր, ֆիլմեր:Որոշեցի ստեղծել ուսումնական  խաղերի փաթեթ, որով կտեսնեինք, թե որքանով են ընկալել և ինչ գիտելիքներ են ձեռք բերել   սվորողները թումանյանական օրերին՝   իրենց և իրենց ընկերների կողմից ստեղծված աշխատանքներից:Այս ամենի կողքին նկատեցի նաև, որ Թումանյանի ստեղծագործություններից  շատ քիչ նյութեր կան անգլերեն լե

զվով արված:

Եվ որոշեցինք ու 5-6-րդ դասարանի սովորողների հետ ստեղծեցինք էլեկտրոնային գիրք, որը կազմված էր Թումանյանի երեք բալլադներից՝ «Արծիվն ու կաղնին», «Պողոս-Պետրոս» և «Մի կաթիլ մեղրը»: Գիրքը կազմվեց շնորհիվ մայրենիի, ռուսերենի և անգլերենի դասավանդողների: Նրանք մեծ ոգևորությամբ համագործակցեցին միմյանց հետ, որի արդյունքում այսօր ունենք եռալեզու գիրք:

Ըստ  վերը

նշված խաղ-փաթեթի, որը կազմեցի ելնելով սովորողների ստեղծած աշխատանքներից,  նախատեսվում էր խաղն անցկացնել փոքր խմբերով, բայց քանի որ ընթերցասրահը լի էր բազմաթիվ ընթերցողներով, ովքեր շատ լավ գիտեին  Թումանյանի և հեքիաթները, և  բանասեղծություննեը, մենք մի փոքր շեղվեցինք ընթացակարգից և ստեղծված ոգևորությամբ, անցկացրեցինք մեր փոքրիկ դաս-խաղը: Սովորողները և հյուրերը շատ ոգևորված էին, նրանցից շատերը միմյանց առաջին անգամն էին հանդիպում, բայց Թումանյանի ստեղծագործությունների շուրջ այնքան ջերմ և հաճելի մթնոլորտ էր ստեղծվել, որ թվում էր, թե վաղուց ճանաչում էինք միմյանց:

Հանդիպման վերջում մեր 4-րդ դասարանցիները մեզ անկակնկալ մատուցեցին. նրանք պատրաստել էին Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված՝ հեքիաթների շիլափլավ, որն էլ բեմադրել էին մեծ վարպետությամբ, ինչի համար շնորհակալ ենք դասվար Տաթև Մելքոնյանին՝ ում ամենօրյա ջանասիրաբար աշխատանքի արդյունքն էր այդ հեքիաթային բեմադրությունը :

Մեր հյուրերն էլ դատարկաձեռն չէին եկել, հանդիպման վերջում տ. Նոնան մեր ընթերցողին մատուցեց  հրաշալի անակնկալ:

Ինձ համար կարևորում եմ այդ օրն այքնանով,որ  չնայած փոքրիկ բացթողումներին՝ տեսա ապրող, գործող ընթերցասրահ, որտեղ ոչինչ աննպատակ չէր, ընթերցողը ոգևորված էր, ինքնավստահ, խոսում էր մի բանի մասին, ինչով ապրում էր, ես տեսա ստեղծողի գործող ընթերցասրահ, որտեղ կյանք կար, շունչ, հետաքրքրասեր ընթերցող :

Աղբյուրը`http://marinamartirosyan.wordpress.com

Մարինե Մարտիրոսյան

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.