Մինչ հանդիպումը, նախագծային աշխատանքից չշեղվելու համար աստիճանաբար եկանք հան
դիպման օրվան: Նախ ,փոքրիկ ֆիլմիմիջոցով, հնարավորություն տվեցինք գուշակելու մեր հյուրին: Չկա գեթ մեկ մարդ ՝ սովորող, դասավանդող, ծնող ով չճանաչի նրան, քանի որ կարող եք չճանաչել ձեր երկրի նախագահին, բայց չճանաչել Աիդա Պետրոսյանին ՝ դուք պարզապես չեք կարող:
Հաջորդ քայլը ՝ մեդիափաթեթի ստեղծում:
Աիդա Պետրոսյան՝ բազմաշակերտ դասավանդող: Ցավոք բոլորին, ում դասավանդել է տիկին Աիդան, հրավիրելն անհնար էր, բայց այն երջանիկ աշակերտներն էլ՝ Տաթև Բլեյան, Արևիկ Ներսիսյան, Լուսինե Բուշ, որ ներկա էին, շատ հետաքրքիր ու բովանդակալից դարձրին հանդիպումը՝ տեղափոխելով ներկաներին և իրենց սիրելի ուսուցչին հին ու բարի ժամանակներ:
Հրաշալի գործընկեր ու ընկեր է տիկին Աիդան, այդ մասին վկայում են նրա ընկերների խոսքերը և ամենաանսպասելի բացահայտումները:
Տիկնիկ տիկին Աիդա, ահա այսպիսին է նա մեզ բոլորիս համար: Հանդիպման մի մասն էլ ամբողջացավ անակնկալ տեսանյութերով ՝ 1. 2.3.:
Շրխկան առաջին դասարանցիները ևս անակնկալ ունեին ՝ բանաստեղծություններ և երգ հենց տիկին Աիդայի հեղինակած «Ոսկեփորիկ» գրքից:
Նախագիծը ևս մեկ հնարավորություն է ճանաչելու և նորովի բացահայտելու նրանց ՝ մեր կողքին ապրող, մեզ ժամանակակից սեբաստացիներին
Աղբյունը՝ http://b4.mskh.am/node/8372